Տնտեսություն 16:38 24/03/2023 Հայաստան

Սյունիքի մարզում անշարժ գույքի գներն աճել են

Սյունիքի մարզն այս պահին հանրապետության ամենառիսկային գոտիներից է, բայց անշարժ գույքի գների առումով Երևանից ու Կոտայքից հետո ամենալուրջ գնաճային միտումներն հենց այս մարզում են, գրում է Տնտեսական լրագրողների ակումբը։

ՏԼԱ-ի՝ անշարժ գույքի շուկայի գների վերլուծությունում նշված է.

«2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո հանրապետության որոշ մարզեր, տարածաշրջաններ, որ նախկինում հարյուրավոր կմ-ով հեռու էին սահմանից, հաշված օրերի ընթացքում դարձան սահմանամերձ գոտի, առաջին գիծ։ Տարածքներ, որտեղ մինչ օրս բավականին անկայուն, լարված վիճակ է, ինչը չի կարող չազդել մարդկանց ապրելակերպի, անշարժ գույքի գների վրա։

Ի վերջո` բոլորն էլ ձգտում են ապրել հնարավորինս անվտանգ ու  ապահով տարածաշրջանում: Այս տրամաբանությունից բխում է, որ սահմանամերձ դարձած տարածաշրջաններում անշարժ գույքի գները պետք է նվազեին: Մինչդեռ Ջերմուկը, որտեղ թշնամին 3-4 կմ-ի վրա է կամ Սյունիքի մարզի քաղաքները, որ թշնամու հայացքի ներքո են, այլ բան են ապացուցում:

Հասկանալի է, որ հանրապետությունում ամենաթանկ անշարժ գույքը Երևանում է, որտեղ Կենտրոնում այս տարվա հունվարին մեկ քմ-ի միջին գինը եղել է 788.100 դրամ: Մայրաքաղաքում ամենաէժան՝ Նուբարաշեն համայնքում 2022թ.-ի հունվարին 1քմ-ն իրացվել է 184 000 դրամով, 2023թ.-ին՝ 201.000 դրամով: Մեկ տարվա ընթացքում գներն աճել են 9.2%-ով:

Երևանից հետո հանրապետությունում անշարժ գները ամենաթանկը Կոտայքի մարզում են,  դարձյալ պայմանավորված մայրաքաղաքին մոտիկ լինելու հանգամանքով: Այստեղի ամենաթանկ քաղաքը Ծաղկաձորն է, որում 2022թ.-ի հունվարին մեկ քմ մակերեսը վաճառվում էր 335.500 դրամով, իսկ այս հունվարին՝ 395.000 դրամով (աճը կազմել է 17.7%):  Սրանից բավականին էժան, բայց դարձյալ բավականին թանկ են մարզի մյուս քաղաքների բնակմակերեսները։

Հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում 2022թ.-ի հունվարին 1քմ բնակմակերեսի շուկայական գինը կազմել է 126․200 դրամ։ Այս հունվարին՝ 147․ 000 դրամ (աճը 16.5%):

Ջերմուկ քաղաքում, որ Ծաղկաձորից ու Դիլիջանից հետ համարվում է հանրապետության ճանաչված առողջարանային ու տուրիստական գոտի և  2022թ.-ի սեպտեմբերին հարձակման ենթարկվեց ազերիների կողմից,  անշարժ գույքի գները նախորդ հունվարի համեմատությամբ այս տարի աճել են 12.5%-ով, հասնելով 117․000 դրամի:

Տարածաշրջանային առումով ամենահետաքրքիրը Սյունիքի մարզում բազմաբնակարան շենքերի անշարժ գույքի գներն են, որ մի պահ անտրամաբանական են թվում, բայց Սյունիքն արդեն սահմանամերձ գոտի է: Ավելին, ադրբեջանցիները փաստացի գտնվում են Կապան մտնող ճանապարհից բառացիորեն 150-200 մետրի վրա: Բայց Կապանում անշարժ գույքն այսօր հանրապետությունում ամենաթանկերից է: Այստեղ նախորդ տարվա հունվարին մեկ քմ մակերեսը միջին հաշվով իրացվում էր 122․000 դրամով:

Այս տարվա հունվարին գները հատել են 145․000-ի սահմանագիծը, աճելով ամբողջ 19%-ով։ Սա հանրապետության անշարժ գույքի շուկայում  գրանցված ամենամեծ աճերից է։ Շատ ավելի հետաքրքիր է Գորիսի պարագան: Մեկ տարվա ընթացքում այստեղ գները 146․000 դրամից հասել են 163․000-ի (գնաճը կազմել է 11.6%): Երկու դեպքում էլ գներն ավելի բարձր են, քան Գյումրիում կամ Վանաձորում: Աճի տեմպերը՝ ևս շատ ավելին են, քան Գյումրիում: Սիսիանում ևս մեկ տարվա ընթացքում 18%-ոց գնաճ է արձանագրվել: Մեկ քմ-ի  գինը հատել է 100․000-ի սահմանը: Բարձր լեռնային Քաջարան քաղաքում մեկ քմ-ի գինը հավասարվել է 115.500 դրամի, արձանագրելով ավելի քան 11%-ոց աճ: Մեղրիում՝գրեթե 10%-ոց գնաճի արդյունքում մեկ քմ-ի գինն այս տարվա հունվարին դարձել է 116.000 դրամ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։  
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:15
Թագուհի Թովմասյան. Չպիտի՛ թույլ տանք արցախցիների արտագաղթը
«Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձևաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վարդան Օսկանյան. Ստեղծված վիճակը մի մարդու տգիտության, անգործության, սխալ քաղաքականության հետևանք է
«Այս իրադարաձությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է կամ նրանց հատուկենտ արձագանքներն այս...
Աղբյուր` Panorama.am
10:56
Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
Ադրբեջանում Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի զինվորական...
Աղբյուր` Panorama.am
10:47
Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղում տուն է այրվել
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
10:33
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Երևանում հոկտեմբերի 2-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ...
Աղբյուր` Panorama.am
10:09
Կյանքի և մահվան հարց է. Արմեն Այվազյան
Արցախի անկումից հետո առաջացած նոր սպառնալից պայմաններում ՀՀ ռազմական անվտանգության մեծապես աճած խոցելիությունը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է արագորեն լուծել հետևյալ խնդիրները
Աղբյուր` Panorama.am
10:05
Մեքսիկայում եկեղեցու փլուզման հետևանքով զոհվել է 9 մարդ
Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում եկեղեցու տանիքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 40 մարդ տուժել է, գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
09:56
Արթուր Դավթյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը նվաճել է  Արթուր Դավթյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Մարմնամարզության...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Բայրաքթար»-ի կատարելագործված տարբերակը կարող է փոխանցվել Ուկրաինայի ԶՈւ-ին
Թուրքական կողմը դիտարկում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը Ուկրաինա տեղափոխելու հարցը։ Այս մասին հայտարարել է ԱԹՍ-ներ արտադրող...
Աղբյուր` Panorama.am
09:16
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 9:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 397.17 դրամ` սեպտեմբերի 30-ի համեմատ արժևորվելով 0.16...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սիրիան Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը երկրի տարածքից
Սիրիան իր տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա. Թուրքիան պետք է դուրս բերի իր զորակազմը, հակառակ դեպքում...
Աղբյուր` Panorama.am
08:50
Հոկտեմբերի 2-6-ը Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
08:40
13 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված...
Աղբյուր` Panorama.am
08:27
Ինչո՞ւ արցախցիները դարձան գաղթական, ո՞վ է հաջորդ թիրախում․ Կարպիս Փաշոյան
Սա չտեսնել ու պայքարել հետևանքների դեմ, նշանակում է մերժել տրամաբանությունն ու հետևողականությունը։
Աղբյուր` Panorama.am
08:12
Վթար Երևան-Սևան ճանապարհին․ մեքենաների բախումից «Opel»-ը գլխիվայր շրջվել է, վարորդը՝ հոսպիտալացվել
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան...
Աղբյուր` Panorama.am
08:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը գրել է. ...
Աղբյուր` Panorama.am
21:49
Արցախի նախագահը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.  «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա...
Աղբյուր` Panorama.am
21:05
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան։  «Այս երեքշաբթի կայցելեմ...
Աղբյուր` Panorama.am
20:56
Արմեն Գրիգորյանը Իրանում պատմել է Արցախի վրա Ադրբեջանի կատարած հարձակման մանրամասները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով. ՄԻՊ
«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար»:
Աղբյուր` Panorama.am
18:00
Մի հատ էլ անհամբեր սպասում եք, թե ե՞րբ է արցախցին գալու հրապարակ ու ձեր փոխարեն Նիկոլ հեռացնելու. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «STOP. Ամոթ է ՀՀ հպարտ քաղաքացի, արցախցին մեղավոր չի, որ 2018-ին, դուք, ես էլ ձեզ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Հունան Թադևոսյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:11
Ստեփնակերտի դպրոցի նկուղում մնացած մայրն իր 7 երեխաների հետ Հայաստանում է
Նախորդ օրը համացանցում մեծ արագությամբ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի դպրոցի նկուղում է մնացել մայրը 7 երեխաների հետ նրան անհրաժեշտ է օգնություն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Անկարայում ահաբեկչության հետևանքով երկու ոստիկան է թեթև վիրավորվել
Անկարայի կենտրոնում՝ Ներքին գործերի նախարարության և խորհրդարանի շենքերի մոտ, պայթյուն է որոտացել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան...
Աղբյուր` Panorama.am
16:37
ՀՀ իշխանությունները դիտավորյալ թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես...
Աղբյուր` Panorama.am
16:14
Հռոմի պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հույս հայտնելով համաձայնագիր կնքել հումանիտար ճգնաժամը վերջ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցվել
Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր վերջին պատարագն է մատուցել Հրայր Սարկավագը: Արցախի ամբողջովին դատարկ Մայր Տաճարը վերջին անգամ ...
Աղբյուր` Panorama.am
14:16
100 483 բռնագաղթած և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը
«ԼՂ-ից բռնի տեղահանված 100 483 անձ և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը: Հաշվառվածների թիվը կազմում է 84 408...
Աղբյուր` Panorama.am
13:45
Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը համազգային աղոթք հղեց Արցախի համար: Նա իր խոսքում ասաց. «Անսահման ցավով են համակված բոլորիս հոգիները,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է
11:08 02/10/2023

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}