Հասարակություն 18:34 09/06/2023 Հայաստան

Մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին․ Վեհափառ

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ ներկա է գտնվել Սուրբ Էջմիածնում ընթացող Միաբանական համագումարի նիստին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Հավաքին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից և եկեղեցական կառույցներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վարդապետներ ու աբեղաներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից:

Միասնական Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունել է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն և միաբանական համագումարի ատենապետ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համաբարձումյանը։ Հայր Սուրբն իր խոսքում ներկայացրեց համագումարի մասնակիցների հովվական երկօրյա այցը Գեղարքունիքի և Տավուշի թեմեր։ Հայր Գարեգինն ի մասնավորի կարևորեց միաբան հայրերի այցը սահմանամերձ տարբեր համայնքներ, հանդիպումներն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների, բազմազավակ ու Արցախից տեղահանված ընտանիքներին։

Ապա համագումարի մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամն է  բերել Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն ուրախությամբ ողջունել է  Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքի, Սուրբ Էջմիածնում համախմբված Մայր Աթոռի միաբանների և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայությունը համագումարին՝ ընդգծելով, որ նման հավաքները կարևոր առիթներ են հոգով զորացման և ուխտի նորոգության համար, ինչպես նաև արծարծելու Հայ Եկեղեցուն, եկեղեցականներին ու հավատացյալներին հուզող խնդիրները։

«Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ համագումարն անց է կացվում Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1720-ամյակի տարում՝ «Էջմիածինը որպես առաքելություն» խորհրդանշական կարգախոսի ներքո։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի էջքով Սուրբ Էջմիածինը Աստծո առանձնահատուկ օրհնություն ու երկնային պարգև դարձավ մեր ժողովրդի կյանքում։ Սուրբ Էջմիածնի խորհուրդը գեղեցկորեն բանաձևել է պատմիչը՝ ասելով. «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կայ»։ Սուրբ Էջմիածինը նաև դուք եք, նրա առաքելությունը ձեր ծառայությունն է հայրենիքում և աշխարհի տարբեր կողմերում։ Տիրոջով ու ձեր արդյունավոր սպասավորությամբ որքան զորավոր եք դուք, այնքան զորավոր է և Սուրբ Էջմիածինը»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ ինչքան արգասալի և աշխույժ է միաբանների հովվական, վարչական, հոգեմտավոր ծառայությունը, այնքան ամուր և անսասան է Սուրբ Էջմիածնի առաքելությունը ժողովրդի կյանքում։

Ազգի ու հայրենիքի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Հայոց Հայրապետն անհրաժեշտ նկատեց առավել արթուն ու պատասխանատու սպասավորության իրագործումը, որպեսզի Եկեղեցին միշտ վառ պահի հավատքի ջահը և պահպանի ու պաշտպանի հայ

ժողովրդին գլուխ բարձրացնող վտանգներից ու սպառնալիքներից։
«Այս իրողությունների լույսի ներքո մենք պետք է սահմանենք և որոշակիացնենք մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր ծառայության առաջնահերթությունները՝ իրենց ուղղություններով, ծրագրերով ու անելիքներով, և լայն ժամանակաշրջանի նախատեսումով հաստատենք մշակված ռազմավարություն՝ արձանագրելով հովվական գործունեության տեսլականն ու ակնկալվող արդյունքները հոգևոր, կրթական, մշակութային, հասարակական ոլորտներում, ինչպես նաև նորօրյա ընկալումներով Աստծո խոսքը, հոգևոր արժեքների քարոզչությունն առավել մատչելի և հասանելի դարձնենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին»,-նշեց Նորին Սրբությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ արձանագրեց, որ Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում՝ փորձելով նվազեցնել հայ ժողովրդի կյանքում Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականի բարերար ազդեցությունն ու գործունեությունը և տկարացնել ժողովրդի միասնության, միաբանության ու ազգային ինքնության պահապան ավանդական կառույցը: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հորդորեց եկեղեցականներին լինել նախանձախնդիր իրենց խոսքի, գործի ու քայլերի մեջ, սրբագրել թերացումները՝ բարի օրինակ հանդիսանալով մարդկանց, հանապազ սեր և հոգատարություն դրսևորելով ժողովրդի հանդեպ։

Նորին Սրբությունն անդրադրաձավ նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին, որոնք հետևանք են Եկեղեցու առաքելության վերաբերյալ իշխանությունների թյուր պատկերացումների, այլև հայրենական կյանքի տարաբնույթ մարտահրավերների հանդիման Եկեղեցու սկզբունքային դիրքորոշումների։ Այդ ծիրից ներս Հայոց Հայրապետը անընդունելի համարեց 

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը դպրոցական ծրագրերից, որը կարևոր նպաստ էր մատաղ սերնդին համամարդկային հոգևոր արժեքների, քրիստոնեական հավատքի սկզբունքների, ազգային ինքնության և ինքնագիտակցության, մեր սրբազան ժառանգության վերաբերյալ գիտելիքների մատուցման կարևոր գործում։ «Հայրենաշինության, պետության բարօրության ու զորացման առաքելության մեջ մեր Սուրբ Եկեղեցին միշտ զորակից է իշխանություններին։ Սակայն մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին, հայրենիքին, համազգային շահերին վնասող գործընթացներին»,-հավելեց Վեհափառ Հայրապետը։

Հետպատերազմական դժվարին այս իրավիճակում Հայոց Հովվապետը հորդորեց հոգևորականներին շարունակական ջանքեր գործադրել պատերազմից տուժածների, զոհվածների, հաշմանդամ դարձած, գերեվարված ու անհայտ կորած հայորդիների ու նրանց ընտանիքների համար մատուցվող հոգեխնամ ու սոցիալական առաքելության մեջ։

«Մեր ժողովրդի ու հայրենիքի համար այս դժվարին պահին հրամայական է, որ սփյուռքի համայնքներում ամենքդ ավելի զորացնեք ձեր ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցները գործադրելու պետական, դիվանագիտական, միջազգային և միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, արցախյան հիմնահարցի կարգավորման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում բնակվող մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման հիմնախնդիրները, որպեսզի ի զորու լինենք մեր երկրին պատուհասած փորձություններին դիմակայելու և հայրենաշահ լուծումներ գտնելու։

․․․Եկեղեցին չունի որևէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծո հանդեպ, հայրենիքի և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից։ Եկեղեցու առաքելության հիմնական նպատակը մարդն է ու նրա հոգու փրկությունը և փրկարար այդ ծառայության հետ մեկտեղ՝ ազգապահպանությունն ու հայրենի երկրի զորացմանը ծառայելը։ Արդ, հարկ է հստակ պահել տեսլականը, թե ինչպիսի հավատացյալ հայորդի, ինչպիսի հայ մարդ ենք ցանկանում կրթել ու դաստիարակել, որպեսզի հոգևորականի խոսքն ու անելիքը միտված լինեն այդ հիմնական գործին։ Մարդու կյանքում միայն հավատքի վերացական առկայությունը բավական չէ, այլ մեր Սուրբ Եկեղեցու առաքելությամբ պետք է շարունակենք կերտել աստվածասեր, հայրենանվեր ու ազգանվեր նկարագրով հայ մարդ՝ կրողը մեր նախնյաց ավանդների ու ժառանգության»,-եզրափակեց Նորին Սրբությունը՝ բարեմաղթելով միաբան հայրերին իրենց հոգևոր սպասավորության մեջ Տիրոջ զորակցությունը։

Միաբանական հավաքի մասնակիցներին ողջունեց ու իր բարեմաղթանքները փոխանցեց նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Այնուհետև համագումարը շարունակեց իր աշխատանքները, որի ընթացքում մասնակիցներին ողջունեցին նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները:
Զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Եկեղեցական  Հայեցակարգային   հարցերի  գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը («Նախաշավիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի» թեմայով) և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը («Հայաստանյայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում» թեմայով), որից հետո տեղի ունեցան խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, զեկուցված թեմաների շուրջ ելույթներ։

Հունիսի 10-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Ելն ի վիրապէն» տոնի օրը միաբանական հավաքի մասնակիցները Խոր Վիրապի վանքում կմասնակցեն Սուրբ Պատարագին և Անդաստանի արարողությանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:42
Ադրբեջանցիների վերաբնակեցմամբ կարող ենք ունենալ Հայաստանի կիպրոսացում․ քաղտեխնոլոգ
«Ձեր նշած անձին (խմբ․-Ալեն Սիմոնյան) ես սովորաբար չեմ մեկնաբանում, քանի որ այդ անձնավորությունը ոչ իր կենսագրությամբ, ոչ իր գոյությամբ, ոչ...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արևմուտքի նոր խաղացողը՝ Փաշինյանին փոխարինող
Ռուսաստանի հետ հարաբերությունները պատմական մինիմումի վրա են։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:14
Այս դատավարությունը շատ հեռու է իրավաբանությունից․ Ռուբեն Մելիքյան
 Այսօրվա նիստն ապացույցների հետազոտում էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Այս...
Աղբյուր` Panorama.am
20:02
«Թուրքի» մասով հանրային ու իշխող ուժի ընկալումները խիստ հակասական են․ Լիլիթ Թումանյան
«Նիստի ընթացքում դատախազն ստիպված եղավ 5-6 անգամ կրկնել Նարեկ Մալյանի բառերը և, եթե կային մարդիկ, որոնք չէին լսել այդ լայվը, արդեն անգիր...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան
 Դատավորն ունի հանձնարարություն՝ արագ դատելու Նարեկ Մալյանին։ Այս մասին Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
19:26
Ինչ-որ տեխնիկական թերություն է եղել, որն արժանացել է ՌԴ ԱԳ նախարարի ուշադրությանը․ Միրզոյան
ստանի և ՌԴ-ի հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ և հարցեր է ընդգրկում, նաև ՝ տարածաշրջանային խաճժչվող հետաքրքրություններ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:00
Մտնում եք մարդկանց բիզնես և դուք եք ուզում թելադրել․ Թադևոս Ավետիսյան
 «Քիչ առաջ հանդիպեցի ավտոներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 2022 թ․-ի բարձր տնտեսական աճը նաև արտահանման շուրջ 80 տոկոս...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Նորություն կա՞»․ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվեց դատախազի առողջական վիճակից
 «Հարցս ի սկզբանե մտածել էի ուղղել Առողջապահության նախարարին, բայց այստեղ չի, գուցե Արդարադատության նախարարը կարողանա պատասխանել։...
Աղբյուր` Panorama.am
18:28
Փաստաբանների նամակը՝ Հայաստանում հավատարմագրված մի քանի դիվանագիտական ներկայացուցչություններին
 Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Կարևորելով օրվա խորհուրդը և ընդգծելով...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չի հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները․ Գեղամ Նազարյան
«Ցանկանում եմ վերջապես լսել, թե ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չի հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները, ե՞րբ է...
Աղբյուր` Panorama.am
18:14
«Ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում»՝ Փաշինյանի հայտարարությանը Քոչարյանն արձագանքեց՝ «մի ծիծաղացրեք»
«Այս կառավարությունը ձախողելով երկրի կառավարումը, բերելով հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ անընդհատ  խոսում է...
Աղբյուր` Panorama.am
18:11
«Հա ջան չի». Դատավորը՝ Նարեկ Մալյանին
«Նարեկ Մալյան»,-դատարանում Մալյանի խոսքն ընդհատեց Երևանի քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը։ «Հա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Մարեկ Մալյան. Իմ խոսքերից չեմ հրաժարվում
«Հայտարարում եմ՝ այս գործն ամբողջությամբ քաղաքական հետապնդում է իմ անձի նկատմամբ լիբերալ-ֆաշիստական գործակալական ցանցի կողմից, որը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուբեն Մելիքյան. Այս դատավարությունն այն մասին է, որ Նարեկ Մալյանի խոսքի ազատությունը ոչ իրավաչափ ձևով սահմանփակված է
Հասարակական գործիչ  Նարեկ Մալյանի գործով դատական նիստում  հանրային մեղադրողն ընթերցեց մեղադրական եզրակացությունը. <Նարեկ Բորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Գիտեմ, թե վանաձորցիներն ինչքան «ուրախ» են, որ վարչապետի նշանակած պաշտոնակատարը հայհոյում է քաղաքացիներին. Կյուրեղյան
«Մի քանի օր առաջ Վանաձորի համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը նիստի ժամանակ ուղղակի, բացահայտորեն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԼՂ-ին մենակ թողնելու վերաբերյալ արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն. Փաշինյան
«Ո՞րն է Հայաստանի ռազամավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ ձեր «ապագա կա» ծրագրերի շրջանակներում։ Ի՞նչ կապեր ունեք ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Սպիտակի և Դիլիջանի ոլորաներում մառախուղ է
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Թալինի, Արագածի, Ապարանի, տարածաշրջաններում անձրև է տեղում։ Սպիտակի և...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հիմա 96 թիվը չի, որ Լիսաբոնում փաստաթուղթ ընդունվի, 20 տարի չիմանանք՝ ինչ է գրված դրա մեջ. Փաշինյան
«Բոլոր ճանապարհները նորոգվում են և շարունակվելու են նորոգվել, որովհետև դրանք Հայաստանի ճանապարհներ են»,- Ազգային ժողովում...
Աղբյուր` Panorama.am
17:05
Ինչ իմաստ ուներ մինչև պատերազմը 107 մլրդ հատկացնել Հայաստան-Թուրքիա սահմանից Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգմանը. Մանուկյան
«Մեկ ամիս առաջ ԱԺ երեք պատգամավորներով դիմել ենք ԱԳՆ-ին, նախարարությանը հարմար վայրում և ձևաչափով ծանոթանալու, այն ժամանակ դեռ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Քերոբյան. Մրցակցությունն ավելի շատ ներհայաստանյան է, այլ ոչ թե Հայաստան ներմուծված ապրանքի հետ
«Այս պահին Լարսի անցակետով հայկական բեռնատարները հիմնականում անցնում են,  շաբաթ օրվանից վերականգնվել է թողունակությունը»,-...
Աղբյուր` Panorama.am
16:35
Մարիա Զախարովա. Չեմ ցանկանում, որ Հայաստանի ժողովուրդը կրկին խաբվի իր արևմտյան ընկերների կողմից
Այսօր մենք բազմաթիվ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արևմուտքը կարողանում խաբել, բայց ես իսկապես չեմ ուզում, որ հայաստանցիները նորից խաբվեն...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ռուսաստանի ԱԳՆ. ՀԱՊԿ վեհաժողովին Հայաստանի չներկայանալը չի ազդի կազմակերպության հակաօդային պաշտպանության որոշման վրա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստին հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Արցախահայերին չեն ուզում ապահովել բնակարաններով, որպեսզի հիմնական բնակություն չհաստատեն Հայաստանում. Թովմասյան
«Ես առաջարկել էի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ապահովել բնակարանի հարցը և ֆունդամենտալ լուծել։ Առաջարկը մերժվել...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Սուրենավանում 7-ամյա տղայի մահվան պատճառների մասին
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արարատի մարզի Սուրենավան...
Աղբյուր` Panorama.am
15:52
Նաիրի Հոխիկյան. Կոտրվել են երկու ոտքերս
Հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Վերջին օրերին հաճախ են մտերիմներս հետաքրքրվում, թե ինչու չեմ երևում հանրության...
Աղբյուր` Panorama.am
15:45
Համոզված եղեք՝ ընտրությունների արդյունքում միաձայն իշխող կուսակցության կողմից դուք չեք ընտրվի.Գառնիկ Դանիելյանը՝ Հայկուհի Հարությունյանին
«Տիկին Հարությունյան, բայց  ճիշտն ասած, ես տպավորություն ունեմ, որ, կներեք, բայց դուք չեք ընտրվելու»,-ԱԺ-ում Կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
15:30
Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգ․Հայկուհի Հարությունյան
«Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով. կոնկրետ կայացվող որոշման շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սուրենավանում շների հարձակման հետևանքով երեխայի սիրտն է ճաքել. Մանրամասներ
Արարատի մարզի Սուրենավան գյուղում շների հարձակման հետևանքով մահացած երեխան՝ 7-ամյա Ալիկն է։ Դպրոցի փոխտնօրեն Վալյա Ավետիսյանը...
Աղբյուր` Panorama.am
15:09
Իրանի դատարանը ԱՄՆ-ին և նախկին քաղաքական գործիչներին պարտավորեցրել է 49,7 միլիարդ դոլար վճարել Սոլեյմանիի սպանության համար
Թեհրանի գլխավոր դատարանը ԱՄՆ կառավարությանը և 41 ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորեցրել է 49,7 միլիարդ դոլար վճարել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
15:05
Հնչել են հայհոյանքներ, որին տրվել է համարժեք պատասխան. ՔՊ-ական
«ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմություն է և ընդդիմության գործունեության  իմաստն իշխանության գալն է։ Շատ նորմալ է, որ  ընդդիմությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Հովիկ Ավանեսով
14:04 06/12/2023

Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}