Քաղաքական 15:48 06/06/2023 Հայաստան

Տոնածառին «սպառնալու» համար մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում Գևորգ Էմին-Տերյանին

«Ես արդեն շատ երկար ժամանակ թիրախավորված եմ իշխանությունների կողմից։ Թիրախավորված եմ դեռ Երևանի պետական համալսարանից»,- ասուլիսում ասաց Oragir.News կայքի գլխավոր խմբագիր, ԵՊՀ նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

Նա կարծում է, որ այստեղ խնդիրը իր անձը չէ, ավելի շատ գուցե ինչ-որ տեսակների  պայքարի հարց է, քանի որ թիրախավորված է ոչ միայն ինքը, նաև իր նման մտածող  իր ընկերները, իր գործընկերները։

«Այն, ինչ կատարվում է  իմ նկատմամբ, տեսնում եմ նաև այլ մարդկանց նկատմամբ։ Իրավական բեսպրեդել է, որն այսօր առկա է մեր երկրում, կոնկրետ իմ մաշկի վրա զգում եմ»,- ասաց Գ.Էմին-Տերյանը։

Նա ներգրավված է դատական 9 գործում։

Գ.Էմին-Տերյանը խոսեց «ամենազավեշտալի, ամենաառանցքային» գործի՝ «տոնածառի գործի մասին։

«Լաչինչ միջանցքի փակումից երեք օր անց  գրառում էի կատարել, որ ի նշան բողոքի պետք է վառել հրապարակի տոնածառը և իմ գրառումից գուցե մի կես ժամ անց մի քանի հարյուր ոստիկաններ շրջապատել էին հրապարակի տոնածառը։

Ինձ մեղադրանք առաջադրվեց քաղաքական, սոցիալական, ռասսայական, սեռական հայացքներով պայմանավորված անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության կոչ հնչեցնելու համար։ Ես արդեն կես տարի է ունեմ  մեղադրյալի կարգավիճակ, ստորագրությունը է վերցված երկրից չբացակայելու մասին, բայց դեռևս ինձ չեն պարզաբանել, թե ինչպես է դատախազությունը հասկացել իմ գրառումը, թե ում նկատմամբ է հնչել բռնության կոչ։ Ենթադրություններ ունեմ, որ գուցե  Հայաստանում կա մարդկանց խումբ, որ համարում է, որ ինքն առաջացել է  այդ հրապարակի տոնածառից։

Պետք է փորձաքննություն անեն, թե որտեղից եմ կատարել գրառումը, մեկնաբանություններ գրողներին կանչեն հարցաքննության։ Սա իրավական բեսպրեդելի շատ ցայտուն օրինակ է»,- գործի մասին պատմեց Գ.Էմին-Տերյանը։

Նա ենթադրում է, որ այս գործով հրահանգ է եղել հենց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից. «Իր հետ ծանոթ եմ շատ վաղուց, անձնական բաներ ունի իմ դեմ, իր նախաձեռնությունները ես ձախողել եմ»։

Ասուլիսին ներկա փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ  եթե չեն կարողանալու պարզել այդ անձանց խումբը, ստացվում է, որ պաշտպանության օբյեկտը հենց տոնածառն է, որի նկատմամբ «սպառնալիք» է  հնչեցրել Գևորգ Էմին-Տերյանը։

«Վերցնենք մեկ այլ գործ, որը կապ չունի Էմին-Տերյանի հետ։ Օրինակ, Էդգար Ղազարյանը, որին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում ուղղակի ասացին՝  մենք քեզ սպառնում ենք, խնդրում ենք  սա ընդունել որպես սպառնալիք, ականջդ, լեզուդ կկտրենք։ Էդգար Ղազարյանի գործով հաղորդում ենք ներկայացրել քննչական կոմիտե,  քրեական վարույթ նախաձեռնվել է, մերժվել է քննիչի որոշմամբ այն պատճառաբանությամբ, որ սպառնալիքն իրական չի եղել։

Հիմա ինչ է ստացվում. մի կողմից Գևորգ Էմին-Տերյանի  սատիրիկ գրառումն է  հրապարակի տոնածառը վառելու վերաբերյալ, որի հաջորդ  օրը նախաձեռնվում է քրական հետապնդման բոլոր միջոցառումներն ամենաօպերատիվ  կերպով ու պաշտպանվում է  տոնածառի իրավունքները, մյուս կողմից ընդդիմադիր քաղաքական գործիչ է, մարդ է, որին ասում են՝  լեզուդ, ականջդ կկտրենք, պնդում են, որ դա սպառնալիք է, քննիչն ասում է՝ սպառնալիքն իրական չի եղել»,- ասաց նա։

Փաստաբան Վաչե Սիմոնյանը նշեց, որ տոնածառին «սպառնալու» համար մինչև 5 տարի ազատազրկում է  սպառնում Գևորգ Էմին-Տերյանին։

Նրա խոսքով, այս գործն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում. «Մենք ակնկալում էինք, որ մինչև  հունիսի 1-ը  պետք է որոշում կայացվի՝ գործը կարճվի կամ գնա դատարան։ Հունիսի 2-ին կապ հաստատեցի վարույթ իրականացնող մարմնի հետ, տեղեկացա, որ մեղադրանքի  ժամկետը վերադաս դատարանի որոշմամբ մեկ ամսով երկարացվել է։ Հիմա մենք սպասում ենք մինչև հուլիսի 1-ը, որպեսզի հասկանանք՝  գործը դատարան գնալո՞ւ է, թե՞ չի գնալու։

Ժամկետի  երկարացումը չի կարող կամայական լինել, նմանատիպ գործերով առավելապես։

Այս գործով պարապուրդի է մատնված քննիչը։ Գործը մի անգամ քննիչը ուղարկել է  դատախազություն՝ դատարան ուղարկելու համար, սակայն  դատախազը հանձնարարություններ տալով՝ գործը  վերադարձրել էր քննիչի՝ լրացուցիչ  նախաքննություն, գործողություններ կատարելու համար։ Իմ տպավորությունն այն է, որ  չգիտեն այս գործն ինչ են անելու, ելքը ոնց է լինելու, իրենք էլ չեն կողմնորոշվել, սակայն մենք տրամադրված ենք այս գործով արդարության հասնել»։

Նա նաև նշեց, որ իրավական հարթակներում՝ դատարաններում, նախաքննական մարմիններում, իրենք չեն հասնում այն ակնհայտ բարենպաստ հետևանքներին, արդյունքին, որին, առաջին հայացքից, թվում է, պետք է հասնել անխոչընդոտ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:31
Հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Երբ կա Պետություն և պետական հասարակարգ՝ հայ հոգևորականը բացառապես հավատքի քարոզիչ է և ազգային ավանդի պահապան»:
Աղբյուր` Panorama.am
00:03
Քերոբյանը հանձնարարել է, որ աշխատակիցները գործի ներկայանան ժամը 8-ին
Էկոնոմիկայի նախարարությունը (ամենայն հավանականությամբ մյուսները ևս) աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:46
ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների...
Աղբյուր` Panorama.am
22:31
Մետրոն սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից կվերականգնի իր աշխատանքը
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է։ «Ուստի ս.թ. սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր երկրում մի հոգի կա, ում հոգեբույժի օգնության դիմելը խիստ անհրաժեշտ է. Քաղաքացիների արձագանքը Գուրգեն Արսենյանի գրառմանը
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հյուսիսային պողոտայում պատահածից հետո ֆեյսբուքում գրառում է արել. «Այսօր  ժամը 17 00-ի...
Աղբյուր` Panorama.am
21:53
Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է․ ոստիկանապետը՝ ոստիկանի կողմից անչափահասին խեղդելու մասին
«Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում։ Ես չեմ տեսել»,- անդրադառնալով անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ադրբեջանական սոցհարթակներում տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող տեսանյութեր, լուսանկարներ. ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի...
Աղբյուր` Panorama.am
21:12
Մի խոսե՜ք, գործե՛ք, փրկե՛ք ու փրկվե՛ք. Մետաքսե Հակոբյան
«Այն ինչ մենք ենք ապրում մարդկային բանականության համար չի, մարդն ու այս իրականությունը անհամատեղելի են...»։
Աղբյուր` Panorama.am
20:57
Ինչո՞ւ եք այդ հագուստով, հագել-կանգնել ո՞ւմ եք վախեցնում.Սաղաթելյանը դիմեց ՆԳՆ շենքի դեմ կանգնած հատուկջոկատայիններին
Երթի մասնակիցները Նալբանդյան փողոցով հասան ՆԳՆ շենքի մոտ, որի մուտքը հսկում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման ծառայողները:...
Աղբյուր` Panorama.am
20:54
«Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց մենք ստացանք երեք պատերազմ, երեք տարում». Ուսանողներ
«Մեզ խոստացել էին բարեկեցիկ երկիր, բայց լցրեցին մեր երկիրը գերեզմանափոսերով, հենց իմ դասընկերների գերեզմանափոսերով»։
Աղբյուր` Panorama.am
20:53
Լուսանկարներ՝ երթից
Հանրապետության հրապարակում  իշխանափոխության պահանջով անցկացված հանրահավաքին հաջորդեց բազմամարդ երթ դեpի ոստիկանություն։...
Աղբյուր` Panorama.am
20:35
Բաբայանը ներկայացրել է քրեա-քաղաքական հետապնդումների շրջանակում բանտարկվածների գործերի ընթացքը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Կարճ ամփոփեմ հավաքներից ու անհնազանդության ակցիաներից ոստիկանության կողմից առևանգված, այնուհետ...
Աղբյուր` Panorama.am
20:31
ՔԿ-ն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան. Պաշտպան
Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաև գրել է.  «Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել...
Աղբյուր` Panorama.am
20:26
Երթ դեպի՝ ոստիկանություն
Հանրապետության հրապարակում հանրահավքի ավարտից հետո մեկնարկեց երթ։ Հանրահավաքի ընթաացքում Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն ասաց, որ երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Իշխան Սաղաթելյան. Վաղը գործողության օրն է
«Մեր հանարահավաքներն ամեն օր դառնում են ավելի մարդաշատ, գնալով այս հրապարակը լցվում է»,-ասաց Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
«Ախր դև էլ չէ, տառական է, փոքր, ճստիկ անիմաստ մարդ, որ մի երկիր կործանեց։ Ու կանգնած այնտեղ խոսում է անկախության մասին»։
Աղբյուր` Panorama.am
20:08
Խխնդրում եմ՝ բոլորս գրկաբաց լինենք արցախցիների նկատմամբ, Չալաբյան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը ելույթը սկսեց Արցախի հետ կախված անելիքներից։...
Աղբյուր` Panorama.am
20:07
«Ճանաչենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյան»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Ճանաչենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյան։ Երեկ կալանավորեց 18-ամյա արցախցի տղային, ով մասնակցում էր...
Աղբյուր` Panorama.am
20:07
Երբ թուրքի հետ դավադիր պատերազմով երկիրը հանձնել փորձի՝ մեղքը գցելու է այս հրապարակի մարդկանց վրա. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նա ձախողել է մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը, հանձնել է Արցախը, այնպես է արել, որ մենք միայնակ ենք...
Աղբյուր` Panorama.am
19:53
Առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Մանուկյան
Առավոտյան ժամը 08։00-ից սկում ենք անհնազանդության ակցիաները։ Հանրապետության հրապարակում հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:33
Աշոտ Փաշինյանը Հայաստանում չէ
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն արձագանքել է այն լուրերին, որ լքել է Հայաստանի տարածքը։  Նա գրել է. «Ենթադրաբար Հունվարին...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իշխող համակարգը ճաք է տալիս. Հայտարարեցին հրապարակում
Համաժողովրդական շարժմանն են միացել Վանաձորի, Գյումրի բնակիչները։ Նրանք դուրս են եկել փողոց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հանրության լայն զանգվածների ներգրավմամբ և՛ փոփոխությունը կիրականացվի, և՛ վարչապետի թեկնածությունը կներկայացվի. Թևանյան
«Նիկոլ Փաշինյանն ինչ հայտարարում է ճիշտ հակառակ ուղղությամբ է լինում, ինքը վարկաբեկել է Հայաստանի բոլոր գաղափարները, նենգափոխել և...
Աղբյուր` Panorama.am
19:12
Անկախության մսխողը Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանով
«Անկախության համար պայքարողը հենց այնպես 41 քառակուսի կմ  կտա՞ թուրքին, անկախության համար պայքարողն առանց դելիմիտացիայի Գորիս-Կապան...
Աղբյուր` Panorama.am
19:12
Արցախից Հայաստան է մուտք գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի
Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:08
Արցախցիների մի մասը հողարկավորել է հարազատին, մի մասը մտածում է՝ ինչպես դին տեղափոխի Հայաստան
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է . «Մարդիկ չգիտեն ինչ անեն։ Մի մասը հողարկավորել են իրենց հարազատներին, մի մասը մտածում...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանը խաղաղության հաստատման գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր․ Արարատ Միրզոյան
«ՀՀ կառավարությունն, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ ու ձգտում,  զգալի և պատշաճ կերպով...
Աղբյուր` Panorama.am
18:41
Արցախի նախագահը հանդիպել է խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակ
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝...
Աղբյուր` Panorama.am
18:15
ՆԳՆ-ն Կոռնիձորի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Արցախից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ս/թ. սեպտեմբերի 24-ից Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
21:05 24/09/2023

Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}