Քաղաքական 15:24 16/03/2023

ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության հայտարարությանը

«Արդեն 3 ամիս է փակված է Լաչինի միջանցքը, արդեն մենք պետք է խոսենք ոչ թե  Լաչինի միջանցքի փակման, այլև՝  ԼՂՀ  դեմ  Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, սադրանքների, դիվերսիաների  մասին»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով նիստում ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Հանձնաժողովի այսօրվա նիստի  օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության քվեարկությունն է։ Հայտարարությունը քննարկվել էր հունվարի 13-ին, քվեարկությունը հետաձգվել էր մինչև երկու ամսով:

Անդրանիկ Թևանյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը լրամշակել է հայտարարության տեքստը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները միտված են հայաթափելու Արցախը և իրականացնելու էթնիկ զտումեր։

«Իրենք չեն էլ թաքցնում, դա տեսել ենք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնյաների հետ  հանդիպան ընթացքում  նրանց արտահայտած դիրքորոշումներում և արդեն արձանագրում ենք, որ Ադրբեջանը փաստացի չի կատարում նաև Հաագայի դատարանի որոշումը, որը շատ վատ և նախադեպ է, և պրակտիկա ինչպես միջազգային  հանրության, այնպես էլ  մեր համար։

Այս ամենը մենք արձանագրել ենք լրամշակված տարբերակում,  լրամշակված տարբերակը նաև վերնագրի փոփոխություն է ենթադրել։

Ինչպես ասացի, մենք գործ ունենք նաև ռազմաքաղաքական ագրեսիայի հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նշեց, որ արձանագրել են՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել հանդիպումն է նաև հնարավորություն տվել Ալիևին  դիմել այնպիսի գործողությունների, ինչպիսին Լաչինի միջանցքի շրջափակումն է, որովհետև Հայաստանի  իշխանությունները ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Ըստ նրա, այս հանգամանքը հաշվի առնելով, փաստացի, Ալիևը վերախմբագրել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ  Լաչինի միջանցքն առանձին կարգավիճակ ուներ։

«Մենք այստեղ էլ ենք տեսնում խնդիր, որ Ադրբեջանի իշխանությունները հենց այդ գործողություններին դիմել են նաև օգտվելով Հայաստանի իշխանության դիրքորոշումից։

Այս ամեն ինչը հանրագումարելով, նաև արձանագրելով, որ մենք ակնկալիքներ ունենք և  պահանջում ենք, որպեսզի ռուս խաղաղապահներն իրենց ֆունկցիան կատարեն, նաև  զորակցություն ենք հայտնում խաղաղապահներին, կրկնեմ նաև՝ այս ամեն ինչի հետ կապված իր ուղղակի մեղավորությունն ու պատասխանատվությունն ունի  Հայաստանի իշպանությունը, որը Պրահայում թևեր է տվել Ադրբեջանի իշխանություններին»,- ասաց Ա. Թևանյանը։

Նա առաջարկեց քաղաքական մեծամասնությանը, եթե չեն ընդունելու ներկայացված հայտարարությունը, գոնե դեմ չքվեարկեն՝ դրանով իսկ չվնասելով ՀՀ և Արցախի Հանրապետության շահերին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը  ՔՊ-ականներին կոչ արեց ձեռնպահ քվեարկել Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստին։

Նա նեց, որ նախորդ օրն ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ տեղի է ունեցել քննարկում՝ կապված հայտարարության որոշ բառերի և ձևակերպումների հետ, սակայն համաձայնություն չեն եկել առանձին բառերի խմբագրումներ անելու հարցում։ 

«Մեզ համար կարևոր է, որպեսզի հայտարարության տեքստում շեշտվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը,  միջազգային մեխանիզմը, փաստահավաք խումբ ուղարելը։ Ձեզ համար սրանք չեն կարևոր, կարևոր են այլ շեշտադրումներ։ Փաստորեն, ընդհանուր տեքստի գալ հնարավոր չէ»,- ասաց նա։

Մ.Կարապետյանի հիմնավորմամբ, ՔՊ-ի համար ընդունելի չէ՝  հարցին աշխարահաքաղաքական երանգ հաղորդելը։

«Ազգային ժողովի հայտարարությունը ոչ զսպելու է Ալիևին, ոչ էլ սադրելու է։ Այն ուղերձ է միջազգային հանրությանը։ Այս հարցում մենք կարող են ջանալ ձեռք բերել աջակիցներ և կարող ենք լինել անընկալելի միջազգային հանրության համար։ Մենք, բնականաբար, ընտրում ենք առաջին ճանապարհը»,-ասաց ՔՊ-ականը։

Քվեարկության արդյունքում նախագիծն անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել: Նախագծին կողմ է քվեարկել 3,  ձեռնպահ՝ 5 պատգամավոր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամսերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը
11:57 29/03/2024

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}