
Արցախի Ադրբեջանի կազմին պատկանելու հայտարարությունները զայրույթ և կտրուկ մերժում են առաջացնում բուլղարահայ համայնքում
ՀՅԴ-ից տեղեկացնում են, որ բուլղարահայ համայնքի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Վերջին շրջանին Արցախը Ազրպէյճանի կազմին պատկանելու գծով կատարուող յայտարարութիւնները միայն զայրոյթ եւ կտրուկ մերժում կը յառաջացնեն Պուլկարահայ Համայնքային խորհուրդի մօտ:
Կոչ կ՚ուղղենք Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ Սփիւռքի եւ հայրենի մեր ժողովուրդին՝ զօրավիգ կանգնելու Արցախի ինքնիշխանութեան, ազգային ինքնորոշման իրաւունքին եւ խաղաղ ու ազատ արարելու Արցախահայութեան կամքին։
Պուլկարահայ համայնքային խորհուրդ»։
Լրահոս
Տեսանյութեր



