Իրավունք 17:53 06/06/2023 Հայաստան

ԿԿՀ-ն այդպես էլ վարույթ չի սկսել Փաշինյանի հարազատների մասով. «Հետք»

hetq.am-ը գրում է. 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), դատելով վերջինիս քայլերից, կաշկանդվում է վարչապետի մերձավորների հանդեպ պատասխանատվության միջոցներ կիրառել: Տպավորություն է, որ ԿԿՀ-ն չուզելով կամ ստիպված է ուսումնասիրում Նիկոլ Փաշինյանի ազգականների հայտարարագրերը և չի շտապում որեւէ ակտ կայացնել նրանց վերաբերյալ՝ պարզապես ժամանակ ձգելով:

Ամեն ինչ սկսվել է ավելի քան 1 տարի առաջ՝ 2022-ի ապրիլին, երբ «Հետքը» գրեց, որ Փաշինյանի աներորդի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ վերջինիս մայրը՝ Կիմա Մկրտչյանը (վարչապետի զոքանչը), իրենց հայտարարագրերում չեն ներկայացրել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Կ. Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը, իսկ իշխանական նախկին պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանը նույն ընկերություններում իր մասնակցության վերաբերյալ ներկայացրել է թերի տվյալներ:

2019-2021 թթ. ԱԺ պատգամավորի պաշտոնը զբաղեցրած Հ. Գեւորգյանի մասով պատմությունը կարող ենք ավարտված համարել: 2022 թ. դեկտեմբերին ԿԿՀ-ն նրան ենթարկել է վարչական տույժի ու տուգանել 200.000 դրամի չափով: Գեւորգյանն ընդունել է իր անզգուշությունը սխալ եւ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու արարքում: Սա ԿԿՀ-ն դիտարկել է որպես մեղմացնող հանգամանք ու կիրառել տուգանքի նվազագույն շեմ՝ 200.000 դրամ:

Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին ու նրա մորը, ապա ԿԿՀ-ն մի տարուց ավելի «չի կողմնորոշվում», իսկ ավելի ճիշտ, ինչ-ինչ պատճառներով խուսափում է նրանց պատասխանատվության ենթարկել, չնայած որ մեր հիշատակածից ավելի շատ խախտումներ է արձանագրել Հակոբյանի ու Մկրտչյանի հայտարարագրերը վերլուծելիս:

ԿԿՀ-ն այդպես էլ վարույթ չի սկսել Փաշինյանի հարազատների մասով

2022-ի ապրիլին «Հետքը» գրել էր, որ Փաշինյանի աներորդին ու զոքանչը իրենց 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում չեն նշել, որ Կիմա Մկրտչյանը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում ունի 70 % փայ, իսկ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում՝ 80 %: Մեր հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն այս անձանց հայտարարագրերի ստուգում եւ վերլուծություն էր սկսել:

2022-ի սեպտեմբերին ԿԿՀ-ից տեղեկացել էինք, որ հայտարարագրերի ստուգումն ու վերլուծությունն ավարտված է եւ ներառված Հանձնաժողովի առաջիկա նիստում:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը սահմանում է, որ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա ԿԿՀ-ն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը 30 օր ժամկետ։ Եթե այս ժամկետում հայտարարատուն չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա ԿԿՀ-ն նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է Գլխավոր դատախազություն: ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը 2022-ի սեպտեմբերին «Հետքին» հայտնել էր, որ պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր չստանալու դեպքում Հ. Հակոբյանի ու Կ. Մկրտչյանի վերաբերյալ գործի նյութերը կուղարկվեն Գլխավոր դատախազություն։

Անդրադառնալով այս ինֆորմացիային՝ նշել էինք, որ Մկրտչյանի ունեցած բաժնեմասերի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել նաեւ Հրաչյա Հակոբյանի 2021 թ. տարեկան հայտարարագրում (մեր առաջին հոդվածը հրապարակվել էր այս հայտարարագիրը լրացնելուց առաջ), իսկ ինքը՝ Կիմա Մկրտչյանը, 2022-ի սեպտեմբերի դրությամբ 2021-ի տարեկան հայտարարագիր ընդհանրապես չէր ներկայացրել, չնայած դրա վերջնաժամկետը 2021-ի մայիսի 31-ն էր:

Սա պետք է պարզած լիներ հենց ԿԿՀ-ն, որը վարչապետի զոքանչի թերացումից հետո պարտավոր էր ծանուցում ուղարկել նրան եւ հայտարարագիրը ստանալ 30-օրյա ժամկետում, չստանալու դեպքում՝ տուգանել Մկրտչյանին: Բայց Հանձնաժողովը փաստացի ուշադրություն չի դարձրել այս հանգամանքին ու սպասել է այնքան, մինչեւ այդ մասին 4 ամիս անց հրապարակել է «Հետքը», ինչից հետո նոր ծանուցում է ուղարկել Փաշինյանի զոքանչին: Բայց նույնիսկ այդքանից հետո Կ. Մկրտչյանը 2021 թ. իր տարեկան հայտարարագրում չի նշել 2 ընկերություններում ունեցած բաժնեմասերը:

Այսպիսով՝ ո՛չ Հրաչյա Հակոբյանը, ո՛չ Կիմա Մկրտչյանը 2019-2021 թթ. իրենց 3-ական հայտարարագրերում չեն հիշատակել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը, ինչն օրենքի խախտում է:

Եթե ԿԿՀ-ն Հայկ Գեւորգյանի հայտարարագրերը վերլուծելուց հետո 2022 թ. նոյեմբերին նրա վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն էր կազմել, ինչից հետո սկսել էր վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ (վերջնարդյունքում էլ՝ տուգանել Գեւորգյանին), ապա Հակոբյանի ու Մկրտչյանի մասով նման բան չի արել՝ վարույթ չի սկսել:

Ըստ ԿԿՀ-ի՝ առերեւույթ խախտումները վերաբերում են լրացման կարգին

Հատկանշական է, որ «Հետքի» հերթական հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, թե Հ. Հակոբյանի ու Կ. Մկրտչյանի հայտարարագրերի վերլուծության արդյունքում արձանագրվել են հայտարարագրերի լրացման կարգի առերեւույթ խախտումներ:

Սա էական հանգամանք է: Հարցն այն է, որ եթե խախտումը վերաբերում է լրացման կարգին, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը որպես պատասխանատվության միջոց սահմանում է ընդամենը նախազգուշացում: Իսկ եթե խոսքը անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու մասին է, ապա կիրառվում է 200.000-400.000 դրամ տուգանք, ինչպես որ եղել է Հայկ Գեւորգյանի պարագայում:

Փաստորեն, վարչապետի աներորդին ու զոքանչը 3 տարի շարունակ չեն հայտարարագրել վերջինիս ունեցած փայաբաժինները երկու ընկերություններում, իսկ ԿԿՀ-ն ասում է, որ այդպիսով ոչ թե սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ են ներկայացվել, այլ խախտվել է հայտարարագիր լրացնելու կարգը: Երբ նույն խախտումն արել էր Հայկ Գեւորգյանը, որը 10 % ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում եւ 20 %՝ «Նիկան հրատարակչությունում», ԿԿՀ-ն դա համարել է ոչ ամբողջական տվյալների ներկայացում (սրա պարագայում, ինչպես ասվեց, նախատեսված է 200.000-400.000 դրամ տուգանք):

Արդյոք սա երկակի ստանդարտների կիրառում չէ ԿԿՀ-ի կողմից, արդյոք ԿԿՀ-ն այս ամենով ի ցույց չի դնում իր ակնհայտ կաշկանդվածությունը վարչապետի հարազատների վերաբերյալ իրերն իրենց անունով կոչելու հարցում:

Երբ նախորդ տարվա նոյեմբերին գրել էինք, որ ԿԿՀ-ն «Հետքի» հոդվածներից հետո է վերլուծում վարչապետի հարազատների հայտարարագրերը (փոխանակ ինքը լինի նախաձեռնողը), Հանձնաժողովից զանգել ու մի տեսակ արդարացող տոնով ասում էին, թե իրենք Փաշինյանի հարազատների մասով կաշկանդվածություն չունեն, այլապես վերջինների հայտարարագրերի վերլուծություն չէին էլ սկսի: Դե, հիմա տեսնում ենք, թե ինչի հանգեցրեց այդ վերլուծությունը: Ոչնչի: 

Ի՞նչ խախտումներ է արձանագրել ԿԿՀ-ն

Այսպիսով՝ ԿԿՀ-ն «Հետքին» փոխանցել է, որ Հակոբյանի ու Մկրտչյանի հայտարարագրերը վերլուծելուց հետո ինքն արձանագրել է հայտարարագրերի լրացման կարգի առերեւույթ խախտումներ, որոնց համար պատասխանատվության միջոց է սահմանված նախազգուշացումը:

Ավելին՝ ԿԿՀ-ն հայտարարագրերը վերլուծելիս ավելի շատ խախտումներ է արձանագրել, քան մենք գրել էինք: Դա կարող ենք բնական ու տրամաբանական համարել, քանի որ վերլուծության ընթացքում Հանձնաժողովը հարցումներ է ուղարկել պետական տարբեր կառույցների, օգտվել իրեն հասանելի էլեկտրոնային շտեմարաններից: Ստացված պատասխանները համադրվել են վարչապետի երկու հարազատների հայտարարագրերի հետ, ինչի արդյունքում ի հայտ են եկել առերեւույթ խախտումները»։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:13
Բլինքեն. Բաքվի ռազմական գործողությունները Ղարաբաղում հակասում են կարգավորման ջանքերին
Այս շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը հակասում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին մամուլի...
Աղբյուր` Panorama.am
23:45
Ադրբեջանը վիրավոր ու անօգնական հայ կանանց գերեվարել է
Ադրբեջանը վիրավոր ու անօգնական հայ կանանց գերեվարել է։ Այդ մասին վկայում է տարածված տեսանյութը, որտեղ ադրբեջանական կողմը փորձում է հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
23:33
Արցախում պայթյունների ձայնից 8-ամյա երեխայի սիրտը ճաքել է. Ռուբեն Վարդանյան
«Արցախում հումանիտար աղետ է»,-Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նշել է,...
Աղբյուր` Panorama.am
23:25
Այս ծանր օրերին նույնպես «Ծիլ» տիկնիկային ստուդիան շրջում է տարբեր վայրերում և երեխաներին հեքիաթ պարգևում
Ստեփանակերտի «Ծիլ» մանկական տիկնիկային ստուդիան իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս ծանր օրերին նույնպես «Ծիլ»...
Աղբյուր` Panorama.am
23:06
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է։ «Առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
22:55
Նարեկ Մալյանը կալանավորվեց
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ երկու ամսով կալանավորել են ակտիվիստ Նարեկ Մալյանին։ «Արամ Զավենիչի կուսակցության խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
22:43
Փոխպետքարտուղար Նուլանդը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման
ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բյուրաք Էյքեկապարիի հետ մի շարք կարևրո միջազգային խնդիրներ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ
Նա նվաճել է Օլիմպիական խաղեր ուղեգր
Աղբյուր` Panorama.am
21:54
Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր
Նա նաև օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Աղբյուր` Panorama.am
21:49
Շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում. Շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք...
Աղբյուր` Panorama.am
21:46
Այս ատելությունն է, որ հանգեցնում է հայերի նկատմամբ ադրբեջանական անպատիժ դաժանությունների․ Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Հայերի նկատմամբ խորքային ատելություն,...
Աղբյուր` Panorama.am
21:31
Ապակենտրոն անհնազանդության գործողությունները կավարտվեն 21։30
Ապակենտրոն անհնազանդության գործողությունները կավարտվեն 21։30։ Ազգային կոմիտեից հայտնում են, որ անհնազանդության ակցիաները կշարունակվեն վաղը։...
Աղբյուր` Panorama.am
21:26
Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով երեխաներ են տուժել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 22-ին, ժամը 17։13-ին տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ձերբակալվել է հավաքի մասնակից․ ՔԿ
Քննչական կոմիտեից հայտնում են հերթական ձերբակալության մասին․ «Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ին,...
Աղբյուր` Panorama.am
21:17
ԱԱԾ պահեստազորի սպաները մասնակցում են իշխանության հեռացման ակցիային
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող ցույցերին մասնակցում են նաև ԱԱԾ պահեստազորի սպաները»,- հայտնում են ԱԱԾ պահեստազորի...
Աղբյուր` Panorama.am
21:16
Ադրբեջանի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել Լավրովից՝ Արցախում խաղաղապահներին գնդակահարելու համար
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «դաշտում» ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ներողություն է...
Աղբյուր` Panorama.am
21:14
«Ինձ անհանգստացնում է, որ Արցախի ճանապարհն է փակ»
Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ պաչմերուկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողողքի դուրս եկած քաղաքացիները ակթվածահար են արել...
Աղբյուր` Panorama.am
21:06
Երևանյան փողոցներում անհնազանդության ակցիաներ են, երթևեկությունը կաթվածահար է
Երևանյան փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։ Հանրապետության հրպարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով փակում են...
Աղբյուր` Panorama.am
20:58
Շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը հրաժարվել է միջազգային մրցաշարի մասնակցությունից ու միացել հացադուլին
Շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը, իրավիճակով պայմանավորված, Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է։...
Աղբյուր` Panorama.am
20:55
Սկսվել է Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը
Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:45
Արցախում Ադրբեջանը հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների
Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բացի հայ ժողովրդից,Նիկոլ Փաշինյանն արդեն ամբողջ աշխարհի համար է դուրս գրված․ Թևանյան
Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկաներին ներկայացնելով գործողությունների պլանը,...
Աղբյուր` Panorama.am
20:42
Ավտոմեքենաների վարորդները ձայնային ազդանշաններով զորակցություն են հայտնում արցախցիներին
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցի հինգ ուղղություններով: Անդրանիկ Թևանյանը ժողովրդին հորդորեց ոստիկանության հետ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Տաթևիկ Հայրապետյան. Հաջորդ արարը կբեմադրվի Սյունիքի շուրջ, դա Փաշինյանի գալիք տալիքն է
Ադրբեջանի հացերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ինձ ապշեցնում է, որ մեր հանրությունը խաբվում է այն կեղծ թեզին, թե Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Երիտասարդները շատ լավ գիտեն, որ առանց Արցախի` Հայաստան չի լինելու․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Ցանկացած շարժման ոգին` երիտասարդությունն է` հատկապես նրա ուսանողական հատվածը: Երիտասարդները...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան
«Արցախում 20 հազար մեր հայրենակիցներ գիշերում են բաց երկնքի տակ, Արցախի բանակը պետք է այսօր պարտադրված զինաթափվի, թշնամին պահանջ է դրել,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Նոյեմբերի 10-ից ես պայքարում եմ, որ Ջերմուկը , Գորիսը Շուշիի ճակատագրին չարժանանան, որ Երևանը Ջերմուկի ճակատագրին չարժանանա․ Նարե Սիմոնյան
«Երևի ես իմ խոսքը պետք է սկսեի Արցախի մասին պատվելով, բայց այսօր առավոտյան ոստիկանների պահվածից հետո, ես իմ տեղը չեմ գտնում։ Ոչ նրա համար,...
Աղբյուր` Panorama.am
20:08
Արցախի ԱՆ. Քիչ առաջ վերջապես Մարտունիից մեր վիրավորներին բերեցին Ստեփանակերտի հիվանդանոց
Մարտակերտից վիրավորներին հանելու ու աճյունները դուրս բերելու խնդիր ունենք։
Աղբյուր` Panorama.am
19:28
Կա՛մ մենք Նիկոլին ենք ծնկի բերելու, կա՛մ Նիկոլը Հայաստանն է ծնկի բերելու․ Իշխան Սաղաթելյան
 «Մեզ բոլորին միավորում է մեկ նպատակ՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությունն է»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին...
Աղբյուր` Panorama.am
19:14
Սիրուշո․ Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ես կլինեմ
Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր թջում գրում է․ «Մեզ համար այս պայքարը երբեք իշխանության գալու մասին չի եղել, երբեք ոչ ես, ոչ Լևոնը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անհնազանդության ակցիաներ Երևանի կենտրոնում
15:03 22/09/2023

Անհնազանդության ակցիաներ Երևանի կենտրոնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}