![](https://panorama.am/news_images/949/2844476_1/capture.thumb.jpg)
Հեղեղումների պատճառով լարված իրավիճակ է Լարսի շրջակայքում
Հեղեղումների պատճառով Վերին Լարսի անցակետի շրջանում բավական լարված իրավիճակ է, ջուրը ողողում է դաշնային մայրուղի։ Այս մասին Թելեգրամում գրել է Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Նա գրել է, որ տեղում անցկացվել է Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտագնա նիստ, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ այցելել է վտանգավոր տարածք։
«Այս իրավիճակը առաջին անգամը չէ. շատ բան կախված է ձնհալի ակտիվությունից, թե որքան առատ էին եղել տեղումները։ Այս տարի և անձրևները, և շոգն իրենց գործն են անում՝ տեսնում եք, թե որքան է բարձրացել Թերեքի ջրի մակարդակը, ինչ բուռն հոսք է։
Այս ճանապարհը սպասարկում է «Ռոսավտոդորը»: Միասին կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում։ Մենք ափի երկայնքով պատնեշներ ենք շարում՝ հեռացնելով ջուրը։ Շտապ օգնության ծառայությունները տեղում են։ Մենք հետևում ենք իրավիճակին. Մասնագետների գնահատմամբ, մոտակա բնակավայրերի համար վտանգ չկա»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)