Քաղաքական 17:10 01/06/2023

Հայկ Նահապետյան. Թող Ալեն Սիմոնյանն իր մասնագիտական ունակություններն ի հայտ բերի ու ասի՝ ո՞ր քարտեզներն է հիմք ընդունում

«Կան գյուղեր, տարածքեր, որոնք հայկական վերահսկողության տակ են, մենք, բնական է, դրանց մասին չենք խոսում և կան Հայաստանի ինքնիշխան տարածքից մասեր, որոնք գտնվում են գրավյալ տարածքներում, եթե չեմ սխալվում 150 քառակուսի կիլոմետր է։
Եթե ադրբեջանական զորքերը դուրս չեն գա, մենք էլ դուրս չենք գա  այն տարածքից, որտեղ հիմա մեր զորքերն են կանգնած»,- այս հայտարարությունն այսօր արել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ՝ թե ինչպե՞ս կմեկնաբանի Սիմոնյանի այս հայտարարությունը, ի՞նչ տարածքների մասին է խոսքը։ 

Հայկ Նահապետյան- Այդպիսի  գնահատականները, եթե սիրողական մակարդակից դնենք մասնագիտական հարթության վրա, պետք է արվի դելիմիտացիա, դեմարկացիա, քանի որ ցանկացած ընկալում սուբյեկտիվ է։ Օրինակ, ադրբեջանցիները Google մասնավոր ընկերության քարտեզով մտան Տեղ գյուղի տարածք, ասացին՝ մերն է։ Կամ հիմա ադրբեջանցիներն ասում են Տավուշի մարզի 8 գյուղերը մերն է։ Ինչպե՞ս է որոշում՝ որ տարածքները, որ չափով։ Կարծում եմ՝ դա այն աշխատանքն է, որը Ալիևն ու Փաշինյանը փայլուն կերպով կանխամտածված ձախողում են, քանի որ մինչև, այսպես կոչված  խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և հետագա ևս երկու եռակողմ հայտարարությունների, դելմիտացիայի, դեմարկացիայի աշխատանքներ պետք է արվեն, անվտանգությունն ապահովի, համապատասխան  հանձնաժողովներ պետք է աշխատեն, ճանապարհային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն։

Այսինքն, բոլոր առկա խրթին հարցերը, խնդիրները, լուծվեն, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո  որևէ խնդիր, պատրվակ չառաջանա որևէ կողմի համար, որ կարող է սկսել ռազմական գործողություն։ Ռուսական կողմի առաջարկը դա էր, ամրագրված էր երեք հիմնարար փաստաթղթերում, բայց Արևմուտքին պետք է ժամ առաջ այստեղ ստորագրվի «խաղաղության պայմանագիր» առանց  դելիմիտացիայի ու դեմարկացիայի, առանց անվտանգության երաշխիքների, առանց ճանապարհային ու տնտեսական կոմունիկացիաների բացման։ Ինչու, որովհետև այդ ստորագրումն է, ըստ Արևմուտքի այն երաշխիքը, որ Արցախից դուրս կգան խաղաղապահ ստորաբաժանումները։ Դրա վերաբերյալ, ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարությունից անթաքույց ասվեց՝ համաձանելով ու ողջունելով Ալիևի այն դիտարկումը, որ Արցախում բնակիչները պետք է համաներվեն։ Այդ ո՞ր դատարան է որոշել, որ մեղադրյալ են, դեռ պետք է համաներվեն։

Հետևաբար, տարածքների վերաբերյալ ցանկացած գնահատական՝ լինի  Ալեն Սիմոնյան, Փաշինյան Նիկոլ, Ալիև, ով ուզում է  լինել, զուտ սիրողական  հարթության գնահատականներ են, քանի դեռ դեմարկացիա, դելիմիտացիա չեն արվել։ Ընդ  որում, Ռուսաստանը, որպես միջնորդ կողմ, պատրաստ է զինված ուժերի գլխավոր շտաբում գտնվող քարտեզները, որը գաղտնի գրիֆոֆ կան, տրամադրել համապատասխան հանձնաժողոներին, որոնք ստեղծվել են վաղուց։ Ուղղակի այդ աշխատաքները  տորպեդահարվում են Փաշինյան-Ալիև զույգով, որովհետև խնդիր կա ժամ առաջ Արցախից հանել խաղաղապահներին, Հայաստանից՝ 102-րդ բազան և Ալիևն ու Փաշինյանը լծվել են այդ գործին, հակառակ դեպքում իրենք չէին տորպեդահարի այն բոլոր քայլերը, որոնք նշված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում։

Panorama.am- Ըստ ձեզ, Ալեն Սիմոնյանը ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն անում։ 

Հայկ Նահապետյան-Շատ լավ հարց է, բայց հասցեատերը ճիշտ չէ ընտրված։ Պետք է իրեն ուղղել, թող ինքն իր մասնագիտական ունակություններն ի հայտ բերի ու ասի՝ ինչպես է որոշում։ Ո՞ր քարտեզներն են հիմք ընդունվում։

Օրինակ, Ալիևը կարող է ասում է՝ որտեղ իմ զինվորը կանգնած է, իմ  տարածքն է, դուրս չեմ գալիս, որին, ի դեպ երկրորդել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները կատարող անձը՝ Արմեն Գրիգորյանը, երբ Ադրբեջանի տարածքը 200 քառակուսի կիլոմետրով ավելացրեց։ Անդրօվկիանոսյան կուրատորների տերերի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նաև Ալիևի աշխատակազմի  ներկայացուցիչ Հաջիևն էր, ասուլիսի ժամանակ Արմեն Գրիգորյանն ասաց՝ Ադրբեջանի տարածքը 86 800 քառակուսի կիլոմետր, ոչ թե 86 600 քառակուսի կիլոմետր, այսինքն 200 քառուկուսի  կիլոմետեր, այդպես իրենց հոր տնից բերած պարգևեցին Ադրբեջանին։ Այդպես կպարգևեն Սև լճի տարածքները, Գեղարքունիքի տարածքները, Վարդենիս մինչև Կապան բավականաչափ տարածքներ են վերցրել։

Իրենց իշխանության բերելու բուն նպատակը դա է։ Այդ մարդիկ քայլեր են անում, որոնք որակավորվում են որպես պետական դավաճանություն։ Ցանկացած նորմալ իշխանությունից հետո այդ մարդիկ իրար ձեռք բռնած հայտնվելու են մեղադրյալի աթոռին՝ առնվանզ պետական դավաճանության հոդվածով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:08
Ես տեսել եմ դժողքը, տեսել աշխարհի վերջը․ Հունան Թադևոսյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
17:54
Բռնագաղթի մատյան, որ լրացրել է կամավոր աղջիկը
Նարինէ Վարդանյանը, որ Գորիսի հաշվառման կետում որպես կամավոր է եղել, վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է արցախցիների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման» մանրամասները
«Ապահովվում է կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը, ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն»։
Աղբյուր` Panorama.am
17:31
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայաստանյան բուհերում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ռուս փորձագետը Հայաստանի համար կանխատեսել է Ուկրաինայի ճակատագիրը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության դեպքում
Եթե Երևանը հօգուտ Վաշինգտոնի հրաժարվի Մոսկվայի հետ համագործակցելուց, ապա Հայաստանում կարող է տեղի ունենալ ուկրաինական սցենարը:«ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Արցախից Հայաստան է եկել 230 հղի կին և հաշմանդամություն ունեցող 2000-ից ավելի անձ
Ժամը 15:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ
Հոկտեմբերի 2-13-ը Երևանում անցկացվում է «Նարատիվային թերապայի» վերապատրաստման բացառիկ դասընթաց շուրջ 30 փորձառու հոգեբանների ու...
Աղբյուր` Panorama.am
16:32
Բուլղարիայում ռուսական մեքենաների մուտքի արգելք է սահմանվել
Բուլղարիայի տարածք ռուսական մեքենաների մուտքի արգելքը կսկսի գործել այսօրվանից։ Այս մասին Բուլղարիայի ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:25
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկող գործատուները կարող են գրանցվել միասնական հարթակում
ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ադրբեջանի կրակոցներից հայկական կողմում կան տուժածներ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թուրքիայից մեղադրում են արևմտյան պետություններին՝ ՌԴ-ի հետ երրորդ երկրներով առևտուր անելու մեջ
Արևմտյան երկրների մեղադրանքները, թե իբր պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան են մտնում Թուրքիայի տարածքով, անհիմն են, եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է
«ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, բնակչության ավելի քիչ զանգված»
Աղբյուր` Panorama.am
15:41
Եկավ, ասաց՝ թավշյա հեղափոխություն, բայց այն, ինչ մեր հետ կատարվում է, թավշյա գենոցիդ է. Հովհաննես Գալստյան
«Համոզված եմ, որ ամբողջ հայկական չեղած դիվանագիտական միտքը, կիսամեռ քաղաքական միտքը պետք է միավորվի և ծավալվի մի ուղղությամբ, որպեսզի...
Աղբյուր` Panorama.am
15:38
Իրանի քաղաքացին մահապատժի է դատապարտվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած տղամարդը դատապարտվել է մահապատժի: Այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Առաջիկա ժամերին տեղի կունենա Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը
Առաջիկա ժամերին Ստեփանակերտում սպասվում է Արցախի և Բաքվի ներկայացուցիչների արդեն չորրորդ հանդիպումը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծած բնակելի տան վերափոխման աշխատանքներն այս պահին դադարեցված են
Երեկվանից սոցիալական ցանցերում մասնագետներն ահազանգում են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի (1937- 2005 թթ.) նախագծած կառույցներից...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ադրբեջանը կրակել է Կութում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
14:47
Գլխավոր դատախազություն. «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության...
Աղբյուր` Panorama.am
14:45
Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք. տուժել է 119 մարդ, զոհվել՝ 11 մարդ
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) Եվրոպական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը կոչ է արել Եվրամիությանը Արցախի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Թուրքիայում անձրևաջրերը ողողել են մետրոյի կայարանը
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել: Մի շարք շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Կոնդում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է...
Աղբյուր` Panorama.am
14:19
Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
Արցախի Հանրապետությունը գրեթե ամբողջովին հայաթափվել է: Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները։ Մայր Աթոռից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
14:10
Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող...
Աղբյուր` Panorama.am
14:05
Թեհրանն ու Բաքուն ծրագրում են քննարկել Հարավային Կովկասի զարգացումները
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են մոտ ժամանակներս քննարկել Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման հարցը, որը...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արցախցի 12-ամյա Կարենը վստահ է՝ ընտանիքին դեռ մեքենայով տուն է տանելու
Արցախցի 12-ամյա Կարենը 40 ժամ մեքենա է վարել ու ընտանիքին Արցախից Հայաստան հասցրել։ Սոցցանցերում հրապարակված կարճ տեսանյութում Կարենն ասում է՝...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը․ Արփի Գաբրիելյան
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ Արցախից և կից գրել. «Կար...
Աղբյուր` Panorama.am
12:59
Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
Ադրբեջաի կողմից գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարատիվային թերապիա. «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամ»-ի նոր դասընթացը
16:54 02/10/2023

Նարատիվային թերապիա. «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամ»-ի նոր դասընթացը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}