Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են սահմանազատման հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Տոյվո Կլաարը ժամանում է Հայաստան
- Զգալի առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ
- Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպմանը ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում