ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 4-րդ խաղափուլը:
Այս փւլում, ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Նշենք, որ Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին։ Նա պարտիայի միջնամասում սպիտակ խաղաքարերով անսպասելի գրոհով ստիպել է հանձնվել ադրբեջանցի Գունայ Մամադզադային և 4 հնարավորից վաստակել 3,5 միավոր։
Մարիամ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով, Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 4 հնարավորից վաստակել են 3.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 4-րդ և 7-րդ հորիզոնականները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ