Խմբային խուլիգանական վարքագիծ․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին
«Այն ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում խուլիգանություն էր պատամավորների կողմից, խմբային խուլիգանական վարքագիծ,որով խաթարեցին հանձնժողովի բնականոն գործունեությունը և զրկեցին ինձ, որպես սա հմանադրական կարավիճակ ունեցող մարդու, ելույթ ունենալուց, հարցերին պատախանելուց և իմ տեսակետները ներկայացնելուց, ավելին՝ արժանացա սպառնալիքների»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ-ում սադրանքի փորձ էր արվում։
«Ակնհայտ էր, որ փորձում էին ինձ սադրել, որպեսզի նյարդերս տեղի տան և իրենց պատասխանեմ, ես իարկե դա չարեցի՝ իմ դաստիարակությունից ելնելով»,- ասաց Ղազարյանն ու ավելեց․
«Ժողովրդի օրինական իշխանությունը զավթել են, պահում են բռնությամբ, ուժով, խուլիգանությամբ, ոչ մի խոսք չեն թողնում մարդ հնչեցնի, նույնիսկ՝ ԱԺ-ում։ Այսինքն՝ խաբեությամբ զավթված իշխանությունը զոռով պահում են և այն ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին և իրենց անձնական բարեկեցությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Զավթվում է Սյունիքը. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր մեր ժողովուրդը
- Էդգար Ղազարյան. Իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին
- Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը՝ Էդգար Ղազարյանին. Ո՞նց կարող եք Դուք լինել ՄԻՊ