Քաղաքական 11:51 02/06/2023 Հայաստան

Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները դատապարտում են Փաշինյանի հայտարարությունը

Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդես են եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին զորակցող, ինչպես նաև Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունը դատապարտող հայտարարություններով։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակւ ներկայացրել է հայտարարությունները։

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որեւէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։
Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, որը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։
Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ նաեւ խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, քանզի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի եւ ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ եւ թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն, համայն հայության համախմբման շնորհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակից, այլապես աղետալի հետեւանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն:

ԳԿԽ Վարչություն

Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը  խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությունը


Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ 
Հայտարարությունն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի այնպիսի դրույթների, ինչպիսիք են՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև սուվերենությունը և միջազգային քաղաքական կարգավիճակն ընտրելու իրավունքը։ 

Հայտարարությունը հակասում է նաև 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրապետական հանրաքվեի ժամանակ արտահայտած Արցախի պետական անկախության հռչակագրին։ Արցախի կարգավիճակն արդեն որոշվել է ժողովրդի արտահայտված կամքով, այնուհետև մի քանի անգամ վերահաստատվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից։ Վերջին վերահաստատումը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո։
Ավելին, Արցախի ժողովրդի համար ցանկացած կայուն և տևական լուծում պետք է վայելի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի աջակցությունը։

Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) այն կարծիքին է, որ Հայաստանի վարչապետի հայտարարած լուծումը չի հանգեցնի Արցախում խաղաղության, քանի որ այն ընդունելի չէ Արցախի Հանրապետության ժողովրդի համար։ Ընդհակառակը՝ առաջարկվող տարբերակն իրագործման պարագայում վտանգի տակ է դնում Արցախի ազգաբնակչության անվտանգությունը և կարող է առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք 90-ականներին, Խորհրդային Միության փլզումից հետո ազգամիջյան հակամարտության պատճառ դարձան։

Քատրին Հակոբյան
Շվեդիայի Հայկական Կազմակերպությունների Միության նախագահ


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:40
«Հայասաթ-1»-ն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։   «Հաջորդ փուլով այն պետք է բացի իր անտենաները և...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Ում են ռուսական «շպիոն» համարում կառավարությունում
«Հրապարակ» թեթրը գրում է. «Որոշ տեղեկություններով, արևմտյան մի շարք երկրներ և կառույցներ Նիկոլ Փաշինյանից պահանջում են...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Լավանդայի Արայիկը ՊԵԿ-ի հետ ընկել է դատական քաշքշուկների մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Լավանդա-նորֆարմ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Իշխանությունները Սուրեն Պապիկյանի հովանավորյալին են տեսնում որպես Ալավերդի համայնքի ղեկավար
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՔՊ-ն որոշել է նախաձեռնել Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր»...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա «ՀայաՔվե»-ի քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կքննարկվի «ՀայաՔվե»-ի քաղաքացիական օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Մնացական Մարտիրոսյանն արգելանքի տակ կվերցնի՞ Չալաբյանին
«Հրապարակ» թեթրը գրում է. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Շփոթվելով», «սխալվելու վճռականությամբ» ու «պարտվելու համարձակությամբ» էլ երկիր են կառավարում
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու կերպով հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Ինչպես է պատրաստվում Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել դեֆիցիտ ունեցող բյուջեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևան քաղաքի բյուջեի նախագիծն արդեն ներկայացված է հանրային քննարկման Իրավական ակտերի նախագծերի...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Նարեկ Մալյանն ու Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում նույն խցում են նստած
«Հրապարակ» թեթրը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Նարեկ Նալբանդյանն ասում է, որ վճարել է, իսկ տեղեկությունները խոսում են հակառակի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ մամուլում նորից տեղեկություն էր տարածվել, որ գործարար Նարեկ Նալբանդյանը, որն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Սուպերվարչապետությունից բողոքող Փաշինյանին ևս մեկ լիազորություն կտրվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2018 թվականի հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վարչապետի լիազորությունները...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ինչ են խոսել ՔՊ-ականները կուսակցական հավաքի ժամանակ
«Հրապարակ» թեթրը գրում է. «Նախօրեին ՔՊ կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական կուսակցական հավաքն...
Աղբյուր` Panorama.am
23:43
Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են խաղաղության գաղտնի բանակցություններ. Հերշը
Ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը, վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, պնդում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան, իբր, գաղտնի բանակցություններ են...
Աղբյուր` Panorama.am
23:18
ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածը երեխաների համար աշխարհի ամենավտանգավոր վայրն է
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելն ասել է, որ Գազայի հատվածը կրկին դարձել է երեխաների համար ամենավտանգավոր վայրը և հակամարտող կողմերին կոչ...
Աղբյուր` Panorama.am
22:46
Տիեզերք բարձրացավ «Հայասաթ-1» հայկական առաջին արբանյակը
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE)...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թրամփին մերժել օգտվել անձեռնմխելիության իրավունքից
Վաշինգտոնի վերաքննիչ դատարանը մերժել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձեռնմխելիության իունքըրավ 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհի...
Աղբյուր` Panorama.am
22:12
Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթեց կիսաեզրափակիչում ու կպայքարի չեմպիոնության համար
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ մարզիկի հերթական հաղթանակի մասին: 9...
Աղբյուր` Panorama.am
21:59
Զելենսկու կինը չի ցանկանում, որ նա նոր ժամկետով ընտրվի Ուկրաինայի նախագահ
Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, ասել է, որ չի ցանկանում, որ իր ամուսինը նորից ընտրվի նոր ժամկետով։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:30
Արա Ֆիդանյանը փորձաշրջանով նշանակել է ՆԳՆ գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արա Ֆիդանյանին նշանակել է ՆԳՆ գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
21:00
Իսրայելի զինուժի հրետակոծությունից Լիբանանի հարավում երկու խաղաղ բնակիչ է զոհվել
Իսրայելական բանակի հրետանին ինտենսիվ կրակ է բացել հարավային Լիբանանի սահմանամերձ շրջանների վրա՝ ի պատասխան շիա «Հեզբոլլահ»...
Աղբյուր` Panorama.am
20:51
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (109 դեպք)...
Աղբյուր` Panorama.am
20:42
Լարս տանող ճանապարհին նոր թունել է հորատվել
Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավիրական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի հատվածում 1,5 կմ երկարությամբ նոր թունել է...
Աղբյուր` Panorama.am
20:29
Վաղը, ժամը 15։00 եկեք Մաշտոցի պուրակ կառուցելու իրական խաղաղություն․«Զանգ» նախաձեռնություն
Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Զանգ» քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ստեղծված իրավիճակում բացարձակ որևէ խափանման միջոց կիրառելու հիմնվորում գոյություն չուներ․ Խաչատուրովի պաշտպան
Դատարանը որոշեց բողոքը մասնակիորեն բավարարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Տիգրան Հովսեփյանը կպայքարի Աշխարհի առաջնության ոսկու համար
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Հերթը Տիգրան Հովսեփյանին է, 50կգ քաշային կարգի եվրոպայի պատանիների չեմպիոնը, կպայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Գեներալ Խաչատուրովն ազատ կարձակվի
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով և վարչական հսկողությամբ։ Վերաքննիչ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Դատարանի կողմից իրավաչափորեն մերժվեց բացարկի միջնորդությունը․ Հակոբ Ենոքյան
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց։ Վերաքննիչ հակակոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
19:27
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առավելություններից կարող են օգտվել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի երկրները․ Միրզոյան
Դեկտեմբերի 1-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:12
Որոշման նախագիծը չի բխում Երևան քաղաքի բնակիչների շահերից․ Էդգար Ղազարյան
 «Քիչ առաջ մտա e-draft կայքը և այնտեղ այս փաստաթղթի հիմնավորման մեջ միայն գրված է,թե որ իրավական ակտերին հղում անելով է դա ընդունվում...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների գործով ճշմարտությունը չի բացահայտվել․ փաստաբան
Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի է ունեցավ Ազատ գյուղի զինվորական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աճպարարը՝ Արգենտինայից
12:33 01/12/2023

Աճպարարը՝ Արգենտինայից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}