Իրավունք 11:27 09/06/2023 Հայաստան

Արխիվը չի ճանաչում որևէ դրական կամ բացասական փաստ. Ազգանուշ Խաչատրյան

Վրջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ արժեքավոր արխիվային փաստաթղթերը կամ դրանց պատճենները ոչնչացվել են: Նման փաստեր են գրանցվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվի և ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի լուսանկարների հավաքածուների պահպանման դեպքերով:

Panorama.am-ը արխիվային փաստաթղթերի պահպանման և ոչնչացման ընթացակարգերի վերաբերյալ հարցեր ուղղեց «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի պետ Ազգանուշ Խաչատրյանին:

Panorama.am-Ո՞րն է եղել առաջին արխիվների ստեղծման շարժառիթը։ Օրինակ՝ Վանում, Վանա ժայռերի վրա հայտնաբերած գրերը Մենուայի, Արգիշտի Ա-ի մասին կարո՞ղ են համարվել «արխիվային փաստաթղթեր»։

Ա. Խաչատրյան-Մարդիկ պատմության ընթացքում տարբեր ձևաչափերով փաստագրել և պահպանել են տվյալ ժամանակահատվածում նշանակալի համարվող իրադարձությունները որոնց հիման վրա հետագայում ձևավորվել են արխիվներ: Սեպագիր արձանագրությունները և դրանց հաջորդող մագաղաթների վրա գրվածները մինչ թղթի գյուտը համարվում էին արխիվ:

Panorama.am-Վանում հայտնաբերված գրերից մեկը պատմում է, որ Մենուան, որ ոչ միայն հզոր տիրակալ էր, այլև՝ հմուտ զորավար՝ իր Արծիվ ձիով ցատկել է 22 կանգուն՝ չգերազանցված ռեկորդ։ Եթե նման հաղթանակները դառնում էին արխիվի նյութեր՝ հասկանալի է։ Իսկ ինչո՞ւ էին արխիվացնում ասենք բռնությունների, պարտությունների, գնդակահարությունների, դավաճանությունների և այլնի մասին փաստաթղթերը։ Ո՞րն էր դրա պատճառը՝ հարգանքը՞ պատմության նկատմամբ, թե՞, ասենք, անողները չէին հասկանում, թե ինչ են արել։

Ա. Խաչատրյան-Արխիվը չի ճանաչում որևէ դրական կամ բացասական փաստ: Արխիվն արձանագրված իրողությունների պահպանողն է և նույնիսկ բացասական փաստերը կարող են շատ դեպքերում դրական ազդեցություն ունենալ տարբեր գործընթացներում: Արխիվը չի կարող ստանձնել պատմական իրադարձություններին պիտակ տվողի դերը և նույնիսկ գիտական առումով տրված մեկնաբանությունները և վերլուծությունները պետք է հստակ հղում կատարեն արխիվային այս կամ այն նյութին:

Panorama.am-Այսպես կոչված դեմոկրատիայի առաջ գալու հետ, երբ ինչ-ինչ ընտրություններով են պաշտոններ և իշխանություն գրավվում, արխիվը կարող է դառնալ շատերի համար մերկացնող տհաճ փաստերի աղբյուր: Ո՞րն է երաշխիքը, որ արխիվները չեն լրացվի ժամանակի իշխանությունների կողմից կամ չեն ոչնչացվի։

Ա. Խաչատրյան-Հարցին այպես պատասխանեմ՝ Հայաստանի աղգային  արխիվում պահնպանվող ամենահին փաստաթուղթը  մեզ է հասել 17-րդ դարից: Արխիվը համարվում է խոշոր աղբյուրագիտական հաստատություն: Ավելի հստակ երաշխիք, քան օրենքն է, լինել ուղղակի չի կարող, քանի որ օրենքով է կարգավորվում արխիվային գործը, որը խախտելը կբերի հստակ իրավական հետևանքի և այս դեպքում օրենքից առավել երաշխիք չենք կարող տալ:
 
Panorama.am-Ունե՞ն արդյոք արխիվներն իրենց ալընտրանքային տարբերակները, եթե հանկարծ դրանք նպատակամղված ոչնչացնեն։

Ա. Խաչատրյան-Իհարկե ունենք, նույնիսկ խորհրդային ժամանակահատվածում առավել կարևոր փաստաթղթերը միկրոժապավենացվում էին և այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի ժամանակակից միջոցներով բարելավել նյութերի անվտանգությունը: Վրեջին տարիներին Արխիվը հետամուտ է եղել տեխնիկական վերազինմանը, որպեսզի թղթային կրիչներից անցում կատարվի թվային կրիչներով փաստաթղթերի պահպանմանը: Հարկ եմ համարում անդրադառնալ Ազգային արխիվում սերվերային համակարգի ներդրմանը, որը խթանում է անվտանգության բարձրացումը և փաստաթղթերից օգտվելու գործընթացի դյուրացումը: Պետական գերատեսչությունները կարողանում օգտվել արխիվներից սահմանված կարգով:

Panorama.am-Ի՞նչ իրավական դեր ունեն արխիվները, որ դեպքերում են դրանք հայտարարվում «փակ» և արդյոք փակ լինելու պատճառով կարող են չքննվել օրենքի խախտումներ, իսկ այնուհետև դրանք համարել ժամկետանց։

Ա. Խաչատրյան-Հայաստանի ազգային արխիվում գաղտնի նյութեր չեն պահպանվում և բոլոր փաստաթղթերն ապագաղտննիացված են դեռևս խորհրդային շրջաններից, այնպես որ՝ բոլորն իրավունք ունեն օգտվելու արխիվային փաստաթղթերից:

Panorama.am-Ասացիք, որ Ազգային արխիվում միայն ապագաղտնիացված արխիվներ են, իսկ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի աշխատակազմերի, ԱԱԾ -ի արխիվները ինչպե՞ս և որտե՞ղ են պահվում:

Ա. Խաչատրյան-Ես իավասու եմ խոսել միայն Ազգային արխիվի գործառույթներից և կարող եմ ասել, որ մեր մոտ պահպանվում են Ձեր կողմից հիշատակված կառույցների ապագաղտնիացված արխիվները:

Panorama.am-Արխիվային փաստաթղթերի պատճեններն ունե՞ն պատճենահանման կարգ, որը ցույց կտա, որ պատճենահանումը թույլատրված է եղել, կամ որ դրանք իրոք պատճեններ են։

Ա. Խաչատրյան-Անհրաժեշտության դեպքում փաստաթղթի վրա գրվում է վավերացված պատճեն, և կնքվում է արխիվի կնիքով, ինչը հատատում է արխիվային աղբյուրի հղումը և արխիվային տեղեկանքի իրական լինելը:

Panorama.am-Կարո՞ղ են ոչնչացնել այդ պատճեն:

Ա. Խաչատրյան-Երբ պատճեն տրամադրվումէ տվյալ անձին, վերջինս դրա հետ կարող է ցանկացած բան անել: Ազգային արխիվը բնօրինակի պահպանմամբ է զբաղվում:

Panorama.am-Արխիվի տնօրենից կախվա՞ծ է արխիվի պահպանման որակը, ավելին՝ չոչնչացման կամ ոչնչացման հնարավորությունը։

Ա. Խաչատրյան-Արխիվում գործում է փորձագիտական հանձնաժողով և որևէ փաստաթուղթ ոչնչացվելուց առաջ պետք է հաստատվի փորձագիտական հանձնաժողովի կողմից, իսկ ըստ փաստաթղթի տեսակի պահպանման ժամկետները կարգավորվում են օրենքով:

Panorama.am-Ուշադիր եղա՞ք Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության թանգարանի փաստաթղթերի այրման տեղեկատվությանը, ու հերքմանը, թե՝ դրանք անորակ պատճեններ էին։ Ինչ եք մտածում այս խնդրի մասին։ Այն էլ՝ այսպիսի՝ Հայաստան-Արցախի համար բախտադրուժ իրավիճակում։

Ա. Խաչատրյան-Ինչպես նշեցի, արխիվային փաստաթղթերի թե՛ ոչնչացումը, թե՛ պահպանումը կարգավորվում են օրենքով: Եթե ես չեմ սխալվում, տվյալ խնդիրը գտնվում է իրավապահների տիրույթում, ուստի կոռեկտ չեմ համարում տվյալ հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություն հնչեցնելը:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:12
Ակցիայի մասնակիցները պահանջում են հումանիտար միջանցք արցախացիների համար
Երևանում բողոքի ակցիաները շարունակվում են։ Ուսանողները Հանրապետության հրպարակում տեղի ունեցած ակցիաներից հետո քայլերթ են իրականացնում։ երթով...
Աղբյուր` Panorama.am
20:56
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները...
Աղբյուր` Panorama.am
20:29
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է երկրորդ SOS ահազանգը արցախահայության համար
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է երկրորդ SOS ահազանգը արցախահայության համար, որոնք ներկայումս գտնվում են...
Աղբյուր` Panorama.am
20:06
ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է
«Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվացել է Արցախից։ Սա ակնհայտ փաստ է, այնպես չէ, որ նոր ենք արձանագրում այդ...
Աղբյուր` Panorama.am
19:45
ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել Ադրբեջանի ագրեսիան
Ցեղասպանության կանխման գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վայրիմու Նդերիտուն տագնապալի է անվանել Ադրբեջանի կողմից վերջին...
Աղբյուր` Panorama.am
19:38
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է, թե ներկա դրությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում
Արցախի տեղեկատվական շտաբը hհայտնում է, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Սուրենյանց. Հայաստանի Ազգակործանն օտարների շահերի պատառիկները տեղավորում է զամբյուղներում
Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ անգամ ընկած Արցախի վրա...
Աղբյուր` Panorama.am
19:15
Պատգամավորը՝ ոստիկաններին. Դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու, որից փախչել չեք կարող
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Չավարտված պատերազմի առաջին զոհերը
Արցախի Հանրային Հեռուստատեսությունը հրապարակել է ռեպորտաժ, որում դպրոցական երեխաները պատմում են, թե ինչպես հրետակոծության ժամանակ հասել է...
Աղբյուր` Panorama.am
18:42
«Որքան Արցախի բնակչությունն է վտանգի տակ, նույնքան էլ՝ Գեղարքունի, Սյունիքի ու Վայոց Ձորի»․ Գավառում անհնազանդության ակցիաները շարունակվելու են
«Երեկ 14,30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներով փակեցինք Երևան-Գավառ տանող ճանապարհը։ Մարդիկ շատ արագ սկսեցին միանալ մեզ։ Մենք...
Աղբյուր` Panorama.am
18:36
Քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի և իրազեկման ակցիայի մասնակիցներն այս պահին փակել են Մաշտոցի պողոտան։ Նրանք վակարկում են՝ Արցախ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կարմրուկի նշաններով հիվանդանոց տեղափոխված փոքրիկը մահացել է
Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև...
Աղբյուր` Panorama.am
18:12
ԿԸՀ-ն Երևանի ավագանու արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մահացել է «Միր» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գալստյանը
Կյանքից հեռացել է «Միր» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գալստյանը։ Այս մասին հայտնում են հեռուստաընկերության հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
17:50
Հայր Ասողիկ. Նման չինովնիկին պետք է լրջագույն և արժանի ապտակ հասցնել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է. «Քաոս է, մեր հասարակական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
17:44
Վանաձորում իրազեկման երթ է անցկացվել
Լոռու մարզկենտրոն Վանաձորում այսօր իրազեկման ակցիայի է իրականացվել։ Մի քանի տասնյակ մարդիկ Արցախի դրոշներ բռնած երթ են իրականացրել քաղաքաի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սիրուշո. Մի խոսքով, մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին
Հայտնի երգչուհի Սիրոշոն, որ ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է, գրում է. «Շատ հարցեր եմ ստանում ու չեմ հասցնում...
Աղբյուր` Panorama.am
17:25
ԱԱ. Սլավիկ Գալստյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ)...
Աղբյուր` Panorama.am
17:20
Շուշիի մուտքի մոտ հերթապահում են ռուսներն ու ադրբեջանցիները
Ադրբեջանական բանակը և ռուս խաղաղապահները համատեղ հերթապահություն են իրականացնում Շուշիի մուտքի անցակետերում։ Այս մասին հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:04
ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց
ՆԳՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
16:55
Եթե այս խումբը մնա իշխանության, ապա մենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ենք կորցնելու․ Արթուր Խաչիկյան
Չեմ կարծում, որ ամեն ինչ կորցրել ենք, բայց եթե այս խումբը մնա իշխանության, ապա մենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ենք կորցնելու։ Լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
16:46
Բաքուն վառելիք է ուղարկել Ստեփանակերտ
Ադրբեջանի Նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը վառելիքով լի երկու բեռնաար է ուղարկել Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Զոհված որդուս նկարը վերցրել ու դուրս ենք եկել. Կուսապատի բնակիչ
Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի շրջաններից տարհանված ու Ստեփանակերտ տեղափոխված բնակիչներն արդեն երկրորդ օրն է՝ ժամանակավոր կացարաններոմ են։...
Աղբյուր` Panorama.am
16:26
Կարմիր բերետավորները բերման են ենթարկում բողոքի ակցիա իրականացնողներին
Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է։ Ոստիկանները բերման են ենթարկում Նիկոլ Փաշինյնաի հրաժարականի պահանջով բողոքի և իրազեկման ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
16:19
Երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք ապրել, հիմա ճակատներս խարանված ենք ապրում. Հարցում
Արցախում մարդասիրական աղետ է։ Մարդիկ գիշերում են բաց երկնքի տակ, չկա սնունդ, դեղորայք... Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցում է...
Աղբյուր` Panorama.am
16:08
Շարմազանով. Բան ունեք ասելու՞, կապիտուլյանտին ասեք
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. ««Ուշադրություն.հատուկ Նիկոլի ստերը տարածողներին։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:55
25-ամյա երիտասարդը Գյումրիում կարտոֆիլ է գնել 20 000-անոց կեղծ թղթադրամով
Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Հալաբյան փողոցում կարտոֆիլ վաճառելու ժամանակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք ապրել, հիմա ճակատներս խարանված ենք ապրում. Հարցում
16:11 23/09/2023

Երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք ապրել, հիմա ճակատներս խարանված ենք ապրում. Հարցում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}