Օրվա մամուլ 09:09 24/03/2023 Հայաստան

«Ժողովուրդ». «Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը, ինձ համար այդ հանձնաժողովը չկա». Մովսես Հակոբյան

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովն է ղեկավարում, վերջերս ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք չեն ներկայացել քննիչ հանձնաժողով:

Ըստ Քոչարյանի՝ այս անձինք կաշկանդված են, վախեցած են, քանի որ թաքցնելու բան ունեն, դրա համար էլ հրաժարվում են գալ ԱԺ: Քոչարյանի թվարկած անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայանում հանձնաժողով, և վերջինս ասաց, որ հանձնաժողով գնալու հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում էլ չի գնալու. «Ինձ հրավեր չեն ուղարկել: Ես բազմիցս ասել եմ՝ չեմ գնալու այդ հանձնաժողով»:

Հարցին՝ ինչու, պատասխանեց՝ կասկածում է հանձնաժողովի անաչառությանը։ Հակոբյանն ասաց. «Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը, ինձ համար այդ հանձնաժողովը չկա»:

Ի դեպ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմից հետո ԶՈՒ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով գործընթաց էր նախաձեռնել, մարտի 16-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի նիստին, ինչից հետո Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել նրա հասցեին: Նա ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։

Թե ինչպես է ստացվում, որ Անդրանիկ Քոչարյանը գովեստի խոսքեր է «շռայլում» իրենց իշխանության հրաժարականը այն ժամանակ պահանջող Օնիկ Գասպարյանի հասցեին, Մովսես Հակոբյանը պարզաբանեց. «Լավ է արել. դա շատ ողջունելի է։ Ինչ ուզում են՝ ասեն, ինձ հետաքրքիր չէ նրանց խոսքը»:

Ի դեպ, այս քննիչ հանձնաժողովի աշխատանքը բազմիցս է կասկածի տակ դրվել թե’ հասարակական, թե’ քաղաքական տարբեր շրջանակների կողմից, որոնք բոլորն էլ պնդում են՝ պատերազմի պարտության մեղավորները չեն կարող արդար քննություն իրականացնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:43
Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի  պատգամավորների հետ: Արցախի նախագահի...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Երեկվանից շատերը քննադատում, հայհոյում են գյումրեցիներին այս դրոշների համար»
«Ողջ երկրում էլ կան թրքածիններ և անատամ պաշտոնյաներ, հետևաբար օր առաջ պետք է կառավարության շենքից դուրս շպրտել չարքին»։
Աղբյուր` Panorama.am
16:27
Ասպրամ Կրպեյան. Հասարակությանը պետք է հստակ պատրաստել շատ կարևոր ճակատամարտի
«Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները հստակ որդեգրել են մի ճանապարհ՝ հայկական պետականության ջախջախում, վերացում»,- «Հայրենիք,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Իրական գործողություններով հնարավոր է այլևս չթողնել որևէ հեռանկար ինքնիշխանություն ունենալու, ինչով էլ զբաղված է իշխանությունը. Սոս Հակոբյան
«Եթե դու երկիր ես և հասել ես մի իրավիճակի, երբ քո տարածաշրջանում տարբեր աշխարհաքաղաքական շահեր, իրար հետ բախումներ ունեցող  բևեռները...
Աղբյուր` Panorama.am
16:10
Փլուզման վտանգ Վանաձոր քաղաքում
Հունիսի 2-ին, ժամը 13։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել և հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է բաժնետոմսեր՝...
Աղբյուր` Panorama.am
15:52
Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
15:42
Քրեական հետապնդում է հարուցվել անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետը նկատմամբ
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Նիկոլ Փաշինյանը ժամանակավորապես տեղափոխվում է Բաղրամյան 26
Կառավարության շենքում ընթացիկ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Նիկոլ Փաշինյանը գործունեությունը ժամանակավորապես կիրականացնի Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
15:25
Փաշինյանի պատկերացմամբ՝ ՄԱԿ-ում կա մի կադաստր և այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՀՀ տարածքը 29800ք/կմ է.Վարդան Պողոսյան
«Ինձ համար զարմանալի չէ Փաշինյանի դիրքորոշումը, քանի որ ակնհայտ է, որ նրա վարքագիծը պայմանավորված է տգիտությամբ և դավաճանությամբ: Եթե...
Աղբյուր` Panorama.am
15:18
«Հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել իշխանություններին»
«Ինձ մեծ ցավ է պատճառում այն, որ թելադրված իշխանական օրակարգով անընդհատ քննարկման առարկա է դառնում Ադրբեջանին անկլավների, հայկական...
Աղբյուր` Panorama.am
15:14
6-րդ հարկից երեխայի հետ նետված կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրայինի եթերում. Hayastan.news
Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն...
Աղբյուր` Panorama.am
15:09
«Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին»
 Կանանց աջակցման կենտրոնը հայտարարություն է տարածել Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Մոսկվայում իր աշխատանք է սկսել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
14:51
ԱՄՆ վերջին հայտարարությունը ծառայելու է որպես «կանաչ լույս» Ադրբեջանի նախագահի համար. հայտարարություն
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Այս իշխանությունը փորձում է մարդկանց մոլորեցնել ու ի վերջո հանձնել Արցախը, Հայաստանի մի շարք բնակավայրեր. Աբրահամյան
«Մեր հանրության ուշադրությունը պետք է կենտրոնանա այն մոտեցման վրա, որ Հայաստանում վերջին հինգ տարում իշխանության է մի ուժ, որը Հայաստանին...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելսինկիի քաղաքապետարանում ելույթի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի «դռները» բաց են մնալու դաշինքի նոր...
Աղբյուր` Panorama.am
14:06
Տիգրանաշենին սպասվում է շատ ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Արթուր Խաչատրյան
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության և շարունակի այն քաղաքականությունը, որ այսօր է  իրականացնում, ապա Տիգրանաշենին սպասվում է նույն...
Աղբյուր` Panorama.am
13:58
Թուրքիայում երիտասարդների շուրջ 63%-ը ուզում է լքել երկիրը
Գերմանական «Konrad Adenauer» հիմնադրամը հետազոտություն է արել Թուրքիայի Z սերնդի շրջանում (միջազգային տերմին, նկատի է առնվում...
Աղբյուր` Panorama.am
13:49
Էդգար Էլբակյան.Դե-ֆակտո իշխանություններն առաջնորդվում են «Հայաստան՝ իշխանության համար»
«Սրան հնարավոր է դիմադարձել միայն «իշխանություն՝ Հայաստանի համար» մոտեցմամբ իրականացվող ազգային իշխանափոխությամբ»։
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆեյք նորությունների դեմ պայքարի ռազմավարությունը կիրականացվի հասարակության շրջանում հայտնի համանուն ՊՈԱԿ-ի միջոցով
«Ասեմ ի լուր բոլորի և՝ պարոն Մինասյանի, որ ՊՈԱԿ-ում զգալի կրճատումներ են եղել նախորդ տարիների համեմատ: Նախկինում եթե ՊՈԱԿ-ը ձեր ասած...
Աղբյուր` Panorama.am
13:34
Էրդողանի երդմնակալության արարողությունը ներկա կլինեն 20 երկրի առաջնորդներ
Հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը։ «Էրմենիհաբերի»...
Աղբյուր` Panorama.am
13:26
ՊԵԿ-ի օպերատիվ բացահայտումները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության...
Աղբյուր` Panorama.am
13:18
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Հայաստանի տարածքում հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
13:10
Պատմաբաններն այս գարունը կանվանեն անառակի վերջին գարուն, ուրանալու գարուն. Շարմազանով
«Ապագա պատմաբաններն այս գարունը կարող են անվանել ձախողման, խայտառակության, Արցախն ուրանալու, Ցեղասպանությունն ուրանալու գարուն։...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ինչո՞ւ է մետրոպոլիտենի կայարանից հանվել Պատմական Հայաստանի քարտեզը
Երևանի մետրոպոլիտենը, ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական...
Աղբյուր` Panorama.am
12:41
Խուլիգանություն՝ փաբում
Հունիսի 1-ին, ժամը 07.37-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցի փաբերից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը
11:03 02/06/2023

Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}