Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի ապրիլի 11-ին նոր քաղաքապետ չընտրել. «Իմ քայլը» խմբակցության անդամ
«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ մարտի 17-ի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով ու 4-րդ մասով՝ առաջարկում եմ Հրաչյա Սարգսյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարած 2023թ.-ի մարտի 17-ից»-Երևանի ավագանու արտահերթ նիստի ավարտին հայտարարեց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.3 հոդվածի առաջին մասով՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանվում է 2023 թվականի ապրիլի 11-ը, ժամը 10:00-ին և առաջարկեց քվեարկել այդ օրն ավագանու նիստ հրավիրելու հարցը:
«Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի»,-հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը:
Չնայած հրապարակված որոշմանը՝ «Իմ քայլը» խմբակցության 39 անդամի կողմ ձայներով որոշվեց, որ ապրիլի 11-ին ժամը 10:00-ին կհրավիրվի ավագանու նիստ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան