Քաղաքական 10:39 21/03/2023 Հայաստան

ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախապատրաստած ԱԺ հայտարարության նախագիծը

«Ներկայացնում եմ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մեր լրամշակած տարբերակը, որը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, մեզ համար անընդունելի պատճառաբանությամբ, մերժվել է»,-ԱԺ հերթական նիստի մեկնարկում ներկայացնելով Լաչինի միջանցքի խնդրով ԱԺ հայտարարության նախագիծը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Հայտարարության նախագծում ասվում է, որ ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային հումանիտար տնտեսական լրջագույն ճգնաժամի:

Նշվում է նաև, որ շրջափակման հետևանքով գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 հազար Արցախի քաղաքացիների համար և այն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի պահանջները, նպատակ է հետապնդում ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել:

Ընդդիմադիր խմբակցությունը հայտարարության մեջ ամրագրել է. «Ադրբեջանն իր ահաբեկչական քայլերով ցանկանում է ամբողջությամբ կլանել Արցախը՝ հակադրվելու դեպքում սպառնալով ավելի կոշտ քայլեր իրականացնել»:

Նախագծում ընդգծվում է նաև, որ պաշտոնական Բաքուն ծավալապաշտական վարքագիծ է ցուցաբերում նաև Հայաստանի նկատմամբ:

Ըստ նախագծի՝ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և ելքը ինքնորոշման իրավունքի իրացումն է, իսկ Բաքվի վարքը ստիպում է երկարացնել ՌԴ խաղաղապահ առաքելության գտնվելու ժամկետը:

«Կոչ ենք անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին կատարելու Բերձորի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արձանագրելով, որ ղարաբաղյան հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստացել, դիմում ենք միջազգային հանրությանը, աշխարհի պետությունների խոհրդարաններին, միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ դատապարտել Ադրբեջանի ապօրինի քայլերը և ռազմատենչ վարքագծին տալ համարժեք գնահատականներ»,-ամրագրված է հայտարարության մեջ:

Ընդդիմությունը հայտարարությամբ Արցախի հայրենակիցներին կոչ է անում պայքարել իր իրավունքների համար:

Հարակից ելույթով հանդես եկած ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետտյանը նշեց, որ հայտարարության մեջ ասվում է, թե Ադրբեջանը, խմբագրելով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը, փակել է Լաչինի միջանցքը և դրանով պատասխանատվության բաժին է վերագրում նաև Հայաստանի իշխանություններին և այդ պատճառով միայն կարելի էր մերժել հայտարարությունը:

Կարապետյանը ընթերցեց նախագծի մերժման հիմնավորումը՝ հիշեցնելով, որ Լաչինի միջանցքով արդեն ԱԺ հայտարարության տեքստ ընդունվել է, իսկ ներկայացված հայտարարության մեջ չի խոսվում միջազգային փաստահավաք առաքելություն բերելու անհրաժեշտության մասին, այլ  հարց է շեշտադրում:

ՔՊ պատգամավորները չմասնակցեցին քվերակությանը և հայտարարությունն ընդդիմության 28 կողմ ձայնով մերժվեց:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:19
Կրակոցներ՝ Երևանում
Դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:30
Արցախի պետական ինստիտուտների պահպանման տեսանկյունից չափազանց բարդ ժամանակներ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է, որ 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին...
Աղբյուր` Panorama.am
22:18
Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում...
Աղբյուր` Panorama.am
21:49
Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ»...
Աղբյուր` Panorama.am
21:40
Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են խորհրդարանի դիմացի պողոտան
Թբիլիսիում ակտիվիստները, ովքեր բողոքում են Վրաստանի կառավարության կողմից ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման դեմ, երեքշաբթի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջ-կարգավորումն ուժի մեջ է մտել. ՆԳՆ
ՆԳՆ-ից հայտնում են, որ ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ-կարգավորումն ուժի մեջ է մտել։ «Այսօրվանից ուժի մեջ է մտել...
Աղբյուր` Panorama.am
20:50
ԵՄ-ն «լրացուցիչ միջոցներ կդիտարկի» Վրաստանի նկատմամբ
Դեկտեմբերի 16-ին արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդում Եվրամիությունը կքննարկի «լրացուցիչ միջոցները»՝ ի պատասխան Վրաստանում...
Աղբյուր` Panorama.am
20:38
Կրթությունը միջո՞ց է, թե՞` նպատակ, սա´ պետք է դառնա հանրային դիսկուրսի առարկա․ Անանյան
ՊԵԿ նախկին Նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Կրթվելու բուն ցանկությունը, անկախ դրա նորաձև կամ հնաոճ լինելուց, արդիական է ու հավերժ և դա...
Աղբյուր` Panorama.am
20:24
Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,...
Աղբյուր` Panorama.am
20:13
6 տարում 650-700 արագիլ վերադարձվել է բնություն
«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը հայտնում է․  «Նրանք բոլորը վերադարձել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն  ի՞նչ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն
ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն: Հովիկ Աղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
19:31
ՄԱԿ անդամ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է. Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ուղերձ է հղել  ՄԱԿ-ին և ՄԱԿ անդամ երկրներին, որում, մասնավորապես, ասվում է․ «Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Իսրայելն ավելի քան 250 հարված է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին
Սիրիական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները տասնյակ հարվածներ են հասցրել Սիրիայի ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հովանավորչությունն ու ընտրովի արդարադատությունը չեն դառնա Ձեր մրցանակը ստվերող գործոններ․ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՄՐՑԱՆԱԿ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահի հրամանագիրը Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արտառոց դեպք «Արմավիր» ԲԿ-ում՝ Հովհաննես անվանակոչված երեխայի ծնողներին բժիշկները հայտնել են, որ աղջիկ են ունեցել
SHAMSHYAN.com-ի տեղեկությունենրով՝ դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը Երևանում հայտնի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ՊԵԿ․ ԷԿԵՆԳ-ի համակարգում առաջացած խնդիրների հետևանքով ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առկա է ստորագրության հետ կապված խնդիր
 Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով  պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ալեքսանդր Դուգին. Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին
Ռուս փիլիսոփա, իշխանամետ հայացքներով քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին և այդ համատեքստում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայաստանի դպրոցներից մեկում երեխային ծեծի ենթարկած դասվարն ազատվել է աշխատանքից
ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում
Աղբյուր` Panorama.am
18:00
«Կոչ ենք անում բոլորին միանալ մեր պայքարին՝ պահանջելու, «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»»
«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը կոչ է անում բացել «Գոյ» թատրոնի դեռները, որոնք արդեն փակ է ութ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատարանում պարտվել է Tert.am-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը դատավոր Լիլիթ Սաղոյանի գլխավորությամբ մերժել է «Զանգեզուրի...
Աղբյուր` Panorama.am
17:50
GRECO-ն վաղ կհրապարակի Հայաստանի վերաբերյալ զեկույցը
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն վաղը` դեկտեմբերի 11-ին կհրապարակի Հայաստանի վերաբերյալ զեկույց։ Այս մասին Panorama.am-ը...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանից օգուտ Հայաստանի կբռնագանձվի 860 հազար դրամ
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանից օգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագրավել 860.000 ՀՀ դրամ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:33
Հայաստանում արցախցու վրա, հենց իշխանությունների ձեռամբ, խարան է դրված. Մետաքսե Հակոբյան
«Ադրբեջանը երբևէ որևէ կերպ չի տարբերվել իր գործողություններում։ Սակայն 2023 թվականին, ունենալով բոլոր նպաստավոր պայմանները, նաև Հայաստանի՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դեկտեմբերի 12-ին Արմավիրում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԿԸՀ. ԵՄ ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնության ներկայացրած ստորագրությունները վավերական են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Բարդ է ստեղծված իրավիճակում մնալ այն լեքսիկայի շրջանակներում, որը մեզ պարտադրված է. Վազգեն Սաղաթելյան
«Մեր երկրում, առհասարակ որևէ զարգացած երկրում երևի նման դեպք չի եղել, որ հաղորդումն արգելվի։ Հիմա չափազանց զգուշավոր ենք վարում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Շղթայական վթար Թուրքիայում, կան տասնյակ վիրավորներ
Թուրքիայի արևելյան մասում երեքշաբթի օրը երկու առանձին շղթայական վթարներ են տեղի ունեցել Վան-Էրջիշ մայրուղու վրա։  «Սաբահ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան
15:35 10/12/2024

Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}