«Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիան չպետք է ընկալի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում. Սիմոնյան
«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է Տեղկան ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ»,- Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրման մասին։
Նա նշել է, որ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, և այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում ականատես են բոլորը։
«Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ, առիթներ գտնել հարաբերությունները վատացնելու համար: Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար: Բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան
- Հնարավո՞ր է ապամոնտաժվի «Նեմեսիսի» արձանը
- Ո՞վ կդառնա Նեմեսիսի հաջորդ թիրախը․ Արտյոմ Երկանյան
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան հետևողականորեն իրականացնում է Հայաստանի վրա ճնշման մեծացում
- Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող