Հասարակություն 17:40 06/06/2023

Երևանի կենտրոնում հսկա փոս էր գոյացել, ո՞վ է մեղավոր. Գեղամ Նազարյան

Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխությունների նպատակն է կանխարգելել ճանապարհների, ճանապարհային ինժեներական կառույցների վնասման, ինչպես նաեւ ճանապարհներից օգտվելու կարգի խախտման վերաբերյալ դեպքերը եւ խստացնել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Նա նշել է, որ 2006 թվականին ընդունված օրենքի կանոնակարգումները վերանայման կարիք ունեն:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ արձանագրվել են ճանապարհային նշանները փակելու, հանելու, անօրինական նշաններ տեղադրելու, ճանապարհային նշանների գողության, նաեւ երթեւեկության համար խոչընդոտներ ստեղծելու բազմաթիվ դեպքեր: Նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ վերջին երեք տարիներին միայն միջպետական եւ հանրապետական ճանապարհներից գողացվել ր վնասվել են շուրջ 661 ճանապարհային նշան, 670 գծամետր արգելափակոց: Ըստ զեկուցողի՝ յուրաքանչյուր իրավախախտում, գողացված կամ վնասված ճանապարհային նշան բարձրացնում է պատահարների ռիսկը:

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ առաջարկվում է փոփոխել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածը, սահմանված տուգանքը եռապատկել՝ հասցնելով նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի, ինչպես նաեւ՝ եթե նախատեսված արարքները կատարելու հետեւանքով անձի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս, նախատեսվել է սահմանված տուգանքը եռապատկել՝ հասցնելով նվազագույն աշխատավարձի իննսունապատիկի: Առաջարկվում է վերանայել նաեւ օրենսգրքի 150.2-րդ հոդվածի տույժ տուգանքները՝ դրանք ևս եռապատկելով:

Ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները ոչ պատշաճ ապահովելու համար իրավասու մարմիններին պատասխանատվության ենթարկելու կարևորությանն է անդրադարձել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա նշեց, որ Երևանի խաչմերուկներից մեկում դարերով մի փոս կա, անդադար բերում են, ասֆալտ անում, բայց  գիտեն, որ այդ փոսի տակ  շատ ավելի լուրջ խնդիր կա ու դա չի կարգավորվում։

«Հիմա դրա համար քաղաքային իշխանությունները պատժի չպե՞տք է արժանանան, թե՞ այն խեղճ հովիվը պետք է պատժի արժանանա, ով ստիպված մի քանի կովին պետք է անցկացնի փողոցով»,- ասաց նա։ 

Գ.Նազարյանը նաև ասաց, որ Երևանի կենտրոնում շաբաթներ առաջ  օրեր շարունակ հսկա փոս էր գոյացել, հիմա ո՞վ է մեղավոր. «Դրա համար ինչ որ մեկին պատժելո՞ւ ենք, թե՞ ոչ։  Չէ, չենք պատժելու»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի լուսացույցը ճիշտ չի աշխատում,  մարդկանց թյուրիմացության մեջ է գցում։ Թեև այդ խնդրի մասին երկու տարուց ավելի բարձրաձայնում է, սակայն որևէ մեկը չի ուղղել ու պատասխանատվության չի ենթարկվել։

«Օրենքներ ընդունելուց առաջ չպե՞տք է մտածենք  այն մարդկանց պատժելու մասին, որոնք պարտավոր են հետևել»,- ասաց Գեղա, Նազարյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:40
Նարեկ Մալյանի կալանավորման ընթացքում տեղի էին ունենում երկու առանձնահատուկ իրադարձություններ․ փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Նարեկ Մալյանի կալանավորման ընթացքում տեղի էին ունենում երկու առանձնահատուկ իրադարձություններ. 1)...
Աղբյուր` Panorama.am
18:29
Կիպրոսը կաջակցի ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ Հարիս Գեորգիադես
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ալիևի վարչակազմից հայտարարում են, թե հայաթափված Արցախում «երաշխավորում» են արցախցու անվտանգությունը
Ալիևի վարչակազմից հայտարարում են, թե հայաթափված Արցախում «երաշխավորում» են արցախցու անվտանգությունը Ադրբեջանի կառավարությունն...
Աղբյուր` Panorama.am
18:16
Զգույշ եղեք, Գերմաիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ․ Անգելա Մերկերը Էրդողանին
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ես տեսել եմ դժողքը, տեսել աշխարհի վերջը․ Հունան Թադևոսյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
17:54
Բռնագաղթի մատյան, որ լրացրել է կամավոր աղջիկը
Նարինէ Վարդանյանը, որ Գորիսի հաշվառման կետում որպես կամավոր է եղել, վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է արցախցիների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման» մանրամասները
«Ապահովվում է կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը, ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն»։
Աղբյուր` Panorama.am
17:31
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայաստանյան բուհերում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ռուս փորձագետը Հայաստանի համար կանխատեսել է Ուկրաինայի ճակատագիրը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության դեպքում
Եթե Երևանը հօգուտ Վաշինգտոնի հրաժարվի Մոսկվայի հետ համագործակցելուց, ապա Հայաստանում կարող է տեղի ունենալ ուկրաինական սցենարը:«ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Արցախից Հայաստան է եկել 230 հղի կին և հաշմանդամություն ունեցող 2000-ից ավելի անձ
Ժամը 15:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ
Հոկտեմբերի 2-13-ը Երևանում անցկացվում է «Նարատիվային թերապայի» վերապատրաստման բացառիկ դասընթաց շուրջ 30 փորձառու հոգեբանների ու...
Աղբյուր` Panorama.am
16:32
Բուլղարիայում ռուսական մեքենաների մուտքի արգելք է սահմանվել
Բուլղարիայի տարածք ռուսական մեքենաների մուտքի արգելքը կսկսի գործել այսօրվանից։ Այս մասին Բուլղարիայի ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:25
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք առաջարկող գործատուները կարող են գրանցվել միասնական հարթակում
ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ադրբեջանի կրակոցներից հայկական կողմում կան տուժածներ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թուրքիայից մեղադրում են արևմտյան պետություններին՝ ՌԴ-ի հետ երրորդ երկրներով առևտուր անելու մեջ
Արևմտյան երկրների մեղադրանքները, թե իբր պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան են մտնում Թուրքիայի տարածքով, անհիմն են, եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 մարդ արդեն Հայաստանում է
«ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, բնակչության ավելի քիչ զանգված»
Աղբյուր` Panorama.am
15:41
Եկավ, ասաց՝ թավշյա հեղափոխություն, բայց այն, ինչ մեր հետ կատարվում է, թավշյա գենոցիդ է. Հովհաննես Գալստյան
«Համոզված եմ, որ ամբողջ հայկական չեղած դիվանագիտական միտքը, կիսամեռ քաղաքական միտքը պետք է միավորվի և ծավալվի մի ուղղությամբ, որպեսզի...
Աղբյուր` Panorama.am
15:38
Իրանի քաղաքացին մահապատժի է դատապարտվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած տղամարդը դատապարտվել է մահապատժի: Այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Առաջիկա ժամերին տեղի կունենա Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը
Առաջիկա ժամերին Ստեփանակերտում սպասվում է Արցախի և Բաքվի ներկայացուցիչների արդեն չորրորդ հանդիպումը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծած բնակելի տան վերափոխման աշխատանքներն այս պահին դադարեցված են
Երեկվանից սոցիալական ցանցերում մասնագետներն ահազանգում են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի (1937- 2005 թթ.) նախագծած կառույցներից...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ադրբեջանը կրակել է Կութում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
14:47
Գլխավոր դատախազություն. «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության...
Աղբյուր` Panorama.am
14:45
Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք. տուժել է 119 մարդ, զոհվել՝ 11 մարդ
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) Եվրոպական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը կոչ է արել Եվրամիությանը Արցախի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Թուրքիայում անձրևաջրերը ողողել են մետրոյի կայարանը
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել: Մի շարք շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Կոնդում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է...
Աղբյուր` Panorama.am
14:19
Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները
Արցախի Հանրապետությունը գրեթե ամբողջովին հայաթափվել է: Արցախից վերջինը հեռացողների թվում էին նաև հոգևորականները։ Մայր Աթոռից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
14:10
Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող...
Աղբյուր` Panorama.am
14:05
Թեհրանն ու Բաքուն ծրագրում են քննարկել Հարավային Կովկասի զարգացումները
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են մոտ ժամանակներս քննարկել Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման հարցը, որը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարատիվային թերապիա. «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամ»-ի նոր դասընթացը
16:54 02/10/2023

Նարատիվային թերապիա. «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամ»-ի նոր դասընթացը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}