Քաղաքական 17:27 17/03/2023 Հայաստան

Երևանի քաղաքապետը հայտարարեց հրաժարականի մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական արտահերթ  նիստ է հրավիրել։ Նա հայտարարեց, որ հրաժարական է տալիս Երևանի քաղաքապետի պաշտոնից։

«Երբ ավագանու ընտրությունները  բավականին մոտ են, իսկ կառավարության և քաղաքապետարանի միջև համագործակցությունը բավականին  լավ է, խոչընդոտներ չունենք, ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միաժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, աշխատել մեր պետության զարգացման ուղղությամբ»,- ասաց Հ.Սարգսյանը։ 

Նա հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, և ցուցակը գլխավորելու է նա։

«Հույս ունեմ, որ ՔՊ-ն կստանա երևանցու վստահության քվեն ու հնարավորություն կունենանք կշարունակել մեր համայնքի համար  գերակա կարևոր ծրագրերը, որոնք համատեղ սկսել ենք դեռ 2018 թվականից»,- ասաց Հ. Սարգսյանը։ 

Նա նշեց, որ բարդ ժամանակաշրջանում են ապրում, իրավունք  չունեն ներսում ունենալ պառակտումներ, դրանց հաշվին ունենալ անկայունություններ։

«Անձնական տիրույթում ես ոչ մեկից որ նեղացվածություն ունեմ, ոչ ինչ-որ տրամադրվածություն»,- ասաց Սարգսյանը։ 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարների, աշխատակիցների, երևանցիների անունից շնորհակալություն է հայտնում Հ.Սարգսյանին։

«Քաղաքը շենացնելու ձեր դրած քարերը, վստահ եմ,  ամուր են, մնայուն են։ Վստահ եմ, դուք լինելու եք հիշված»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Հ.Սարգսյանն ընտրվել է Երևանի քաղաքապետ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը:

Հրաչյա Սարգսյանի ելույթը՝  գործակարգավարական արտահերթ  նիստում. 

«Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ,

2021 թվականի վերջին Երևանի ավագանու որոշմամբ ստանձնեցի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը, դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, թե քաղաքային խնդիրների առումով, թե ներքին և արտաքին քաղաքական պայմաններում և իմ գլխավոր առաքելությունն էի համարում ապահովել 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաև վերականգնել կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը:

Ուրախ եմ արձանագրել, որ նշածս երկու կետերն էլ դրվել են հաջող ընթացքի վրա, դա են փաստում արված աշխատանքները:

Եվ հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև քաղաքական խզումը վերացված, ես ավարտված համարելով իմ առաքելությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի մաս, և շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ։

Ինչպես նախկինում էր հայտնի առաջիկա Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը և ես ինքս խոսել եմ այդ մասին։ Հույս ունեմ, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակելու մեր համայնքի համար գերկարևոր ծրագրերը։

Շնորհակալություն եմ հայտնում համատեղ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքի համար իմ բոլոր  գործընկերներին»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:05
«Սինլքորը «մոռացել է», որ ինքն է խոստովանել՝ զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելն իր համար կլիներ խոշոր դժվարություն, եթե ոչ՝ անհնար»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Թշնամուն հանձնված Բերձորում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այնպես է հոխորտացել և...
Աղբյուր` Panorama.am
23:40
Քըլըչդարօղլուն անցած ընտրություններն անարդար է անվանել
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո իր առաջին ելույթում, որում, ըստ...
Աղբյուր` Panorama.am
23:31
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով: «Շնորհավորում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:09
Գտնվում են տականքներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից. Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.  «Երբ կառավարության կողմից ժամերով պլանավորվում են հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները հավաքվել են Ստամբուլում երկրի իշխող կուսակցության գրասենյակի մոտ և բարձրաձայն տոնում են...
Աղբյուր` Panorama.am
22:25
Ալիև. Պետական սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Բաքվի պայմաններով
«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը սահմանների...
Աղբյուր` Panorama.am
21:42
Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի` Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմենիային տեղեկությունը...
Աղբյուր` Panorama.am
20:12
Փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց»-ի պարսպի մի հատվածը
Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է  «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող...
Աղբյուր` Panorama.am
19:51
Թուրքիայում ըստ պետական լրատվամիջոցի՝ Էրդողանն է հաղթում, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցի՝ Քըլըչդարօղլուն
Այսօր Թուրքիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Ընտրատեղամասերում ընտրություններն անցկացվել են ժամը 08:00-ից 17:00...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ձևավորվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը
Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով
Աղբյուր` Panorama.am
18:55
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ
Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Հոգեգալուստը, որին համընկել էր նաև Հանրապետության տոնը։ Մայր Աթոռի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
17:36
Ռուբեն Վարդանյան. Մեզ պակասում են խելացի առաջնորդներ
Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը գրել է. «Մայիսի 28-ին մենք տոնում ենք Առաջին հանրապետության ծնունդը`...
Աղբյուր` Panorama.am
17:28
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնայում անցկացվող World...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հաղորդմամբ, Մոսկվայում հայ-ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:54
Վանեցյան. Մեր պապերն իրենց սխրանքով ու ժառանգությամբ մեզ ցուցանել են ճշմարիտ ուղին, այսօր մեր հերթն է
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով․ «Սիրելի հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
10:50
Փաշինյան. Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո
իկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սարդարապատից՝ Հանրապետության տոնի առիթով.  «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
10:35
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Արայիկ Հարությունյան. Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված...
Աղբյուր` Panorama.am
10:13
Րաֆֆի Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդարապատ, նա ծաղիկները խոնարհեց ասֆալտին
ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները թույլ չտվեցին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր, ուր...
Աղբյուր` Panorama.am
09:52
Գարեգին Երկրորդ. Մերժենք և հեռացնենք մեր կյանքից թշնամանքը, ատելությունը, զորացնենք ազգային մեր միաբանությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով
Աղբյուր` Panorama.am
23:39
Վահե Դավթյան. Սա էր Վահագն Խաչատուրյանի վոյաժի ողջ ՕԳԳ֊ն
Էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «ՀՀ «նախագահի» գրասենյակից հայտնում են,  որ Վ. Խաչատուրյանը...
Աղբյուր` Panorama.am
22:31
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ
Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ։ Այս մասին նշված է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Անահիտ Սիմոնյան. Գնում եմ Հայկոյի մոտ ու շատ երկար խոսում եմ իր հետ
Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը «Սրտի Տանիքներով» հաղորդման ընթացքում պատմել է իրենց ամուսնալուծության...
Աղբյուր` Panorama.am
21:51
Մահվան ելքով դժբախտ պատահար Ստեփանակերտում
Գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել
Աղբյուր` Panorama.am
20:34
Ցեղասպանության թանգարան. Այրվող թղթերն դասախոսությունների կրկնօրինակների սևագրերն են
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կոտայքի վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժշկական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով կրկին չեղարկել է համերգները
Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով չեղարկել Է համերգները, որոնք նախատեսված էին Եվրոպայում մինչև 2024 թվականի ապրիլը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը
16:50 27/05/2023

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}