Քաղաքական 17:27 17/03/2023 Հայաստան

Երևանի քաղաքապետը հայտարարեց հրաժարականի մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական արտահերթ  նիստ է հրավիրել։ Նա հայտարարեց, որ հրաժարական է տալիս Երևանի քաղաքապետի պաշտոնից։

«Երբ ավագանու ընտրությունները  բավականին մոտ են, իսկ կառավարության և քաղաքապետարանի միջև համագործակցությունը բավականին  լավ է, խոչընդոտներ չունենք, ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միաժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, աշխատել մեր պետության զարգացման ուղղությամբ»,- ասաց Հ.Սարգսյանը։ 

Նա հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, և ցուցակը գլխավորելու է նա։

«Հույս ունեմ, որ ՔՊ-ն կստանա երևանցու վստահության քվեն ու հնարավորություն կունենանք կշարունակել մեր համայնքի համար  գերակա կարևոր ծրագրերը, որոնք համատեղ սկսել ենք դեռ 2018 թվականից»,- ասաց Հ. Սարգսյանը։ 

Նա նշեց, որ բարդ ժամանակաշրջանում են ապրում, իրավունք  չունեն ներսում ունենալ պառակտումներ, դրանց հաշվին ունենալ անկայունություններ։

«Անձնական տիրույթում ես ոչ մեկից որ նեղացվածություն ունեմ, ոչ ինչ-որ տրամադրվածություն»,- ասաց Սարգսյանը։ 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարների, աշխատակիցների, երևանցիների անունից շնորհակալություն է հայտնում Հ.Սարգսյանին։

«Քաղաքը շենացնելու ձեր դրած քարերը, վստահ եմ,  ամուր են, մնայուն են։ Վստահ եմ, դուք լինելու եք հիշված»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Հ.Սարգսյանն ընտրվել է Երևանի քաղաքապետ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը:

Հրաչյա Սարգսյանի ելույթը՝  գործակարգավարական արտահերթ  նիստում. 

«Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ,

2021 թվականի վերջին Երևանի ավագանու որոշմամբ ստանձնեցի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը, դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, թե քաղաքային խնդիրների առումով, թե ներքին և արտաքին քաղաքական պայմաններում և իմ գլխավոր առաքելությունն էի համարում ապահովել 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաև վերականգնել կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը:

Ուրախ եմ արձանագրել, որ նշածս երկու կետերն էլ դրվել են հաջող ընթացքի վրա, դա են փաստում արված աշխատանքները:

Եվ հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև քաղաքական խզումը վերացված, ես ավարտված համարելով իմ առաքելությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի մաս, և շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ։

Ինչպես նախկինում էր հայտնի առաջիկա Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը և ես ինքս խոսել եմ այդ մասին։ Հույս ունեմ, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակելու մեր համայնքի համար գերկարևոր ծրագրերը։

Շնորհակալություն եմ հայտնում համատեղ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքի համար իմ բոլոր  գործընկերներին»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:45
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել: Ռուսաստանի ՊՆ ամենօրյա...
Աղբյուր` Panorama.am
23:38
Իրանը Հայաստանում նոր դեսպան կունենա
Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում: parstoday.ir-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում են իրանական...
Աղբյուր` Panorama.am
23:29
ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը ՄԻՊ-ը...
Աղբյուր` Panorama.am
23:25
Զախարովան ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումը` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ։ Նա նշել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Տարածքային նոր կորուստներ. Ալվինա Աղաբաբյան
«Ներկա պահին թշնամին Տեղ գյուղի տարածքում դիրքավորվում է, ինժեներական և ամրաշինական աշխատանքներ է տանում, ինչը նշանակում է, որ հետ չի քաշվելու»։
Աղբյուր` Panorama.am
23:10
Ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:
Աղբյուր` Panorama.am
16:50
Վահան Քերոբյանը գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման միտումը կապեց դրամի արժևորման հետ
«Ամեն ինչ արվում է ստանդարտներին համաձայն և չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները, համենայն...
Աղբյուր` Panorama.am
16:49
Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա
Օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը վերաբերող հարցեր
Աղբյուր` Panorama.am
16:40
Անթալիայում ընթացող առաջնությունում հայ մարզիկները գրանցած արդյունքները
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունը: Մասնակիցները մեկնարկել են...
Աղբյուր` Panorama.am
16:32
Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Երևանի բնակչությունն ավելանում է
Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի բնակչությունն ավելացել է 5.9 հազարով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
16:25
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:15
2-3 անգամ բարձրանում են միացման վճարները ՀԷՑ-ի նոր բաժանորդների համար. Գարեգին Բաղրամյան
«ՀԷՑ-ի նոր բաժանորդների՝ ցանցին միացման վճարների թանկացում է տեղի ունեցել 2023 թվականի ապրիլի 1-ից»,-կառավարության դիմաց տված...
Աղբյուր` Panorama.am
16:03
2023 թվականը բարդ տարի կլինի համաշխարհային տնտեսության համար. ԱՄՀ գործադիր տնօրեն
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ 2023 թվականը բարդ տարի կլինի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.  «Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մեսսին որոշել է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին կերկարաձգի պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
15:30
Վարդան Բալյան. Իրավիճակը շատ ավելի լուրջ է
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Երեկ Թել-Ավիվում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր բացման արարողությունից հետո Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, 31-ին՝ ևս 6-8 աստիճանով
Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն...
Աղբյուր` Panorama.am
15:14
«Պանիր լոռի»-ում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան»...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:55
Գործադիրը հող նվիրաբերեց Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու համար
«Հարցի էությունն հետևյալն է՝ նախ գույքը պետք է ընդունենք Պետական գույքի կառավարման կոմիտե, այնուհետև նվիրաբերության կարգով տրամադրենք...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ղազինյան. Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը
Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը` Բաքվին
Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին ասել է....
Աղբյուր` Panorama.am
14:32
Ոստիկանությանը լիազորություն կտրվի վարչական տույժի ենթարկել «ՀՀ դրոշի մասին» օրենքը խախտողներին
«Նախագծերի նպատակներից մեկը խստացնելն է Հայաստանի խորհրդանիշներից մեկին՝ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների...
Աղբյուր` Panorama.am
14:26
Թմրամիջոցներ տեղադրող երիտասարդները կալանավորվել են
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի 5 ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա համեմատ ցածր է. Լևոն Ազիզյան
«Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում. hուլիսի 1-ին ապրիլի 1-ի համեմատ կլինի 21-26 սմ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, թիրախում` քաղաքացիական անձինք են. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. «Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Բուլղարիայում դպրոցները փակվում են սպառնալիքների պատճառով
Բուլղարիայում տասնյակ դպրոցներ փակվել են, աշակերտները երեք օրով տարհանվել են ռումբերի մասին էլեկտրոնային փոստի և հեռախոսային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Հենրիխ Դանիելյան. Արևմուտքում տեր փնտրող Նիկոլի հետ հաշվի չեն նստում
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր երկրների կողմից  ընկալվում է որպես դավաճան։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանն ու Միշելը զրուցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}