Կարմիր ժապավեններով բերանները կապած ակցիա՝ կառավարության դիմաց
Կառավարության շենքի դիմաց մեկնարկել է ՀՅԴ երիտասարդական միության նախաձեռնած ակցիան։
Մասնակիցներն այստեղ եկել են «Բացեք կյանքի ճանապարհը, «Արցախն ուժեղ է», «Ազատ և ուժեղ Արցախ», «Կանգ առ, Նիկոլ» ու այլ գրություններով պաստառներով։ Նրանք կարմիր ժապավեններով կապել են իրենց բերանները՝ ի նշան Արցախի վիճակի շուրջ կառավարության լռության։
«Ի՞նչ են անում մեր «իշխանությունները»՝ իրենց տխրահռչակ ղեկավարի գլխավորությամբ։ Շարունակում են ստել մեզ, թունավորել մեր հասարակությանը կեղծ խաղաղության լոզունգներով, վախեցնել մոտալուտ պատերազմի վտանգով, համակերպել այս իրականությանը։ Նպատակը մեկն է, Արցախը սկուտեղի վրա հանձնել մեր թշնամիններին ու ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներին թողնել բախտի քմահաճույքին, թշնամու հետ միայնակ»,-ակցիայի ընթացքում հայտարարեց Միության անդամներից Տարոն Մանուկյանը։
Նա ընդգծեց՝ այդտեղ են ևս մեկ անգամ հաստատելու, որ Արցախն ու արցախցին միայնակ չեն, որ չենք համակերպվել, չենք համակերպվելու ու չենք լռելու։
«Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հենց այս շենքում վարչապետի աթոռը մաշեցնող տխրահռչակն է Բերձորի միջանցքի փակման միակ մեղավորը և պատասխանատուն, ՔՊ-ն է չարիքը, վտանգը, պատերազմը, եթե սրանք մնան իշխանության կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը»,-ասաց նա։
Ակցիան նախաձեռնած միությունն ավելի վաղ հայտարարել էր.
«Արցախն արդեն 100 օր է շրջափակման մեջ է։ Թշնամին բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում, փակելով Արցախի կյանքի ճանապարհը: 100 օր ՀՀ իշխանությունը մատնված է անգործության, անտարբերության և ամեն կերպ փորձում է շեղել հանրությանը Արցախյան հարցի լուծման ուղիներից: Մեղավորի հասցեն նույնն է»։
Հարակից հրապարակումներ`
- 100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Վարդանյան
- Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- 100 օր ՀՀ իշխանությունը Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան