Առողջություն 19:45 11/05/2023 Հայաստան

10 տարի Հայաստանի յուրաքանչյուր բնակչից ուզելու ենք 164 հազար դրամ փող.Անուշ Պողոսյան

ՀՀ կառավարության նախաձեռնած «Առողջության համապարփակ ապահովագրության» ներդրման գործընթացը հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, փորձագետներն արդեն այսօր բարձրաձայնում են ներդրվող համակարգի ռիսկերի մասին:
Սոցիալական այս խոշորագույն ծրագրի բացերի մասին  Panorama.am-ը զրուցեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանի հետ:

Panorama.am-Խնդրում եմ մասնագետի դիտակետից գնահատեք ներդրվող «Առողջության համապարփակ ապահովագրության» համակարգը:

Ա. Պողոսյան-Եթե մենք ընդունում ենք այս օրենքը, ապա բազմազան հարցեր են առաջանում՝ կապված հետագա գործառույթների հետ, որոնք, ես վստահ եմ, չեն բերելու շահառուների գոհունակության ցուցանիշի բարձրացմանը, որովհետև նախագծում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց պատասխանը օրենքով չի նախատեսված, ընդունված փաստաթղթում ամրագրված չէ, ինչը հետագայում և՛ կառավարման տարբեր տեսակի խնդիրների, և՛ տարբեր տեղերում  ու փուլերում առողջապահական ծառայության մատուցման որակի իջեցման է հանգեցնելու: Պարզ ասած՝ այն համակարգը, որն ունենք այս պահին առանց ապահովագրության, էականորեն չի փոխվելու և բնակիչն իր առողջապահական ծառայություններում դեպի դրական փոփոխություններ առանձնապես չի տեսնի:

Panorama.am-Որո՞նք են օրենքի հիմնական բացերը:

Ա. Պողոսյան-Նախ օրենքում հստակեցված չէ ծառայությունների փաթեթը, միայն ասվում է, որ հետագայում լիազոր մարմինը մշակելու է այդ փաթեթը: Նախագծում ընդամենն առանձնացած է հիվանդանոցային, արտահիվանդանոցային ծառայությունները: Դրանց մասով մանրամասնեցումներ չկան, թե որ կոնկրետ փաթեթների շրջանակներում ապահովագրական ինչ ծառայություններ են փոխհատուցվելու: Երկրորդ՝ դեղորայքի հետ կապված հղում է տրվում «Դեղերի մասին» օրենքին և ասում է, որ դեղորայքի տրամադրման ցանկերը փոխհատուցումները և այլն, սահմանելու է լիազոր մարմինը, այսինքը՝ Առողջապահության նախարարությունը: Հիմա էլ այդ դեղորայքները լիազոր մարմինը սահմանում է: Այսօր ել մենք ունենք հատուկ ցանկեր, որոնցից բնակչությունը միշտ դժգոհ է, որովհետև այս պահին առողջապահական համակարգում գոյություն ունի դեղորայքների բիոէկվիվալենտության խնդիր և ստիպված հիվանդը չի վերցնում իրեն հասանելիք դեղորայքը և գնում դեղատնից առնում է բրենդային պրեպարատը, քանի որ, էլի եմ կրկնում, գոյություն ունի բիոէկվիվալենտության խնդիր:

Այդ  առումով էլ հիվանդների կյանքում առանձնապես ոչ մի բան չի փոխվի: Մյուս խնդիրը, որ հայեցակարգում դրված է, հստակ ցուցանիշներն են, որոնք նախատեսվում է կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածում հասնելու համար: Բայց այդ թիրախները ովքեր են ուսումնասիրելու, ինչ վերլուծություն են արվելու, պարզ չէ, քանի որ այսօր մենք չունենք որակի չափորոշիչներ, ունենք ընդամենը որակի հետ կապված ռազմավարական ծրագրի հաստատում: Այսինքը՝ մենք չունենք առոջապահության հետ կապված հստակ չափորոշիչների հաստատումներ առողջապահության լիազոր մարմնի՝ նախարարության կողմից: Հետևաբար՝ գնահատել ծառայության որոկը մենք չենք կարողանալու:

Մյուս խնդիրը վեճերի հետ է կապված՝ շահառուի, բժշկական հիմնարկի, դեղատան և  ստեղծվող հիմնադրամի հետ կապված վեճերի խնդիրն է: Անհասկանալի է, թե ինչպես են այդ վեճերը լուծվելու: Օրենքում ասվում է, որ  շահառուն  երկու ամսվա ընթացքում կարող է դիմել հիմանդրամի հանձնախմբին, վերջինս պետք է վեճերը 10-օրյա ժամկետում լուծի, կարող է լուծել նաև 20-օրյա ժամկետում, բայց այդ որոշումների կայացման օրենսդրական հիմքերի մասին ոչինչ չի ասվում: Այսինքը՝ այստեղ մենք ունենում ենք հստակ սուբյեկտիվության խնդիր:

Ամենակարևորը՝ Հիմնադրամն անկախ մարմին չի դառնում, ճիշտ է նախագծում և օրենքում գրված է ինչ-որ տարբեր տեսակի հանձնախմբեր են լինելու, բայց մյուս կողմից լինելու է հիվանդների իրավունքների պաշտպանության առումով հասարակական կազմակերպությունների, կամ մասնագիտական  ասոցիացիանրի  ներգրավվածություն, որրոնց պահանջները որոշում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր մի օրինագիծ, նախագիծ է շրջանառվում, որով ուզում են, որ բժշկական ասոցիացիաները և հասարակական կազմակերպությունները իրենց աշխատանքի թույլտվությունն ամբողջությամբ ստանան Առողջապահության նախարարությունից:

Ստացվում է, որ այս ամբողջ համակարգում անկախ մարմիններ չենք ունենում և հիմնադրամի ղեկավարումը հոգաբարձուների խորհրդում կատարվելու է Առողջապահության նախարարության կողմից և ասոցիացիաներն են ենթարկվելու նախարարության տարբեր տեսակի չափորոշիչներին: Այստեղ մենք ունենում ենք հստակ համատեղ ինչ-որ մի մարմնի ենթակայությամբ աշխատող ծառայություն, որը, պարզ է՝ բերելու է տարբեր տեսակի շահերի համընկնման՝ ի վնաս շահառուի:

Անհասկանալի է, որ օրենքի նախագծի գրեթե 50 %-ի մեջ նկարագրված է հիմնադրամի կառուցվածքը: Ինչո՞ւ են հիմնադրամի կառուցվածքը հաստատում օրենքով, եթե այսօր բոլոր գերատեսչությունների, օրինակ՝ Առողջապահության նախաարության կառուցվածքը հաստատում է կառավարությոնը: Օրենքի անունը դնում ենք «Ապահովագրության մասին», բայց նրանով հաստատում ենք հիմնադրամի կառուցվածը, աշխատանքային իրավունքները, աշխատանքային պարտականությունները և այլն:

Խնդրահարույց օրենք է և խնդիրը պետք է տարբեր հարթակներում բարձրացվի և հասկացվի, որ այն պետք է լրամշակվի և ամբողջությամբ վերանայվի:

Այստեղ սահմանափակ բյուջեի մասին էլ է խոսվում, որ, օրինակ, դեղորայքի սահմանված գնից ավել գումարը հիվանդը փոխհատուցում է իր գրպանից, կամ այն ծառայությոնները, որոնք ապահովագրական ցանկում չկան, նույնպես հիվանդը փոխհատուցում է իր գրպանից: Այսինքը՝ կա  ծառայությունների սահմանափակ ծավալ:

Նաև հերթագրումների խնդիրն է կարևորը, երբ, օրինակ, հիվանդն այսօր գնում է որևէ հետազոտության և նրան հերթագրում են մի քանի ամիս հետո, օրինակ՝ նոյեմբերին, այսինքն այսօրվանից մինչև նոյեմբեր ուռուցքով հիվանդը պետք է սպասի իր հետազոտության հերթին:Վստահաբար ասում եմ, որ մենք հերթագրման այդ խնդիրն ունենալու ենք, քանի որ օրենքը չի կարգավորում այդ խնդիրները:

Կարևոր խնդիեր է նաև հիվանդանոցների ընտրությունների հարցը: Օրենքում ասվում և կարմիր գծով անցնում է սկզբունքը, որ համապարփակ առողջապահությունը տրամադրվելու է Առողջապահության նախարարության ընտրած հիվանդանոցներին, արտահիվանդանոցային ծառայությանը, ինչպես նաև դեղատներին: Մենք գիտենք, որ ՀՀ-ում լիցենզիաները տրվում են անժամկետ և բոլոր դեղատները, հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունները նույն կարգով են լիցենզավորվում: Հարց է առաջանում, թե ինչպես է արվելու իրենց ընտրությունը: Ամենակարևորը՝ մենք խախտում ենք Հիվանդի՝ բժշկական հաստատություն ընտրելու սահմանադրական իրավունքը:  Այսինքը, օրենք ընդունողները կատարելու են հիվանդի հստակ ուղղորդում, նրան ասելու են՝ պետք է բուժվես այս հիմնարկում, որովհետև այստեղ ունենք համապարփակ ապահովագրությամբ փոխհատուցում: Նաև հասակնալի չէ, թե ինչպես է գոյացել այդ 164 հազար դրամը, որն ամրագրված է օրենքում:

Panorama.am-Փաստորեն ստեղծվում է ապահովագրական հսկայական ֆոնդ, որը կառավարելու է մի հիմնադրամ, որն էլ գործելու է Նախարարության ներքո, այստեղ կոռուպցիոն ռիսկեր չկա՞ն:

Ա Պողոսյան- Իհարկե կա, եթե մի ծառայությունների մատուցումը , որպես մի գլոբալ ծրագիր երկրի սոցիալական իրավիճակի կտրուկ փոփոխության համատեքստում, ղեկավարվում է նույն մարմնի կողմից, այն արդեն իսկ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Արդեն իսկ ապահովագրական համակարգում՝ տարբեր տեսակի հանձնախմբերում, հիմնադրամում չուեննք անկախ մարդիկ, որոնք պաշտպանեն և՛ հիվանդի, և՛ բժշկական օգնություն ու սպասարկում մատուցող հիմնարկների շահերը՝ բոլոր նրանց, որոնք մտնելու են այդ ցանկերը և նրանց, որոնք չեն մտնելու: Այս դեպքում  նաև  հարց  չի տրվելու, թե վերջիններս ինչո՞ւ չեն մտնելու համապարփակ ապահովագրման համակարգ: Ինչպես երկար տարիներ եղել են սիրելի հիմնարկներ, որոնց տրվել է բավականին մեծ քանակությամբ պետպատվերներ և այն շարունակվում է առայսօր, ինչի մասին նաև ԶԼՄ-ները գիտեն և անընդհատ անդրադառնում են, այնպես էլ այս օրենքի շրջանակներում է լինելու:

Շահերի բախումը և կոռուպցիոն ռիսկերն ամբողջությամ գեներացվելու են մեկ տեղ: Բայց ամենակարևոր առաջին պայմանն անկախ մարմնի ստեղծումն է: Այն պետք է գործի բացառապես անկախության սկզբունքով,  որպեսզի շահերի բախումներ չլինեն:

Սա ֆինանսական բարեփոխում է, և ինձ համար, անկեղծ ասած, հասկանալի չէ, թե ինչու է ֆինանսական բարեփոխումով զբաղվում բացառապես Առողջապահության նախարարությունը: Քննարկումներից պարզ է դառնում, որ Ֆինանսների նախարարությունը առանձանապես գոհունակություն չի հայտնում և դրական կարծիք չունի այս նախագծի վերաբերյալ, այն դեպքում, երբ մենք խոսում ենք ֆինանսական բարեփոխման մասին, ազգաբնակչության վրա դնում ենք ֆինանսական բեռ:  Ամենակարևորը, հայեցակարգում առողջապահական ցուցանիշներ և թիրախներ են դրվում, որոնք պետք է բարելավվեն, բայց հայսկանալի չէ , թե ինչպես և երբ ենք գնահատելու այդ բարելավումը:

Այսինքը՝ մենք 10 տարի Հայաստանի յուրաքանչյուր բնակչից ուզելու ենք 164 հազար դրամ փող, վերջում՝ 10 տարի հետո հայտարարելու ենք՝ գիտեք, մենք թիրախների չենք հասել, չնջում նորից ենք ստեղծում և բնակիչը հարց է տալու, թե ինքը ինչու է վճարել: Խնդիրներ կան:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:37
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումը
«Տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն...
Աղբյուր` Panorama.am
10:30
ԵՊՀ-ում Բագրատ Սրբազանին դիմավորեցին երգ ու պարով. ՈՒՂԻՂ
Երևանի պետական համլասարանի կենտրոնական շենքի բակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս եկած ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 14-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը բարձրացել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Բեր, ատամները հանենք». Ատամնաբույժը Համբիկ Սասունյանի դեմքին հարվածած ոստիկանի մասին
Ոստիկանական մեքենայից Համբիկ Սասունյանին իջեցրին ու ազատ արձակեցին։ Բաժին չտարան։ Տեղեկացնում է  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Ոստիկանական մեքենան հետիոտնի անցման վրա վրաերթի է ենթարկում MediaHub.am լրագրող Նարե Գևոգյանին
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Հանրապետության հրապարակ մտնող փողոցները։ Հրապարակում ոստիկանական մեքենան, հետիոտնի անցումի վրա վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ստիլերների կողմից գրոհի ենթարկված յուրաքանչյուր երկրորդ սարքը 2023-ին վարակվել է RedLine-ով
Աշխարհում ստիլերների կողմից 2023-ին գրոհի ենթարկված սարքերի կեսից ավելին (55%) վարակվել է RedLine վնասաբեր ծրագրով (ստիլերը վնասաբեր ԾԱ-ի տեսակ...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հերիք ա, հերիք ա». Ոստիկանը՝ հրապարակից մեքենայից բերման ենթարկվածների քանակն ապահովելուց հետո
Հանրապետության հրապարակից բռնությամբ բերման են ենթարկում ցուցարաններին։ Ոստիկանական մեքենան քաղաքացիներով լցնելուց հետո ոստիկանները...
Աղբյուր` Panorama.am
09:38
Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն. Դանիելյան
«Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չի պահում վոյաժներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ ժողովրդական շարժումը և երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չեն պահում...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ոստիկանները Թումանյան փողոցում ուժ գործադրելով քաղաքացուն դուրս բերեցին մեքենայից և տարան անհայտ ուղղությամբ
«Ցուցարարները փակել էին Թումանյան-Տերյան փողոցը, նրանց հետ են ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը։ Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Փաստ». Հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարին
«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2020 թվականի նոյեմբերի 21-ին հանրահավաքում ունեցած ելույթում,...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Գրական ակումբում ծավալած գործունեությունը անհամատեղելի պաշտոն է ՔՊ-ական Թագուհի Ղազարյանի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ներկայիս պատգամավորների որոշ մասը, մինչ մանդատ ստանալը, զբաղվում էր գործարարությամբ,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Արմավիրի մարզում Փաշինյանը Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արմավիրի մարզ` ամենանիկոլական մարզը, որն Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո ՀՖՖ «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ն ձևացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում չեն տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». Փաշինյանը Մոսկվայում ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
08:42
Բագրատ Սրբազանի կոչով՝ Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաներ
Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նախապես հայտարարվել էր հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
07:45
Մայիսի 14-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}