Քաղաքական 18:21 26/05/2023 Հայաստան

Ներողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու իրենց սերունդներին․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր արձագանքել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ մինչև 2018 թվականը ՀՀ ունեցած սպառազինությանը վերաբերող մեկնաբանությանս,  որտեղ նաև մեջբերել էի պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե պատերազմի ընթացքում, ըստ Ալիևի, խոցվել կամ առգրավել են մեծ քանակությամբ զինատեսակներ, որով պատճառվել է 5 մլրդ դոլարի վնաս:
Դրանց ցուցանմուշների մի մասը ներկայացված էր Բաքվի «ավարների պուրակում», իսկ մի մասը համալրել է ադրբեջանական բանակը:

Այդ պուրակում հիմնականում ներկայացված էին խոցված զինտեխնիկան, իսկ այն տեխնիկան, որը վերանորոգման ենթակա էր կամ վնասված չէր, ընդգրկել էին Ադրբեջանի սպառազինության կազմում:
Ավելին՝ մինչև այդ անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ եթե այսօր էլ ՀՀ-ն ունենար շահարկված 70-80-ականների զինատեսակները՝ զրահատեխնիկայից մինչև հրթիռահրետանային համակարգերը, ՀՕՊ, որոնք ունեինք մինչև պատերազմ, ապա արդյունավետ պաշտպանության խնդիր կլուծեինք:
Ինչ վերաբերվում է գործող իշխանությանը, ապա այս նրանց ձեռբերած ՍՈՒ-30-ները պարզվեց առանց զինամթերքի էին և բնականաբար խնդիր չլուծեցին, իսկ ՀՕՊ ՕՍԱ ԱԿ համակարգերը, որոնք ձեռք էին բերվել Հորդանանից, մի մասի արդիականացումը չէր իրականացվել:

2018-20 թվականներին եղել էին որոշ զինատեսակների մատակարարարումներ, սակայն դրանց ճնշող մեծամասնությունը մինչև 2018 թվականի կնքված պայմանագրերի արդյունքն էին:
Ի  դեպ, Ալեքսանյանի ղեկավարն ինքն էր ԱԺ-ում՝ հենց իր հարցին ի պատասխան ասում, որ պատերազմի ժամանակ բանակը զենքի պակաս չի ունեցել, իսկ եղած զինատեսակների, սպառազինության ճնշող մեծամասնությունը, ինչպես ընդգծեցի, ՀՀ-ն ունեցել է մինչև 2018 թվականը:
Ադրբեջանական հարձակման հետևանքով՝ մինչև 2020-ի նոյեմբեր, Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել Մատաղիսի, Ջեբրայիլի, Արա Լեռան, Հադրութի, Վարանդայի, Շուշիի զորամասերը (մեծ զորամասերի մասին եմ գրում, այլ ռազմական օբյեկտներ չեմ հաշվում), որտեղ տեխնիկա կար, որ նույնիսկ պարկից չէր հանվել, դեռ չեմ խոսում տարբեր օպերացիայիների մասին, ինչպիսին «Լելե Թեփե» անունը կրողն էր, երբ տեխնիկայի մի մասը թողնվել էր մարտադաշտում:

Իսկ խոցվածների մասին պատկերացում կազմելու համար, եթե նույնիսկ վերցնենք Արցախից պաշտոնատար անձանց կողմից հնչեցրած հայտարարությունը, ապա ըստ դրա, պատերազմի առաջին օրերին ադրբեջանական կողմը խոցել էր ՀՕՊ համակարգերի 50-ից 60, հրետանու շուրջ 40 տոկոսը, ՀՀ ՊՆ կորուստների մասին դեռ չեն խոսում: Ավտոմոբիլային պարկին իմաստ էլ չկա անդրադառնալու: Դե հաշվեք, ըստ զորամասերի, ըստ սպառազինության ու տեխնիկական միջոցների:

Հայաստանի խոցված անվտանգության համակարգին անդրադառնալու շատ բան կա՝ հայրենիքի կորստից մինչև շարունակական հանձնում, սակայն այսքանով կեզրափակվեմ:

Հ.Գ. Ներողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու իրենց սերունդներին՝ Արցախը հանձնելու մտադրության և այդ գաղափարի պաշտպանությանը նետվելու համար, որովհետև պատմությունը սրբագրել չի ստացվի, իսկ հայ ժողովուրդը դա երբեք չի ների»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:09
Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծած բնակելի տան վերափոխման աշխատանքներն այս պահին դադարեցված են
Երեկվանից սոցիալական ցանցերում մասնագետներն ահազանգում են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի (1937- 2005 թթ.) նախագծած կառույցներից...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ադրբեջանը կրակել է Կութում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
14:47
Գլխավոր դատախազություն. «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության...
Աղբյուր` Panorama.am
14:45
Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք. տուժել է 119 մարդ, զոհվել՝ 11 մարդ
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) Եվրոպական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը կոչ է արել Եվրամիությանը Արցախի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Թուրքիայում անձրևաջրերը ողողել են մետրոյի կայարանը
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել: Մի շարք շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Կոնդում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է...
Աղբյուր` Panorama.am
14:19
Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
Արցախի Հանրապետությունը գրեթե ամբողջովին հայաթափվել է: Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները։ Մայր Աթոռից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
14:10
Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող...
Աղբյուր` Panorama.am
14:05
Թեհրանն ու Բաքուն ծրագրում են քննարկել Հարավային Կովկասի զարգացումները
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են մոտ ժամանակներս քննարկել Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման հարցը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արցախցի 12-ամյա Կարենը վստահ է՝ ընտանիքին դեռ մեքենայով տուն է տանելու
Արցախցի 12-ամյա Կարենը 40 ժամ մեքենա է վարել ու ընտանիքին Արցախից Հայաստան հասցրել։ Սոցցանցերում հրապարակված կարճ տեսանյութում Կարենն ասում է՝...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը․ Արփի Գաբրիելյան
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ Արցախից և կից գրել. «Կար...
Աղբյուր` Panorama.am
12:59
Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
Ադրբեջաի կողմից գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև....
Աղբյուր` Panorama.am
12:49
Շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել
023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
12:33
Վարդան Ղուկասյան. Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի
«Եթե նույնիսկ Սիսին վերարտադրվի, ապա օրենքը թույլ է տալիս մեկ տարի հետո անվստահություն հայտնել»։
Աղբյուր` Panorama.am
12:25
Սերբիայի քաղաքացիները Վրաստանի երիտասարդությանը նախապատրաստում են իշխանությունը բռնի տապալելու
Սերբիայի երեք քաղաքացիներ, ովքեր սեպտեմբերի վերջին գտնվել են Վրաստանում, դասընթացներ են անցկացրել վրացի երիտասարդների համար, որոնց ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
12:15
Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում․ Շարմազանով
ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների...
Աղբյուր` Panorama.am
12:06
Կացարաններ, սնունդ, բուժօգնություն. Մայր Աթոռի խնամքի ծրագրերը բռնի տեղահանված արցախցիների համար
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերը լծված են Արցախից բռնի տեղահանվածների...
Աղբյուր` Panorama.am
11:59
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում, տապալվել է 50 մետրանոց խաչը, որը մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում։ «Գազետա ռու»-ն...
Աղբյուր` Panorama.am
11:40
ԵՄ-ի հայերը բողոքի ակցիա են անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու դեմ
ԵՄ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Բրյուսելի Եվրաթաղամասում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում...
Աղբյուր` Panorama.am
11:34
Արցախի նախկին նախագահները Երևան չեն տեղափոխվել. «Առավոտ»
Արցախի չորս նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, Հայաստան չեն տեղափոխվել: Նրանք, ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:28
9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ...
«Քեզ ինչպե՞ս ասեմ ինչ կատարվեց»,- արցախցի Մարիամ Սարգսյանը՝ 10 ամսական դստեր Սաթէին
Աղբյուր` Panorama.am
11:28
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում հիմա զինել Հայաստանին
«Մենք պետք է Հայաստանին զինենք համապատասխան պաշտպանական զենքերով՝ ներխուժումը զսպելու համար»,-X-ի իր միկրոբլոգում գրել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Թագուհի Թովմասյան. Չպիտի՛ թույլ տանք արցախցիների արտագաղթը
«Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձևաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վարդան Օսկանյան. Ստեղծված վիճակը մի մարդու տգիտության, անգործության, սխալ քաղաքականության հետևանք է
«Այս իրադարաձությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է կամ նրանց հատուկենտ արձագանքներն այս...
Աղբյուր` Panorama.am
10:56
Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
Ադրբեջանում Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի զինվորական...
Աղբյուր` Panorama.am
10:47
Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղում տուն է այրվել
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է
11:08 02/10/2023

Վարդան Օսկանյան. Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես խլացնող է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}