Իրավունք 12:15 20/03/2023 Հայաստան

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ

«Դիմումի մշակման և որոշման նախագիծ ներկայացնելու համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունները և դրա հիման վրա պատշաճ պատրաստված միջնորդագիրն ու դիմումը»,-Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը:

Նա հայտնեց, որ փաստաբանների դիմումն ուղղված է եղել ԱԺ բոլոր խմբակցություններին և նրանում կատարված վերլուծություններն ուղեկցվել են կոնկրետ փաստական հանգամանքները հաստատող իրավական փաստաթղթերով:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը դիտարկել է հանրության շրջանում և մամուլով տարածված հրապարակումները, փաստերը և գտել, որ ողջամիտ են Սաֆարյանի՝ այդ պաշտոնին ընտրվելու օրենսդրական պահանջների խախտման ենթադրությունները, որն ունի բացառապես իրավական նշանակություն:

Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ Սեդա Սաֆարյանը, որպես անհատ ձեռնարկատեր, 1994 թվականից գրանցված է եղել իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրում:

«Սեդա Սաֆարյանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի որոշմամբ ընտրվել է ՍԴ-ի դատավոր և պաշտոնը ստանձնելու երդումը տվել է դեկտեմբերի 16-ին, թեև ՍԴ-ի մասին օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն, նրա պաշտոնի ստանձնման օրը դեկտեմբերի 10-ին է»,-ասաց Մինասյանը և  տեղեկացրեց, որ Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի դադարեցման օրը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրում տեղադրված տեղեկատվության, 2023 թվականի հունվարի 27-ն է:

«Այսինքը պետական ռեգիստրի գրանցամատյանի համաձայն, Տիկին Սաֆարյանը առանց ընդհատումների, որպես անհատ ձեռնարկատեր գործել է 1994 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը»,-հայտնեց պատգամավորը և տեղեկացրեց, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ դատավորը չի կարող զբաղվել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն՝ պետակա, տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հայտնելով, որ Սահմանադրությամբ սահմանված է, որ դատավորի գործունեությունը դադարեցվոմ է անհամատեղելիության պահնաջը խախտելու դեպքում՝ Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն էլ, պաշտոնի ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ ձեռնարկատիրական գործունեությունը, ինչը չի արվել և «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է դիմել ՍԴ՝ փաստի վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:14
Մահացել է Ջուլիտա Ավետիսյանը
Կյանքից անժամանակ հեռացավ հայկական հեռուստատեսության երախտավոր Ջուլիտա Ավետիսյանը: Մահազդն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ռեժիսոր Հրաչ...
Աղբյուր` Panorama.am
13:14
ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին։
Աղբյուր` Panorama.am
13:05
Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
«Որովհետև Հայաստանի իշխանությունները որոշեցին այդ հարցը բերել օրակարգ, երբ միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հռոմի ստատուտը վավերացնալու դեպքում պետությունը պարտավոր է հանցագnրծություն կատարած անձին հանձնել դատարանին. Կիրակոսյան
Ազգային  ժողովում Հռոմի ստատուտը վավերացնելու նախագծի քննարկմանը ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը հիմնական զեկուցող  Միջազգային իրավական...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 345 արցախցի. 9 երեխա վերակենդանացման բաժանմունքում է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել ու Հայաստան է ժամանել 100.617 մարդ։ Հակարի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց։ Նման տվյալներ այսօր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայաստանը Ռուսաստանին թշնամի չի համարում. Էդուարդ Աղաջանյան
«Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, սա մենք փոխանցել ենք նաև...
Աղբյուր` Panorama.am
12:30
90-ամյա արցախցի տատիկը հասել է Գորիս, տեսել որդուն և մահացել նրա գրկում
Արցախցի 90-ամյա Անշկան բռնի տեղահանումից հետո Գորիսում գրեթe մեկ տարվա բաժանումից հետո տեսել է որդուն և մահացել նրա գրկում։ Այս մասին X սոցցանցի...
Աղբյուր` Panorama.am
12:24
75 կոնգրեսական Բայդենի վարչակազմից պահանջում է պատժել Ադրբեջանին
ԱՄՆ Կոնգրեսի 75 անդամներ, այդ թվում կոնգրեսան Աննա Էշուն և նախկին խոսնակ Նենսի Փելոսին,  ճնշում են գործադրում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ նիստում ներկայացրեց, թե ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
12:05
ԱՊՀ գլխավոր քարտուղարը տեղեկություն չունի հոկտեմբերի 13-ի գագաթնաժողովին Հայաստանի՝ մասնակցությունից հրաժարվելու մասին
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հստակեցրել է, որ ակնկալում է, որ կազմակերպության բոլոր երկրների...
Աղբյուր` Panorama.am
12:02
Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում
Ադրբեջանցիների կողմից Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում։  24news-ը գրում է. «Տեղեկությունն...
Աղբյուր` Panorama.am
11:42
Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
Ազգային ժողովում քննարկվում է Հռոմի ստատուտը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Ադրբեջանն Արցախի դեմ հարձակման հետևանքով մահացածների նոր տվյալներ է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Արցախի վրա հարձակման հետևանքով մահացած զինծառայողների  թարմացված ցուցակը, որում...
Աղբյուր` Panorama.am
11:29
«Վերադարձ Կիևից, ուղղությունը՝ Հայաստան»․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը գալիս է Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան գալիս է Հայաստան։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ «Վերադարձ Կիևից,...
Աղբյուր` Panorama.am
11:23
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:14
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար Իտալիան 4 միլիոն եվրո է հատկացրել
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ընդդիմության կողմից երկու անգամ առաջարկից հետո Ալեն Սիմոնյանը նոր հայտարարեց՝ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը
Ազգային ժողովի հերթական քառօրյայի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Նույնիսկ հարկ չհամարվեց...
Աղբյուր` Panorama.am
11:09
ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները․ Մարուքյան
Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական...
Աղբյուր` Panorama.am
11:03
Արսեն Բաբայանը՝ ընդդիմությանը. Դուք եք որոշել, որ դեռ պետք է ԱԺ-ում շարունակեք աշխատել
Փաստաբան Արսեն Բաբայանը, արձագանքելով ԱԺ նիստում հնչած հայտարարություններին, գրում է. «Ազգային ժողովում ՔՊ-ի պատգամավորներն...
Աղբյուր` Panorama.am
10:51
ՔՊ խմբակը թքած ունի հայրենիքի վրա. Հայկ Մամիջանյան
«Մաս կազմել նրան, ինչ  այստեղ տեղի էր ունենում, բացարձակ ցանկություն չկա, բայց արձանագրենք երկու բան»,- Ազգային ժողովի նիստում...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ձեր Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունը. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝  կարգելով նոր մեղավորների, պատմական  տգիտությունը ի ցույց դնելով՝ փորձ է...
Աղբյուր` Panorama.am
10:28
Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք
«Պարոն Մինասյան, լո՞ւրջ եք ասում, ինչ որ ասում եք։ Ազգակործա՞ն։ Ո՞ւմ եք ազգակործան ասում։ Էդ ազգակործանը որ ասում եք, Ձեր երեսի անկյունը,...
Աղբյուր` Panorama.am
10:18
Գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը. Արծվիկ Մինասյան
«Ազգային ժողովի այս նիստը գումարվում է  Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանացագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս...
Աղբյուր` Panorama.am
10:12
ԼՂ-ն Ադրբեջшնի մաս դարձնելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Լավրով
Մոսկվան աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:54
Այս պահի դրությամբ Թուրքիայից Հայաստանին «նախապայմանների» անվան տակ ներկայացվող պահանջների հիմնական ցանկը. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.  «Երեկ Թուրքիայի հերթական անգամ դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցին (ՄԱԳԱՏԵ)՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը հետ չվերադարձնենք․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սկսում է  հատուկ անվճար այցելությունների ծրագիր արցախահայության համար։...
Աղբյուր` Panorama.am
09:29
Քաղաքացու ահազանգը՝ Wildberries-ի խարդախության մասին
Վերադարձված ապրանքի համար գանձնվել է և վերադարձի գումարը, և ապրանքի գումարը։
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». ՄԱԿ-ի առաքելության ժամանումն Արցախ ի՞նչ է. հեգնա՞նք, թե՞ ավելի ծանր մի բան
«Փաստ» թերթը գրում է. «Երբ ադրբեջանական աղբյուրները նախօրեին տեղեկություններ տարածեցին, թե ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ընդդիմությունը ներկայացված չէ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2022 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարություն եղավ այն մասին, որ Հայաստանն ու Հունգարիան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք
11:48 03/10/2023

Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}