Մշակույթ 15:03 31/03/2023

Դաշնակահարուհի Իվ Էգոյանը Երևանում կկատարի Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը

Ապրիլի 3-26-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, որի ընթացքում  կներկայացնի 7 համերգ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։
«Խաչմերուկներ 2023» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Արանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։ 

Ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

Լրագրողների հետ հանդիպմանը «Քառորդ տոն» կազմակերպության համահիմնադիր,  «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Հովհաննիսյանն ասաց, որ իրենց հիմնական նպատակն է հայ ժամանանակից երաժշտությունն ու միջազգային դաշտում կատարվող գործընթացները բերել մի խաչմերուկի ու տեսնել, թե որտեղ է մեր արվեստը, ինչ դեր ունի միջազգային արվեստը, նայել ընդհանուր տեսանկյունից, քանի որ մշտապես տարբեր օղակներում առանձնացվում են այս երևույթները։

«Հայ ժամանակակից երաժշտությունը վերջին տասնյակներում մշտապես եղել է համաշխարհային պրոցեսների անբաժան մաս։ Վառ ապացույց մաեստոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որոնք ավելի շատ հնչում են արտասահմանում, քան Հայաստանում։ Ջանքեր ենք գործադրում, որպեսզի մեր վարպետները, հեղինակավոր կոմպոզիտորները  մշտապես ունենան իրենց հանդիսատեսը»,- նշեց նա։

Ա. Հովհաննիսյանն ընդգծեց, որ փառատոնը նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։

Ասուլիսին ներկա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գնահատմամբ, անչափ կարևոր է այս փառատոնը, քանի որ ներառում է ամբողջ մի շերտ գեղագիտական մտածողության, տեխնիկական միջոցների, լսողական փորձի, մշակութային իրադարձությունների, կենդանի հնչողության և յուրաքանչյուրը, ով մասնակից է այս իրադարձությանը, խորին հարգանքի է արժանի։

«Երաժիշտների այս խումբը, որը կազմակերպել է այս փառատոնը, իմ խորին համոզմամբ, այսօրվա երաժշտական կյանքի առաջնակարգ թիմն է, որը մեզ աշխարհին կապող թե այսօրվա ներկայությունն է, ոչ թանգարանային կապերով կապող, այլ ակտուալ պրոցներին կապող, մյուս կողմից՝ միջազգային կապեր ստեղծող կազմակերպություն է»,- նշեց մաեստրոն։

Խոսելով փառատոնի մասնակիցներից դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանի (Կանադա)  մասին՝ Տ.Մանսուրյանն ասաց, որ հրաշալի մտածող դաշնակահարուհի, կոմպոզիտոր է,   տեխնիկական մտածողության իներցիան տանում է իր հետևից, որոնողական ոգին պահանջում է  մտքի ակտիվություն։



Ասուլիսին ներկա Իվ Էգոյանը նախ շնորհակալություն հայտնեց  փառատոնին հրավիրվելու համար։

«Առաջին անգամ եմ համերգով հանդես գալու Հայաստանում, առաջին անգամ  միջազգային ասպարեզում հանդես եմ գալու իմ ստեղծած յուրահատուկ գործիքով, այսինքն՝ դաշնամուրին կցվում է հատուկ սարք։ Ես մտահղացել եմ այդ սիստեմը, մասնագետն այն ստեղծել է»,- ասաց Իվ Էգոյանը։

Նա անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի համար ելույթ ունենալուն, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը կատարելուն։

Ի.Էգոյանն ասաց, որ, հայկական ժողովրդական ստեղծագործություններն օգտագործելով, մի գործ է գրել, որը նվիրված է իր Հայաստան գալու երազանքին։

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 19:30 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում․ ելույթ կունենա դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա)՝ ներկայացնելով հեղինակային, ինչպես նաև Մայքլ Ֆիննիսսի, Լինդա Քեթլին Սմիթի ստեղծագործությունները։ Ապրիլի 4-ին, ժամը 11:00 Էգոյանը վարպետության դաս կներկայացնի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ապրիլի 7-ին, ժամը 10:00 ՀԲԸՄ-ում կկայանա սեմինար՝ երաժշտագետ և  ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանի (Միացյալ Թագավորություն) մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես կգան Իվ Էգոյանը և «Ասոնանս» անսամբլը։

Ապրիլի 9-ին, ժամը 17:00 Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում Իվ Էգոյանը կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Ապրիլի 11-ին, ժամը 17:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Յուրի Կասպարովի (Ռուսաստանի Դաշնություն), Արամ Հովհաննիսյանի և երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի մասնակցությամբ։

Նույն օրը ժամը 19:30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ասոնանս» անսամբլը կներկայացնի Մանսուրյանի, Արամ Հովհաննիսյանի, Յուրի Կասպարովի, Աշոտ Զոհրաբյանի, Միշել Պետրոսյանի, Վալենտին Սիլվեստրովի գործերը։

Յուրի Կասպարովն ապրիլի 12-ին, ժամը 11:00-ից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վարպետության դաս կանցկացնի ուսանողների համար, ինչպես նաև կհանդիպի երաժշտասերների հետ։

Ապրիլի 14-ին, ժամը 20:00 Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ելույթ կունենա դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա)՝ ներկայացնելով Տորու Տակեմիցուի, Դյորդ Կուրթագի, Դավիթ Բալասանյանի, Ժան-Պիեր Դելյոզի, Կայա Սարիահոյի, Սերգեյ Ումրոյանի, Ապոլինի Ջեսուպրետի ստեղծագործությունները։

ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 17-ին, ժամը 19:30 ԵՊԿ ուսանողներն ու շրջանավարտները հանդես կգան համերգով։ Ծրագրում՝ Պասկալ Դյուսապեն, Յորգ Վիդման, Պիեր Բուլեզ, Անտոն Վեբերն, Աշոտ Ղազարյան, Արմեն Գևորգյան, Դմիտրի Պչելինցև, Լևոն Պողոսյան։

Ապրիլի 20-ին, ժամը 19:30 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենահամերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Պասկալ Դյուսապենի, Յոշիհիսա Տաիրայի, Տոշիո Հոսոկավայի, Արթուր Աքշելյանի, Վոլֆգանգ Րիմի, Դյորդ Կուրթագի, Լուիս Կինթանայի, Անդրե Բուքուրեչլիևի ստեղծագործությունները։

ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 22-ին, ժամը 19:30 ելույթով հանդես կգան ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Դմիտրի Պրոկոֆևը և դաշնակահար Նատալիա Սոկոլովսկայան։ Խրագրում՝ Տորու Տակեմիցու, Իսանգ Յուն, Բեթ Ֆուրրեր, Կուզմա Բոդրով, Պաուլ Հինդելմիթ, Կիրիլ Արխիպով, Ալեքսեյ Ռատինսկի։

Փառատոնի փակման համերգը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 19:30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: «Ասոնանս» անսամբլը կկատարի Դավիթ Գյոդակյանի, Արման Ղուշչյանի, Արսեն Բաբաջանյանի, Աշոտ Զոհրաբյանի, Վահրամ Սարգսյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}