Քաղաքական 17:40 27/03/2023 Հայաստան

Խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ եք գլխադասային հանձնաժողովի նիստից ուշանում. Վաղարշակ Հակոբյանը՝ էկոնոմիկայի փոխնախարարին

«Արդեն 10 րոպե է ինչ էկոնոմիկայի փոխնախարարն ուշանում է հանձնաժողովի նիստից, մի քանի րոպե էլ սպասենք»,-հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը՝ մինչև նիստը սկսելը:

Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը ուշացումով ներկայացավ նիստին, որի միակ հարցով զեկուցելու էր «Ապրանքային նշանների մասին» օրենքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարաելու մասին նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգ ընդգրկելու նախագիծը: 

«Պարո՛ն Գևորգյան, մինչև հիմնական զեկույցին անցնելը խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ եք գլխադասային հանձնաժողովի նիստից ուշանում, այն էլ այն դեպքում, երբ մենք ընդառաջել ենք՝ զեկուցող է փոխվել և հանձնաժողովի 6 պատգամավորները և մի ամբողջ աշխատակազմ սպասում են ձեզ»,-փոխնախարար Ռաֆայել Գևորգյանին հարցրեց Հակոբյանը:

Վերջինս ներողություն խնդրեց և բացատրեց, որ ուշացումը պայմանավորված էր նախարարական կոմիտեում իր կողմից հարցի զեկուցմամբ և որ հարցի քննարկումը 2:30-ին էր սկսվել, բայց երկար տևեց և ինքն ուշացավ:

Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց, որ ուշացման արդեն երկրորդ դեպքն է փոխնախարարի մասնակցությամբ:

«Խնդրում եմ հետայսու Էկոնոմիկայի նախարարությունում դերաբաշխաումն այնպես արեք, որ նախ՝ չգրվի մի զեկուցողի անուն, հետո մեկ ուրիշը զեկուցի, քանի որ փաստաթղթաշրջանառությունն այդպես  է գնում, եթե նախարարական կոմիտեում զեկույց ունեք, տարբեր տեղակալներ ունեք այնպես վերաբաշխեք, որ այս խնդիրը չունենաք»,-հայտարարեց Հակոբյանը և առաջարկեց անցնել հարցի քննարկմանը:

Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև օրենսդրական տեխնիկային առնչվող և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները.

1. հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ  է ներկայացվել,

2. կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն (դիսկլամացիա) վերաբերող մոտեցումները,

3. Օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են ԵՏՄ մասին պայմանագրի, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին մասնավորապես՝ ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները,

4. հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ Օրենքով նախատեսված որոշ դրույթներ ուժը կորցրած են ճանաչվել:

5. Օրենքում աշխարհագրական նշումների պահպանության ծավալին վերաբերող դրույթը համապատասխանեցվել է Աշխարհագրական նշումների մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 2-րդ հոդվածով, 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածով, 8-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոփոխությունները և լրացումները  պայմանավորված են ԵՏՄ մասին պայմանագրով, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով: Օրենքի 14-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանեցվել են նշված պայմանագրերի դրույթներին՝ նախատեսվել է  ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանը  չօգտագործելու ժամկետը՝ ներկայիս 5 տարվա փոխարեն սահմանվել է 3 տարի:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով, 6-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված փոփոխությունները և լրացումները պայմանավորված են պետական լիազոր մարմնին իր նախաձեռնությամբ հայտարկված ապրանքային նշաններում առանձին տարրերը դիսկլամացնելու լիազորություն վերապահելով: Գործող օրենսդրությամբ այն կարող է կատարվել միայն հայտատուների հայտարարության հիման վրա: Սակայն պրակտիկայում, շատ դեպքերում տեխնիկական պատճառներով՝ հարցումներին չպատասխանելու կամ գրասենյակի առաջարկությունը չընդունելու հետևանքով գրասենյակը մերժում է հայտարկված նշանների գրանցումները, որի արդյունքում խնդիրներ են առաջանում հայտատուների համար: Նշված փոփոխությամբ գրասենյակին լիազորություն է տրվում այդպիսի հարցմանը չպատասխանելու կամ անընդունելի պատասխան ներկայացնելու դեպքում գրանցել ապրանքային նշանը՝ դիսկլամացնելով նշված տարրերը գրասենյակի նախաձեռնությամբ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:48
Շատ եմ ուզում մեր ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան
Մոլդովայում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը  հիշեցրեց վերջերս  կադաստրի վկայականի հետ կապված  ԱԺ-ում կատարած իր...
Աղբյուր` Panorama.am
23:27
Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հունիսի 1-ին, ժամը 17։51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում նկատվում է...
Աղբյուր` Panorama.am
23:05
Ճանապարհը սենց չի գնան, նենց կգնա. Փաշինյանը՝ անկլավների մասին
«Հիմա Տիգրանաշենը շատ կոնկրետ չասեմ, բայց մենք ելնում ենք քաղաքական մակարդակով այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է  Քյարքի»,-...
Աղբյուր` Panorama.am
22:10
Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թ. քարտեզները. Փաշինյան
«Հանդիպման ժամանակ կատարված ևս մեկ քայլն այն էր, որ կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի հետագա սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
21:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան
«Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Կոտայքի վթարից տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է. ԲԿ
Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության...
Աղբյուր` Panorama.am
21:26
Ինչու՞ հենց հիմա, երբ գերագույն շանտղան Քիշնևում վարում է դավաճանական բանակցություններ.Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Պիտի խոստովանեմ, որ շատ-շատերս ու այդ թվում ես ինքս, անփորձ դեռահասի պես կերանք նիկոլականների...
Աղբյուր` Panorama.am
21:09
18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կարող են կամավոր հիմունքներով անցնել պարտադիր զինվորական ծառայություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է տարածել, որով իրազեկվում է իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
21:06
ԵԽ նախագահն ամփոփել է իր, Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ հանդիպումը
Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփել է  Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից. ԱԱԾ
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են.  «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
20:37
Այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին․ Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Ուրեմն պարզվում է, որ ոստիկանության աշխատակիցը 16-ամյա երեխային դաժանաբար ծեծի է ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ինչ հարցեր են քննարկվել հնգակողմ հանդիպմանը
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
20:24
Աշխարհահռչակ բժիշկ և գիտնական Սքոթ Հովարդը կնշանակվի ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյան գրում է․ «Լավագույն նվերը հունիսի 1-ին։...
Աղբյուր` Panorama.am
20:13
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
 Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հաջորդ հանդիպումը տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
20:03
Մեկ ու կես ժամ տևած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումն ավարտվել է
Մոլդովայում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
19:48
Արդյո՞ք սա կանաչ լույս է ագրեսիայի համար․ Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ում գրել է․ «Ինչպես հասկանալ Պետդեպի մամուլի խոսնակի...
Աղբյուր` Panorama.am
19:37
Հետմահու պարգևատրվել է 44-օրյա պատերազմում անմահացած փոխգնդապետ Կարեն Հակոբյանը
Վահագն Խաչատուրյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրել է 44-ամյա պատերազմում զոհված, ՀՀ ՊՆ N զորամասի...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վաղուց անցել են «հայրենիքը հեռվից սիրելու» ժամանակները․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Արդյո՞ք ազնիվ է հայրենասիրություն քարոզել, ազատագրական շարժում քարոզել, իսկ այդ նույն ընթացքում Գրին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են․ Ոստիկանություն
Ոստիկանությունը պարզաբանում է․ «Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ավետիք Իշխանյան․ Այսօր էլ բոլորս անհանգիստ մտածում ենք․․․
Իրավապաշտպան ավետիք Իշխանյանը գրում է․ «ԱՆՀԱՆԳԻՍՏ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ Հայ ժողովրդի, հուսով եմ՝ մեծամասնությունը, վարչապետ-դավաճանի ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հունգարիայում գործող հայկական եկեղեցին ստացել է պետական գրանցում․ Հունգարիայի փոխվարչապետ
Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի...
Աղբյուր` Panorama.am
18:33
Հունիսի 4-ին երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը․ Ոստիկանություն
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հունիսի 4-ին Երևան քաղաքի կենտրոնական մասում անցկացվելու է «One...
Աղբյուր` Panorama.am
18:20
Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
Քիշնևում ընթանում է հնգակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ռուբեն Մելիքյան. Երբ ոստիկանը իրեն պահում է ամենավերջին լկտիի պես, ապա դրա հիմքում միայն ու միայն քաղաքականությունն է
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.  «Հայտնի տեսանյութում պատկերված ոստիկանն է՝ Դիլիջանի քրեականի պետ Բ.Տ.-ն, որ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Քըլըչդարօղլուն պարզաբանումներ է տվել իր հրաժարականի վերաբերյալ
Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած երկրորդ փուլի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի պարտությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ով պետք է պաշտպանի երեխաների իրավունքները
Քաղաքացիները՝ երեխաների պաշտպանության օրվա մասին
Աղբյուր` Panorama.am
18:00
Սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը պարգևատրվել են
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպել է սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանի և Մխիթարյան...
Աղբյուր` Panorama.am
17:52
Երեք ամսական երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Պարզվում է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացած երեք ամսական աղջկա մահվան պատճառը։ Այս մասին հայտնում է Sputnik-Արմենիա Telegram ալիքը։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սանկտ Պետերբուրգում զուգարանը՝ նաև մշակութային և ժամանցի վայր
«Սանկտ Պետերբուրգում նույնիսկ զուգարանը մշակութային և ժամանցի վայր է։ Երկու անգամ վայելելու համար»,- գրել ու լուսանկար է...
Աղբյուր` Panorama.am
17:38
Արցախից 14 հիվանդ ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու՝ ուղեկցողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Որքանո՞վ են պաշտպանված երեխաների իրավունքները Հայաստանում. Հարցում
18:07 01/06/2023

Որքանո՞վ են պաշտպանված երեխաների իրավունքները Հայաստանում. Հարցում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}