Էդգար Ղազարյան. Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր մեր ժողովուրդը
«Եվ եթե ոչ մարդու իրավունքների պաշտպանը, ապա ո՞վ պետք է փորձի պարզել ավելի քան հինգ հազար երիտասարդների մահվան պատճառը»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Էդգար Ղազարյանի այս հայտարարությունն էլ հունից հանեց ՔՊ-ականներին։
Արթուր Հովհաննիսյանը կրկին միացրեց միկրոֆոնը. «Արա, զոհերի թվերը չավելացնես հանկարծ։ Հասկացա՞ր, ձե՞ռ եք առել ձեզ, հասկանում եք՝ որտե՞ղ եք գտնվում»։
Սրան հաջորդեց վեճ զոհերի թվի վերաբերյալ։
«Մարդիկ այս իշխանության օրոք զրկված են եղել ոչ միայն իրենց կյանքի իրավունքից, այլև իրենց ...»,-Ղազարյանը դեռ չէր ավարտել նախադասությունը ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը սկսկեց վիճել հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ՝ նշելով, որ ելույթն ավարտվել է։
Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց ՔՊ-ական գործընկերներին դրսում սպասել, որ Ղազարյանն ավարտի ելույթը։
«Սիրելի հայրենակիցներ, ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր մեր ժողովուրդը. ԱԺ-ից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից մի փաթեթով»,-նրանց դուրս գալուց հետո հայտարարեց Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին
- Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը՝ Էդգար Ղազարյանին. Ո՞նց կարող եք Դուք լինել ՄԻՊ
- «Մատդ քաշի». Էդգար Ղազարյանի երկրորդ նախադասությունից հետո ՔՊ-ականները հունից դուրս եկան
- Էդգար Ղազարյան. Շատերի համար կանխատեսելի ելք ունեցող այս գործընթացն ինձ համար պայքար է