Հասարակություն 12:30 03/06/2023 Հայաստան

Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին։

Հունիսի 1-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ բացօթյա միաժամանակյա խաղաշար՝ Շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև։

«Ուրախ եմ Երեխաների պաշտպանության օրն անցկացնել խելացի ու շախմատասեր երեխաների հետ։ Այս տոնի կենտրոնում փոքրիկների երջանկությունն է, նրանց առողջ աճը և լավ ապագան, իսկ շախմատը երկարաժամկետ դրական ազդեցություն ունի, այն զարգացնում է ստեղծագործ միտքն ու բարելավում անալիտիկ մտածողությունը։ Հուսով եմ՝  նման շփումների միջոցով կկարողանանք է՛լ ավելի տարածել շախմատի նկատմամբ սերը»,- միջոցառման ժամանակ նշեց Գաբրիել Սարգսյանը։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել էր Բանկի 15-ամյակի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի շրջանակում։ Այն նպատակ ուներ հերթական անգամ շեշտելու կրթական ծրագրերի կարևորությունը՝ հնարավորություն տալով երեխաներին շփվել մեծ հաջողությունների հասած շախմատիստի հետ։

Փոքրիկ շախմատիստները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել գրոսմայստերի հետ հանդիպմանը, յուրաքանչյուրը փորձում էր ցուցադրել իր կարողություններն ամբողջությամբ։ Բոլորն իրենց հետ տուն տարան կարևոր փորձ, բարձր տրամադրություն, ինչպես նաև Տիգրան Պետրոսյանի դասախոսությունների ժողովածուն՝ Գաբրիել Սարգսյանի ստորագրությամբ։

Միջոցառումը, սակայն, այդքանով չսահմանափակվեց․ Բանկը հրապարակը ձևավորել էր թեմատիկ շախմատային դեկորներով ու լուսանկարվելու համար նախատեսված տաղավարներով, կազմակերպել հետաքրքիր ժամանց՝ հյուրասիրությամբ, երաժշտությունով ու խաղերով։
Հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձնելու առաքելությանը Բանկը մոտեցել էր ամենայն պատասխանատվությամբ ու, կարծես, հաջողել։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։
Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:31
Հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Երբ կա Պետություն և պետական հասարակարգ՝ հայ հոգևորականը բացառապես հավատքի քարոզիչ է և ազգային ավանդի պահապան»:
Աղբյուր` Panorama.am
00:03
Քերոբյանը հանձնարարել է, որ աշխատակիցները գործի ներկայանան ժամը 8-ին
Էկոնոմիկայի նախարարությունը (ամենայն հավանականությամբ մյուսները ևս) աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:46
ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների...
Աղբյուր` Panorama.am
22:31
Մետրոն սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից կվերականգնի իր աշխատանքը
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է։ «Ուստի ս.թ. սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր երկրում մի հոգի կա, ում հոգեբույժի օգնության դիմելը խիստ անհրաժեշտ է. Քաղաքացիների արձագանքը Գուրգեն Արսենյանի գրառմանը
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հյուսիսային պողոտայում պատահածից հետո ֆեյսբուքում գրառում է արել. «Այսօր  ժամը 17 00-ի...
Աղբյուր` Panorama.am
21:53
Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է․ ոստիկանապետը՝ ոստիկանի կողմից անչափահասին խեղդելու մասին
«Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում։ Ես չեմ տեսել»,- անդրադառնալով անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ադրբեջանական սոցհարթակներում տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող տեսանյութեր, լուսանկարներ. ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի...
Աղբյուր` Panorama.am
21:12
Մի խոսե՜ք, գործե՛ք, փրկե՛ք ու փրկվե՛ք. Մետաքսե Հակոբյան
«Այն ինչ մենք ենք ապրում մարդկային բանականության համար չի, մարդն ու այս իրականությունը անհամատեղելի են...»։
Աղբյուր` Panorama.am
20:57
Ինչո՞ւ եք այդ հագուստով, հագել-կանգնել ո՞ւմ եք վախեցնում.Սաղաթելյանը դիմեց ՆԳՆ շենքի դեմ կանգնած հատուկջոկատայիններին
Երթի մասնակիցները Նալբանդյան փողոցով հասան ՆԳՆ շենքի մոտ, որի մուտքը հսկում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման ծառայողները:...
Աղբյուր` Panorama.am
20:54
«Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց մենք ստացանք երեք պատերազմ, երեք տարում». Ուսանողներ
«Մեզ խոստացել էին բարեկեցիկ երկիր, բայց լցրեցին մեր երկիրը գերեզմանափոսերով, հենց իմ դասընկերների գերեզմանափոսերով»։
Աղբյուր` Panorama.am
20:53
Լուսանկարներ՝ երթից
Հանրապետության հրապարակում  իշխանափոխության պահանջով անցկացված հանրահավաքին հաջորդեց բազմամարդ երթ դեpի ոստիկանություն։...
Աղբյուր` Panorama.am
20:35
Բաբայանը ներկայացրել է քրեա-քաղաքական հետապնդումների շրջանակում բանտարկվածների գործերի ընթացքը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Կարճ ամփոփեմ հավաքներից ու անհնազանդության ակցիաներից ոստիկանության կողմից առևանգված, այնուհետ...
Աղբյուր` Panorama.am
20:31
ՔԿ-ն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան. Պաշտպան
Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաև գրել է.  «Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել...
Աղբյուր` Panorama.am
20:26
Երթ դեպի՝ ոստիկանություն
Հանրապետության հրապարակում հանրահավքի ավարտից հետո մեկնարկեց երթ։ Հանրահավաքի ընթաացքում Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն ասաց, որ երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Իշխան Սաղաթելյան. Վաղը գործողության օրն է
«Մեր հանարահավաքներն ամեն օր դառնում են ավելի մարդաշատ, գնալով այս հրապարակը լցվում է»,-ասաց Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
«Ախր դև էլ չէ, տառական է, փոքր, ճստիկ անիմաստ մարդ, որ մի երկիր կործանեց։ Ու կանգնած այնտեղ խոսում է անկախության մասին»։
Աղբյուր` Panorama.am
20:08
Խխնդրում եմ՝ բոլորս գրկաբաց լինենք արցախցիների նկատմամբ, Չալաբյան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը ելույթը սկսեց Արցախի հետ կախված անելիքներից։...
Աղբյուր` Panorama.am
20:07
«Ճանաչենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյան»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Ճանաչենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյան։ Երեկ կալանավորեց 18-ամյա արցախցի տղային, ով մասնակցում էր...
Աղբյուր` Panorama.am
20:07
Երբ թուրքի հետ դավադիր պատերազմով երկիրը հանձնել փորձի՝ մեղքը գցելու է այս հրապարակի մարդկանց վրա. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նա ձախողել է մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը, հանձնել է Արցախը, այնպես է արել, որ մենք միայնակ ենք...
Աղբյուր` Panorama.am
19:53
Առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Մանուկյան
Առավոտյան ժամը 08։00-ից սկում ենք անհնազանդության ակցիաները։ Հանրապետության հրապարակում հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:33
Աշոտ Փաշինյանը Հայաստանում չէ
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն արձագանքել է այն լուրերին, որ լքել է Հայաստանի տարածքը։  Նա գրել է. «Ենթադրաբար Հունվարին...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իշխող համակարգը ճաք է տալիս. Հայտարարեցին հրապարակում
Համաժողովրդական շարժմանն են միացել Վանաձորի, Գյումրի բնակիչները։ Նրանք դուրս են եկել փողոց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հանրության լայն զանգվածների ներգրավմամբ և՛ փոփոխությունը կիրականացվի, և՛ վարչապետի թեկնածությունը կներկայացվի. Թևանյան
«Նիկոլ Փաշինյանն ինչ հայտարարում է ճիշտ հակառակ ուղղությամբ է լինում, ինքը վարկաբեկել է Հայաստանի բոլոր գաղափարները, նենգափոխել և...
Աղբյուր` Panorama.am
19:12
Անկախության մսխողը Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանով
«Անկախության համար պայքարողը հենց այնպես 41 քառակուսի կմ  կտա՞ թուրքին, անկախության համար պայքարողն առանց դելիմիտացիայի Գորիս-Կապան...
Աղբյուր` Panorama.am
19:12
Արցախից Հայաստան է մուտք գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի
Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:08
Արցախցիների մի մասը հողարկավորել է հարազատին, մի մասը մտածում է՝ ինչպես դին տեղափոխի Հայաստան
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է . «Մարդիկ չգիտեն ինչ անեն։ Մի մասը հողարկավորել են իրենց հարազատներին, մի մասը մտածում...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանը խաղաղության հաստատման գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր․ Արարատ Միրզոյան
«ՀՀ կառավարությունն, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ ու ձգտում,  զգալի և պատշաճ կերպով...
Աղբյուր` Panorama.am
18:41
Արցախի նախագահը հանդիպել է խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակ
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝...
Աղբյուր` Panorama.am
18:15
ՆԳՆ-ն Կոռնիձորի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Արցախից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ս/թ. սեպտեմբերի 24-ից Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
21:05 24/09/2023

Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}