Իրավունք 20:45 22/03/2023 Հայաստան

Կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ․ Ալեքսանդր Ազարյան

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել,որում ասվում է․

«Բարձրագույն  դատական խորհուրդը կոլեգիալ սահմանադրական մարմին է, որը գործում է շուրջ հինգ տարի:

   2023 թվականի մարտի 17-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, դատավորների ընդհանուր ժողովի նախաշեմին ամփոփել է իր պաշտոնավարման վեցամսյակը:

   Շրջանցելով ԲԴԽ նախագահի ելույթի ոչ իրավական տարրեր պարունակող մասը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ նա չի հրաժարվել որպես քաղաքական գործիչ նախկինում հնչեցրած՝ դատավորներին բացասական, որակական գնահատականներ  տալուց, փաստազերծ պիտակավորումներ պարունակող ակնարկներից ու անվանարկումներից՝ շարունակելով անթույլատրելի վարքագիծը, թե՛ նշված վերջին ելույթում, թե՛ դատավորների հետ առանձին հանդիպումներում և թե՛ ԲԴԽ դատական նիստերի դահլիճում:

   Հարկ է փաստել, որ վերջինիս վեցամսյա գործունեության ժամանակահատվածն եղել է աննախադեպ. երբևէ նման կարճ ժամանակահատվածում և նման ծավալով չի սահմանափակվել ու ոտնահարվել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական սկզբունքներն ու երաշխիքները.

   Այսպես՝

   Կ.Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ և նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն և իրավաբանական համայնքում հարգված, հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն:

   Մասնավորապես, անտեսելով սեփական նախաձեռնությամբ որպես նախարար միջազգային հեղինակավոր կազմակերպություններին դիմելու արդյունքում՝ հակասահմանադրական եղանակով անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման արդյունքում պետությանը մարտահրավերների առջև կանգնեցնելու մասով նրանց տրամադրած խիստ ու աննախադեպ բացասական կարծիքները (տես՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը No. 1074 / 2021 C), նախաձեռնել են մի շարք օրենսդրական փոփոխություններ և դրանց հիման վրա հարուցել կարգապահական  վարույթներ ու պատասխանատվության ենթարկել դատավորների:

   Ընտրողական կարգապահական վարույթների հարուցմամբ դադարեցրել են նաև գերծանրաբեռնվածության պատճառով ժամկետների խախտում թույլ տված նախկինում որևէ տույժ չունեցող և մասնագիտական համայնքում հարգանք վայելող դատավորի լիազորությունները և ազատ խոսքի իրավունքն իրացրած դատավորի լիազորություններ:

   Արդարադատության նախարարության և Կարեն Անդրեասյանի 2022 թվականի դեկտեմբերին նախաձեռնած ու իրականացված օրենսդրական փոփոխություններով (ինչը վերջինս անվանում է լույսի շող), դադարեցվել են մեկ տարվա փորձ ունեցող մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող ավելի քան 17 դատավորի  պաշտոնավարում՝ վերջիններիս շնորհելով ռեզերվային դատավորի կարգավիճակ (տես՝ 2022 թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-575-Ն օրենքը): Պաշտոնավարման դադարեցման պաշտոնական պատրվակներից էր նշված անձանց մինչ դատավոր դառնալը ոչ լիարժեք՝ կարճատև ուսուցում անցնելը:

   Սակայն, միևնույն ժամանակ նույն օրենքի փոփոխություններով ընդունվեց հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու և առանց ուսանելու դատավոր դառնալու հնարավորություն:

   Այսինքն՝ մեկ տարուց ավելի փորձ ունեցող, սակայն կարճատև ուսուցում անցած դատավորների համար նախատեսվեց լրացուցիչ ուսանելու անհրաժեշտություն և պաշտոնավարման դադարեցում (առանց աշխատելու աշխատավարձ ստանալու հնարավորությամբ), իսկ փորձ չունեցող անձանց համար՝ դատավորի նշանակման հնարավորություն առանց տեսական ու պրակտիկ ուսուցում անցնելու անհրաժեշտության:

   Ընդ որում՝ Կ.Անդրեասյանի՝ որպես արդարադատության նախարարի պաշտոնավարման ընթացքում՝ 2022 թվականի հուլիսի 21-ին, կառավարության որոշմամբ ընդունված Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարությունում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարանը ձեռքբերում էր դիտարկվել՝ համարվելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթության համատեքստում:

   Նույն օրենքի փաթեթով, նախատեսվեցին քրեական հետապնդման ենթարկվող դատավորների լիազորությունների կամ պաշտոնավարման դադարեցման հնարավորություն, և միայն արդարացումից հետո ռեզերվում վերականգնվելու, իսկ ռեզերվից հետո՝ այլ վայրում պաշտոնավարման առաջարկությունը չընդունելու դեպքում աշխատանքից հակասահմանադրական եղանակով ազատելու ԲԴԽ-ի լիազորություն:

   Նույն փաթեթով ԲԴԽ-ին շնորհվեց կամայական, առանց որևէ հիմքի՝ դատավորների թեկնածուներին դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներից հանելու չպատճառաբանված և կամայական լիազորություն, որն արդեն ազատորեն ու անկաշկանդ ԲԴԽ նախագահն իրացնում է:

   Ընդ որում՝ նշված փոփոխությունները հանրային քննարկման չեն դրվել, մի մասը ընդհանրապես չի ներկայացվել կամ քննարկվել դատավորների հետ, իսկ քննարկվածների մասով ստացվել են բացառապես բացասական կարծիքներ, մինչդեռ, դատավորների անկախության ու անփոփոխելիության հետ անհամատեղելի փոփոխությունները, սեփական լիազորություններն ընդլայնելու փաթեթը հանրությանը ԲԴԽ նախագահը ցանկացած առիթով փորձում է մատուցել որպես դատավորների հետ համատեղ քննարկված օրենք:

   Բացի այդ, նույն ժամանակահատվածում խափանվել է Սահմանադրությանը համապատասխան բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը. ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղի առաջացման համար ծանուցումները չեն ուղարկվում առաջադրման չափանիշները բավարարող բոլոր  դատարաններին ու դատավորներին. գործողությունների ողջամիտ տրամաբանություն կամ բացատրություն չի ներկայացվում:

   Վերջապես՝ հրապարակային հնչեցվող իբր «խոսնակների ցանցի»  ստեղծման պատրվակով, իսկ իրականում դատավորների խոսքի ազատությունը սահմանափակելու և անհնազանդներին պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների տակ դատավորներին Դիլիջանում, այնուհետև Ջերմուկում՝ առանձին և փակ հանդիպումների ընթացքում ԲԴԽ նախագահն արգելել է առանց համաձայանեցնելու շփումներ ունենալ ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

   Ամփոփելով՝ հարկ է ընդգծել, որ Կ.Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետևանքները զգացնել են տալու տարիներ շարունակ և այդ հետևանքների առաջին կրողները դատավորներն են, ուստի կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Մեր կադաստրը՝ մեր երեխաների արյունն է. Նաիրա Մելիքյան
«Որպեսզի կարողանանան իրականացնել փոխանակումը,  նորից որպես մսացու օգտագործում են մեր տղաներին՝ կազմակերպված»,-անդրադառնալով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը
Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է։...
Աղբյուր` Panorama.am
18:27
Գործարկվել է միգրացիայի և քաղաքացիության ոլորտի առցանց ծառայությունների migration.e-gov.am հարթակը
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Այն...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մելքոնյան. Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ
ԵՊՀ արևելագիտության ֆալուկլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է. «Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի ԱԺ. Ալիևի հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տարածել է մեկնաբանություն՝  Ադրբեջանի նախագահի մայիսի28-ի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները գործարարները բանտերում փտում են»
Ամերիկյան «Financial Times»-ը «Թուրքիայի տնտեսության և դեմոկրատիայի համար անհանգստացնող ապագա» վերնագրով հոդված է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Pegasus-ով վարակման հեղինակը Ադրբեջանն է՝ իսրայելական NSO Group-ի միջոցով. Սամվել Մարտիրոսյան
«ՊՆ Նոկիա»-ները Pegasus-ով չեն վարակվում: Բայց ուզում եմ անպայման շեշտել, որ դրանք անվտանգ չեն»,-մամուլի ասուլիսում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
18:05
Լույս է տեսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը
«Այս գրքում ոչ մի չար խոսք չկա, կա հաղթական բարություն։ Մեր իրականության մեջ առկա չար մարդկանց նկատմամբ անգամ բարություն և սեր։ Ահա սա է այս գրքի խորհուրդը, որի տեսիլքով ապրում է Բագրատ սրբազանը»։
Աղբյուր` Panorama.am
18:04
Լավրովն ահազանգել է Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյունի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում՝ կապված չճանաչված Կոսովոյի հետ։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սպիտակ գիշերներ, ի՞նչ է այն և ինչպե՞ս են առաջանում
Սպիտակ գիշերներն առաջանում են մեր մոլորակի թեքության անկյան և Արեգակի նկատմամբ նրա ուղեծրի դիրքի համակցությամբ: Այս տեսակի գիշերները դիտվում են...
Աղբյուր` Panorama.am
17:42
Հրթիռներ՝ Կիևի վրա
Ռուսական հրթիռները հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ մինչ այդ նախորդել էին  երկու գիշեր...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»-ում ձագուկ է լույս աշխարհ եկել
«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»-  վերջին օրերին կենտրոնը համալրվել...
Աղբյուր` Panorama.am
17:17
Ժամանակ եք կորցնում, պարոնայք. Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.  «Հայ փախստականների հիմնախնդրի հետ  կապված ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:11
«Այբ» դպրոց. կրթելով սերունդներ
«Այբ» դպրոցի էներգիայի այլընտրանքային աղբյուր ստեղծելու գործընկերն Ակբա Լիզինգն է:
Աղբյուր` Panorama.am
17:10
Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում
Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները: ԿԳՄՍՆ պատմության...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ստեփան Դանիելյան. Մեր միտքը, բառապաշարն, ընկալումները որևէ աղերս չունեն իրականության հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Աշխարհում, մեր տարածաշրջանում ու երկրի ներսում ամեն ինչ դինամիկ կերպով փոխոխվում է: Այն...
Աղբյուր` Panorama.am
16:42
Թբիլիսին հայտարարել է, որ հակամարտության դեպքում Վրաստանը միայնակ կմնա Ռուսաստանի դեմ, ինչպես՝ Ուկրաինան
Ռուսաստանի հետ զինված հակամարտության դեպքում Վրաստանը կմնա միայնակ, և ոչ ոք նրա համար չի պայքարի, ինչպես Ուկրաինայի դեպքում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ակցիա Երևանում. Փողոցներից մաքրենք թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդը
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը կոչ է անում երևանցիներին՝ ամեն մեկն իր համայնքի շենքերի վրայից ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Դատարանը Բատալովի ժառանգության գործով դատապարտել է դերասանուհի Դրոժժինային և նրա ամուսնուն
Դերասանուհի Նատալյա Դրոժժինան, որը հայտնի է բազմաթիվ ֆիլմերում իր երկրորդական դերերով, դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման: Նրա...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ադրբեջանի ագրեսիվության դրսևորումներին ավելացրել են Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները. Ավանեսյան
«Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ...
Աղբյուր` Panorama.am
16:01
ՀՊԹ-ում կբացվի «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագրով ցուցադրությունը
Մայիսի 30-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում՝ «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր»...
Աղբյուր` Panorama.am
15:55
Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք. Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել: Պարո՛ն...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նախատեսված է Արմեն Գրիգորյանի հանդիպումը Հիքմեթ Հաջիևի հետ
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցելու է «GLOBSEC 2023...
Աղբյուր` Panorama.am
15:44
«Հայաստանը կարող է դիտվել որպես Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա»
Կենցաղային տեխնիկա արտադրող «Թաքսազան» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ «Թաքսազան» ընկերության արտադրած...
Աղբյուր` Panorama.am
15:25
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
Թուրքիան համարվում է բանտարկյալների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիր Եվրոպայում։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքիայում 100․000 բնակչից 356...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՌԴ ՆԳ փոխնախարարի հետ քննարկումների դրական արդյունքների մասին կիրազեկենք. Վահե Ղազարյանը՝ Միհրան Պողոսյանին Հայաստան վերադարձնելու մասին
«Թմրամիջոցների հետ կապված իրավիճակն իրոք մտահոգիչ է, ունենք հայտնաբերման ցուցանիշներ որոնք և գոհացնող են և մտահոգիչ»,-ԱԺ մշտական...
Աղբյուր` Panorama.am
15:13
Վաղը Արմավիրի մի քանի համայնքներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հաղթողները
Ամփոփվել է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ 1-ին մրցանակի է արժանացել Իվան...
Աղբյուր` Panorama.am
14:54
Հովսեփ Սարգսյան. Գայանե Մարտիրոսյանը մարտական է տրամադրված
Փաստաբան Հովսեփ Սարգսյանը երեկ հանդիպել է անազատության մեջ գտնվող Գայանե Մարտիրոսյանին՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը։ «Նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը
16:50 27/05/2023

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}