
Պենտագոնի ղեկավարը ֆաշիզմի դեմ տարած հաղթանական ապահովածների թվում չի հիշատակե ԽՍՀՄ-ին
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, 1944 թվականի հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու տարեդարձի կապակցությամբ ունեցած ելույթում, շնորհակալություն է հայտնել վետերաններին «աշխարհը փրկելու» համար, սակայն չի հիշատակել ԽՍՀՄ-ի դերը Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում։ Նրա խոսքերին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
«Յոթանասունինը տարի առաջ Ֆրանսիան և Եվրոպայի մեծ մասը պառկած էին նացիստների կոշիկների տակ: Միացյալ Նահանգներից, Բրիտանիայից, Ավստրալիայից, Կանադայից, Ֆրանսիայից և այլ երկրների երիտասարդները հավաքվեցին, որպեսզի ինչպես Ռուզվելտն էր ասում. «ազատագրենք տառապյալ մարդկությունը», -ասել է Պենտագոնի ղեկավարը, ով ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու հիշատակի միջոցառումներին։ Նրա ելույթի հեռարձակումն իրականացվել է Պենտագոնի կայքում։
Օսթինը նաև ասել է, որ ի պատիվ դաշնակիցների վայրէջքի 50-ամյակի, նա իր գործընկերների հետ միասին թռել է պարաշյուտով։ Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ նա ասել է, որ ԱՄՆ-ը կաջակցի այդ երկրին «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում մայիսի 8-ին և 9-ին արգելելն են ՌԴ և նացիզմի դեմ հաղթանակի խորհրդանիշ դրեշների ցուցադրությունը
- ՄԱԿ-ը հավանություն է տվել նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին Ռուսաստանի բանաձևին
- Ֆաշիզմի անկումից հետո առաջին անգամ աջ կենտրոնամետները հաղթում են Իտալիայի ընտրություններում.Եվրախորհրդարանում մտահոգված են
- ԽՍՀՄ-ի զոհաբերությունները՝ հանուն նացիզմի դեմ հաղթանակի, երբեք չպետք է մոռացվեն. Գուտերեշ
- Գերմանացի գրողը շնորհակալություն է հայտնել սովետական ժողովրդին նացիզմի դեմ տարած հաղթանակի համար
Լրահոս
Տեսանյութեր





