Իրավունք 17:03 16/03/2023 Հայաստան

Ինչո՞ւ չնշվեց սպառողների իրավունքների պաշտպանության տոնը. «Լռությունը ենթադրում է վատ նպատակներ»

Մարտի 15-ին նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ 2017-ից ի վեր առաջին անգամ Սննդամթերի անվտանգության տեսչական մարմինը տոնին նվիրված որևէ միջոցառում չէր կազմակերպել։ Երեկ տեսչական մարմինը մի հաղորդագրություն էր տարածել։

«Սա երկու բանի մասին կարող է խոսել. կամ փոխվել է վերաբերմունքը, կամ տեսչական մարմնի նոր ղեկավարը դեռևս  լավ չի պատկերացնում անելիքները, նրան ժամանակ է պետք այս դաշտ մտնելու համար, անպատրաստ չի ցանկացել որևէ բան նախաձեռնել»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով ՍԱՏՄ լռությանը։

Նա փաստեց՝ սպառողների օրը սկսեց պետական մակարդակով նշվել 2017-ից, ամեն տարի այդ օրը հանդիպում էին պետական ու հասարակական սեկտորի ներկայացուցիչները, տեղի  էր ունենում բաց երկխոսություն, խնդիրների շուրջ քննարկում, տրվում էին ուղենիշները։

«Թե որքանով էին արդյունավետ իրականացվում դրանք, հարցի մյուս կողմն է, բայց այդ օրը պետական մակարդակով նշվում էր։ Ավելին, ես շատ կարևորել եմ սպառողի իրավունքերի  օրը պետական մակարդակով նշելը, քանի որ դա մեծացնում է հայկական արտադրանքի նկատմամբ դրսի վստահությունը։ Եթե դրսից տեսնում են, որ այստեղ ավելի շատ կարևորում են ոչ թե սպառողի, այլ տնտեսվարողի իրավունքները, սա իր հետ բերում է խնդիրներ արտահանվող ապրանքների ու այլնի հետ կապված»,-նշեց նա։

ՀԿ նախագահը հիշեցրեց կազմակերպության երեկ տարածած հաղորդագրությունը,  որտեղ մասնավորապես  նշվում է. «Սպառողական ոլորտում առկա խնդիրները մղվել են երկրորդ պլան, սակայն թեմայի շուրջ քննարկումների բացակայությունը չի խոսում խնդիրների բացակայության մասին»։

«Երեկ արդեն «Հետք»-ը հրապարկեց իրականացված փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն կաթնաշոռ արտադրող տասն ընկերությունից ութի արտադրանքն անվտանգ չէ, չի  համապատասխանում սահմանված չափորոշիչներին»,-ասաց Պիպոյանը։

Անդրադառնալով Տեսչական մարմինների, այդ թվում նաև ՍԱՏՄ-ի,  ղեկավարների փոփոխությանը, Պիպոյանը համոզմունք հայտնեց, որ նրանցից որևէ մեկն իր կամքով  դուրս չի եկել աշխատանքից, այդ մասին որոշում է եղել։ Իսկ թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել, պետք է բացատրեն։

«Երբ ասում են՝ տեսչական մարմինների աշխատանքից դժգոհ են, պետք է հասկանալ մի բան, ո՞ւր է գնում պետությունը։ Գուցե սխալը եկել է այն բանից, որ տեսչակա՞ն մարմիններ են ձևավորել, երբ ֆունդամենտալ փոփոխություններ արեցին, ձևավորեցին տեսչական մարմինների գրասենյակ, որը պետք է համակարգեր, բարեփոխեր այդ մարմինների աշխատանքը, միգուցե դա՞ է սխալը, դրա համար չեն հաջողել։ Բացի այդ, կարևոր մի բան էլ կա։ Մենեջմենթի ցանկացած մասնագետ գիտի, որ համակարգերն ունենում են տարբեր փուլեր՝ կայացման, զարգացման, կայունացման, վերակազմավորման և այլն։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկն իր աշխատանքը կատարել է, օրինակ, կայացման փուլն է իրականացրել,  գտել են, որ այլ մենեջեր է պետք է զարգացման փուլի համար։ Այսինքն, կարևոր է, որ կամայական փոփոխություն լինի շատ թափանցիկ, որ հասարակության համար հասկանալի լինի՝ որտե՞ղ ենք, ի՞նչ ենք ուզում անել, ի՞նչ խնդիր պետք է լուծվի։ Սակայն չի քննարկվում, թե ի՞նչ պրոբլեմ ունենք և ի՞նչ խնդիր պետք է լուծվի»,-մանրամասնեց Պիպոյանը։

Նա չի բացառում, որ պետությունը որոշել է խստացնել կամ բարելավել  վերահսկողությունը, չի էլ բացառում հակառակը, երբ որոշել են թուլացնել վերահսկողությունը ու դրա համար են փոփոխություններ իրականացնում։

«Ես ուզում եմ փաստել, որ գործընթացը թափանցիկ չէ։ Սա արդեն խնդրահարույց է։ Ասեմ ավելին, ծառայությունից տեսչական մարմին դառնալու ճանապարհին այդ կառույցները որոշակի ներքին դիմադրություն են ցուցաբերել, քանի որ ոլորտի, մասնգիտության հետ առնչություն ունեցող մարդիկ գիտեն, որ վերահսկողության թույլ գործիքները լավ բան չեն և արդյունք չեն ապահովելու։ Հիմա կարևոր հարցն այն է, որ հասկանանք, ով ի՞նչ նպատակով է եկել ու ինչ խնդիր է կատարելու»,-ասաց Պիպոյանը։

Իսկ մինչ այդ նա փաստում է՝ կար մի տոն, երբ բոլորը հավաքվում էին մի հարկի տակ, իսկ հիմա չկա նման հավաք։

«Այդ օրը չկա, էլ չի՞ լինելու, թե՞ չկա, քանի որ  ՍԱՏՄ ղեկավարը նոր եկած մարդ է ու չի պատկերացնում ոլորտը ողջ ծավալով,  իրեն ժամանակ է պետք ներկայանալի լինելու  համար։ Սրանց միջև ֆունդամենտալ տարբերություններ կան։ Բայց այն, որ տեսչական մարմինն ինքը պետք է թափանցիկ լինի,  պետք է ասի՝ ամեն տարի նշել ենք, այս տարի չենք նշում, քանի որ... Խոսք ենք տալիս հաջորդ տարի անել, քանի որ տոնը մեզ համար կարևոր է կամ էլ մնացած տեսչական մարմինների պես համարում ենք, մենք ի՞նչ կապ ունենք  սպառողների իրավունքների պաշտպանության հետ, չէ՞ որ տեսչական մարմինների դեպքում առաջնահերթ սկզբունքների հարց է տնտեսվարողի իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն, կան ֆունդամենտալ տարբերություններ, որոնք պետք է գնահատվեն ու ճիշտ որոշում կայացվեն։ Բայց փաստը մնում է փաստ. որ ոլորտում էլ ստուգում իրականացնենք, կտեսնենք այն խայտառակ պատկերը, որը հրապարակեց «Հետք»-ը։ Նաև շատ կարևոր է, ցանկանո՞ւմ է վերահսկողություն իրականացնող մարմինը դա անել, թե՞ չի ցանկանում, թե՞ ցանկանում է այնքան գործել, որ մի օր տեսնի՝ պատկերն էլ խայտառակ չի»,-նշեց ՀԿ նախագահը՝ ընդգծելով, որ լռությունը ենթադրում է վատ նպատակներ, պրոբլեմներ կան, բայց դրանց մասին չի խոսվում, ինչը հետընթաց է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
«Ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է»
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}