Կրթություն, գիտություն 16:59 25/05/2023 Հայաստան

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը նշում է հիմնադրման 30 և հիմնադիր Ա․Սաղաթելյանի 70-ամյակը

Այսօր ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում մեկնարկեց ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30 և կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Էկոկենտրոնի և բուսաբանության ինստիտուտի գիտական ընկերությունը ևս մեկ անգամ հաստատվեց՝ օրվա խորհուրդը կրող ծառատունկի միջոցով։



Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի խոսքով, սա ևս մեկ լավ առիթ է իրար կապելու երկու կառույցները և շարունակելու գիտահեն ու կրթական գործունեությունը ծառայեցնել հասարակության շահերին։

«Անցած  տարվանից սկսած էկոկենտրոնում հայտարարել էինք բուսաբանության տարի և կատարած բոլոր աշխատանքները, հետազոտությունները՝ կապված կրթական և գիտական աշխատանքների հետ, որոշել ենք անցկացնել բուսաբանական այգում, որի օրինակով նպատակ ունենք մեր ամբիոնում ներդնել նախագծահեն կրթություն»,- ասաց էկոկենտրոնի տնօրենը։

Լիլիթ Սահակյանի խոսքով, իրենց հիմնական առաքելությունն է պահպանել ընկերությունը և  մարդկանց մոտ բարձրացնել բուսաբանական այգու նշանակությունը։

«Մեր կենտրոնն այս 30 տարիներին զբաղված է Հայաստանում  շրջակա միջավայրի և էկոլոգիական խնդիրների ուսումնասիրությամբ, հետագայում սնունդն ու գյուղատնտեսությունը ևս դարձան մեր կարևոր ուսումնասիրությունների ոլորտները։ Այս ամենն իհարկե կյանքի ենք կոչում՝ հենվելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների վրա, առանց որոնց որևէ հետազոտություն չէր հաջողվի»,-ասաց տնօրենը։



Միջոցառման առաջին հատվածում, Ա. Թախտաջյանի հուշարձանի կողքին տնկվեց անվանական ծառ՝ արոսենի՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30 և կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին։

 Լիլիթ Սահակյանը, լինելով կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի աշակերտն ու հնարավորություն ունենալով նրա հետ աշխատել երկու տասնամյակ, մեծ հպարտությամբ է խոսում պրոֆեսորի գործունեության և թողած ավանդի մասին.

«Պրոֆեսոր Սաղաթելյանը, ի թիվս շատ այլ նորարարությունների, ներդրել է շատ կարևոր կրթական կոմպոնենտը, և մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ քանի դեռ իր ստեղծածից լավը չունենք, իր ստեղծածից ոչինչ չենք քանդում»։



«Երևանի բուսաբանական այգու հողերի և փոշու էկոլոգիական և առողջական ռիսկի գնահատում» թեմայով հետազոտության նպատակն էր պարզել՝ արդյոք մաքուր և առողջ տարա՞ծք է բուսաբանական այգին։

Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանն անդրադարձավ վերջին շրջանում առողջ և մաքուր բնության թեմայի շուրջ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու դրական գնահատեց դինամիկան։

«Էկոկենտրոնի մեր գործընկերներն այս աշխատանքով մի շատ կարևոր հետազոտություն են նվիրում այգուն։ Վերջին ժամանակահատվածում մեծ ուշադրություն կա հանրային առողջության նկատմամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սա կարևոր համագործակցություն է, ունի հանրային օգուտ և ծառայում է հանրային շահերին։

Խոսելով իրականացվող ու նախատեսվող ծրագրերի մասին՝ Ա. Գասպարյանը նշեց՝  վերջին մեկ տարվա ընթացքում փորձում են նորություններ բերել այգի.

«Աղբի թափոնների խնդիրը բավականին լուրջ է, այգում տեղադրված են տեսակավորման թափոնամաններ, վանդալիզի ռիսկը ևս նվազել է, կա դրական փոփոխություն։ Տեղադրվել են բույսերի մասին պատմող ցուցանակներ։ Այգի այցելությունների թիվն այս տարի 20 %-ով աճել է նախորդ տարիների համաեմատ»։

Շուտով մեկնարկելու է «Կյանքի պուրակ» ծրագիրը և վերականգնվելու է շուրջ 30 հետկար տարածք։

Միջոցառման երկրորդ հատվածում հետազոտության մասնակիցները ներկայացրեցին կատարված աշխատանքի արդյունքներն ու փաստեցին, որ բուսաբանական այգին համապատասխանում է առողջ և մաքուր տարածք կոչվելու բոլոր նորմերին, իսկ խաղահրապարակի այն հատվածը, որտեղ նկատվել էր աղտոտվածություն, առաջարկեցին տեղափոխել այլ, առավել մաքուր վայր։













 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:23
Մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե․ հայտնի ախուրյանցի Անոն փոշմանել է
Oragir.news-ը գրում է․ «53-ամյա Անահիտ Իգիթյանը վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է Ախուրյան համայնքում։ Տունը որտեղ ապրում են, իրենցը...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված...
Աղբյուր` Panorama.am
18:53
Շուրջ մեկուկես ժամ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունները
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացնում է․ «Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել․ փաստաբան
Փաստաբան Հրայր Խաչատրյանն իրազեկում է․ «Իրազեկման նպատակներից մեկը՝ ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և...
Աղբյուր` Panorama.am
18:21
26 տարի շարունակ սիրահար զույգերը կրում են նույնանման հագուստ
Թուրքիայի Հանրապետության Ամասիայի շրջանում ապրող Ռանա և Թուրհան Լադիքլի զույգն այդ երկրում հայտնի է որպես ամենագունեղ սիրահար զույգ։ Նրանք 26...
Աղբյուր` Panorama.am
18:10
Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը՝ թերևս վաղաժամ է. Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տատիկի տունն ընդդեմ կառավարական դաչաների. Վահե Հովհաննիսյան
«Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի։ Չի կարելի հանգիստ մարդուն ասել՝...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը
«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Աշխարհի գավաթի առաջին փուլում մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը, որտեղ մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ասում են՝ եկեք ընկերություններին տուգանենք, որ աուդիտի ենթարկվեն, սա հերթական հիմարությունն է. Նաիրի Սարգսյան
ԱԺ-ն փետրվարի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրանը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ. Իրանի փոխարտգործնախարար
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Դեսպանատնից...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոնալդուն 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է
Սաուդյան Արաբիայի Ալ-Նասր ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։...
Աղբյուր` Panorama.am
16:48
Մետրոյի «Բարեկամություն» կայարանից ձերբակալվել է ատրճանակnվ ու դանակnվ զինվшծ երիտասարդ
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք...
Աղբյուր` Panorama.am
16:45
Սոչիում 4.4 մագնիուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիի տարբեր հատվածներում բնակիչնեն ու քաղաքի հյուրերը ցնցումներ են զգացել։ Այս մասին գրում է են տեղական ԶԼՄ-ները։ Սեյսմոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցային խմբի ձևավորմանը. Պեսկով
Մոսկվան սկսել է նախապատրաստվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցային խմբի ձևավորմանը։ Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ողբերգական դեպք Գյումրիում. Տանը հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 13։30-ի սահմաններում  ՆԳՆ փրկարար...
Աղբյուր` Panorama.am
16:12
Արդյո՞ք դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն կա
«Վերջին երկու-երեք շաբաթներում նույն իրավիճակն ունենք՝ տվյալ սեզոնին համահունչ իրավիճակ, լարված, բայց չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում...
Աղբյուր` Panorama.am
15:55
Զելենսկու Մյունխեն ժամանելուց առաջ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ
Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ։ Մեքենայի ղեկին եղել է  Աֆղանստանի 24-ամյա քաղաքացի։ Նա ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սուրենյան. Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ
«Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ»,-գրել է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
15:43
7-8 դպրոցի տնօրեններ ինքնակամ որոշել են գնումներ անել եղբորս խանութից. ՔՊ պատգամավոր
«Գյումրիի 7-8 դպրոցի տնօրեններ կան ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից`...
Աղբյուր` Panorama.am
15:20
Տյումենում թաղված հայ կնոջ մարմինը կարտաշիրմեն ու Հայաստանում կթաղեն
Տյումեն թաղված հայ կնոջ մարմինը կարտաշիրմեն նրա ամուսնու պահանջով ու կթաղեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է  Ռուսաստանի դատական միասնական...
Աղբյուր` Panorama.am
15:16
Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք. Ժաննա Անդրեասյան
«Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք և հենց այդ պատճառով է, որ կրթության զարգացման պետական ծրագրով խնդիր ենք դրել...
Աղբյուր` Panorama.am
15:03
Սպերցյան. Երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի փոխարեն
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն  ասել է, որ երբեք չի զղջացել իր ընտրության համար՝ խաղալ ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն. Ավանեսյանը՝ 44-օրյայի զոհերի մասունքների վերաբերյալ
«Այո, փոքրաթիվ, բայց նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ինչո՞ւ են հանվում այդ հերթապահությունները հենց վիրուսային պիկի ժամանակ
«Այս օրերին բազմիցս ահազանգել եմ, որ վիրուսային հիվանդությունների  անվերահսկելի վիճակ է ստեղծվել, հիվանդանոցներում հիվանդներից տեղ ու...
Աղբյուր` Panorama.am
14:46
Այս իշխանությունը մեզնից գողացել է մեր հպարտությունը, պատիվն ու այսօր հոխորտում է, թե չեք կռվել. Մանուկյան
«Ազգայի ժողովի դահլիճում, երբ որ ասում են Քիվեստ, Մեղրիի փոխանակում, նայում եմ դահլիճին, 90 տոկոսն  այդ տարիներին ծնված երեխաներ են...
Աղբյուր` Panorama.am
14:36
ՄԻՊ-ը փաստաբանների խնդրի վերաբերյալ մտահոգություն է հայտնել
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մտահոգիչ համարել փաստաբանական ծառայություններ մատուցողների՝ անվճար իրավաբանական օգնություն...
Աղբյուր` Panorama.am
14:09
Չեմ կարող բնորոշել, որ գործընթացները փակուղում են հայտնվել. Վահան Կոստանյանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
«Չեմ կարող բնորոշել, որ գործընթացները փակուղում են հայտնվել»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց  ԱԳ փոխնախարար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ
12:05 13/02/2025

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}