Քաղաքական 10:31 22/03/2023 Արցախ

100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Վարդանյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է. 

«Ադրբեջանը հարյուր օր առաջ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միջանցքը փակելով նպատակ ուներ մեկուսացնել մեզ` այստեղ ապրող հայերիս: Դա ճնշման գործիք էր մեզ խեղճացնելու, մեր կամքը կոտրելու ու Արցախից մեզ դուրս հանելու համար: Բայց Ադրբեջանը ոչ միայն չհասավ իր նպատակին, այլև այդ քայլն ունեցավ հակառակ արդյունք: Դա սթափեցրեց մեզ բոլորիս, եկավ հիշեցնելու, որ մենք, մեր բոլոր տարբերություններով հանդերձ, նույն նպատակն ունենք՝ արժանապատիվ ու խաղաղ ապրել մեր հայրենիքում:

Այս 100-օրյա շրջափակման ընթացքում կարող ենք արձանագրել հետևյալը.

1. Դիմադրություն: Չնայած զրկանքներին ու ծանր ձմռանը՝  Արցախի ժողովրդի բացառիկ  տոկունությունն ու անկոտրում կամքը ցույց տվեց, որ իրենք պատրաստ են դիմադրել ճնշումներին ու շարունակել 35 տարի առաջ սկսված պայքարը:

2. Համախմբում: Ճգնաժամը մեզ համար համախմբման յուրահատուկ ժամանակահատված դարձավ: Դեկտեմբերի 25-ի հանրահավաքով ժողովուրդը ցույց տվեց, որ պատրաստ է համախմբման:

3. Արժանապատիվ դիմակայում։ Մեր տղաները  մարտի 5-ին  արժանի հակահարված տվեցին ադրբեջանական ահաբեկչական գործողություններին՝ ցույց տալով, որ եթե պայքարում ես ոգով ու կամքով, քեզ հաղթել հնարավոր չէ։ Այդ արժանապատվության օրինակով մենք պետք է առջանորդվենք։

4. Միջազգային ուշադրություն: Մենք կարողացանք գրավել միջազգային հանրության, տարբեր երկրների և միջազգային կառույցների ուշադրությունը, լսելի դարձնել Արցախի ձայնը աշխարհում:

5. Կողք կողքի, բայց ոչ միասին: Ադրբեջանի այս գործողությունները ցույց տվեցին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության ներքո: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ
ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա:

6. Սփյուռքի արձագանք: Արցախի ուժը Հայկական աշխարհին ստիպեց ավելի մեծ ուշադրություն դարձնել  Արցախին և տարբեր հարթակներում բարձրացնել Արցախի հարցը:

7. Արցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:  Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր ծրագրերի
իրականացմանը և ցույց տալ, որ Արցախի հարցն իր ներքին խնդիրն է:

8. Միջազգային դատապարտում: Միջազգային մի շարք կառույցներ դատապարտեցին Ադրբեջանի  գործողությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու ՄԱԿ–ի արդարադատության դատարանը որոշում կայացրեցին՝ պահանջելով անհապաղ վերականգնել Հայաստանի հետ կապը:

9. Ինվետարիզացիա: Ճգնաժամը  թույլ տվեց գնահատել մեր թույլ կողմերը և հասկանալ, թե ինչ է պետք է անել՝ դրանք ուժեղացնելու համար:

10. Բացթողումներ: Ի հայտ եկավ նաև «հարց լուծողներ» և «իրավիճակից օգտվողների» մի զանգված, որոնք այդպես էլ չգնահատեցին և չհասկացան իրավիճակի ողջ լրջությունը:

11. Խուսափում կոլապսից: Ծանր ձմռան, էներգետիկ ճգնաժամի, մյուս բոլոր ոլորտներում առաջացած դժվարությունները հնարավոր եղավ հաղթահարել առանց կոլապսի:

100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք: Մեր ճանապարհը հեշտ չէ, բայց դա նաև մեզ սովորեցրել է լինել աներևակայելի համառ: Սա հերթական անգամ ցույց տվեց նաև, որ արցախյան հարցը ոչ միայն Արցախում ապրող հայերի, այլ ողջ հայության հարցն է: Ես ավելի քան վստահ եմ, որ եթե մենք գործենք Արցախ, Հայաստան, Սփյուռք միասնության մեջ՝  հստակ նպատակով ու տեսլականով, մեզ հաղթել ոչ ոք չի կարողանա»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը
11:57 29/03/2024

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}