Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը
Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամոցը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը։
Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միև խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Զրույցի ընթացքում նրանք անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Հիշեցնենք, որ ամփոփելով ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով բանակցությունները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր.
«Ես խնդրել եմ ԱԳ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ,կառավարություններին ներկայացնել այն հեռանկարը, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է»։