Քաղաքական 12:24 12/06/2023 Հայաստան

«Հայաքվեն» դիմում հանձեց ԿԸՀ. «Մենք ուզում ենք ապացուցել՝ ՀՀ-ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը»

«ՀայաՔվե» նախաձեռնող խումբը հավաքել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար նախատեսված ողջ փաթեթը և այն այսօր հանձնեց ԿԸՀ։

Նախքան ԿԸՀ մտնելը հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը լրագրողներին ասաց, որ «Հանրաքվեի մասին» օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքացիական  նախաձեռնության կարգով նախաձեռնող  խումբը կարող է դիմում ներկայացնել ԿԸՀ և դրանով նախաձեռնել օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողով։

«Մենք եկել ենք այդ դիմումը ներկայացնելու ԿԸՀ։ Այն իր մեջ ներառում է փաստաթղթերի բավականին մեծ փաթեթ։ Նախ դիմումը, որը ստորագրված է  նախաձեռնող խմբի անդամների կողմից և վավերացված է նոտարական կարգով, բուն օրենքի նախագիծն ու հիմնավորումները»,- ասաց նա։

Ա. Չալաբյանը հայտարարեց, որ այժմ այդ փաթեթը պետք է պաշտոնապես ներկայացնեն ԿԸՀ և դրանով պաշտոնական մեկնարկ կտան «Հայաքվե»-ին։

Նա մանրամասնեց, որ օրենքը նախատեսում է  ԿԸՀ-ն տաս օրվա  ընթացքում պետք է պատասխան տա, ենթադրաբար դրական պատասխան, բայց երբեք չի կարելի բացառել, որ կարող է նաև բացասական պատասխան լինել. «Եթե բացասական լինի՝ կամ պետք է փաստաթղթերի  մեջ ճշգրտում մտցնենք, եթե սխալ կա, կամ եթե մենք տեսնում ենք ոչ մի սխալ չկա փաստաթղթերում ու մերժումը արհեստական է, այդ դեպքում կդիմենք վարչական դատարան։

Ենթադրաբար՝  տաս օրվա ընթացքում դրական պատասխան տան, ստորագրահավաքը կսկսվի այս պահից սկսած մոտավորապես տաս օրից»։

Նա հայտնեց, որ ստորագրահավաքը, ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի, նախատեսում է, որ ստորագրահավաքը կարող է տեղի ունենալ համայնքապետարանների, մարզպետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների,  նոտարական գրասենյակների տարածքում, ինչպես նաև ստորագրողները եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն, կարող են մասնակցել ստորագրահավաքին անհատական ստորագրության միջոցով։

Հարցին՝  կարծում են, որ այս գործընթացները կկասեցնե՞ն այն բանակցությունների ընթացքը, որ  այս իշխանությունները տանում են, Ավետիք Չալաբյանն ասաց. «Մենք չենք  կարծում, որ առանձին վերացրած մի որևէ  գործողություն կարող է մեր պատմության ընթացքը փոխել։ Մենք համոզված ենք, որ պետք է լինի  գործողությունների համախմումբ և ռազմական, և քաղաքական, և քաղաքացիական  անհնազանդության ոլորտներում, և Արցախի  բնակչության կողմից վճռականություն ցույց տալու և  դիմադրելու ոլորտում։ Դրանք բոլորը  միասնականության մեջ պետք է դիտարկել։

Այսօր գալով այստեղ և ներկայացնելով այս դիմումը,  մենք բնավ չենք ենթադրում, որ սա միակ գործողությունն է, որ  հայ ազգը պետք է իրականացնի, որպեսզի  կանխի Արցախի հանձնումը թշնամուն։ Բնավ ոչ, բայց դա այն գործողություններից մեկն է, որը շատ էական կարող է լինել, դրա հիմնական պատճառն այն է, որ  այս գործողությունն իրականացվում է  սահմանադրական դաշտում,  բացարձակ ժողովրդավարական դաշտում, սա ուղիղ  ժողովրդավարության օրինակ է, որը Հայաստանում երբևէ չի կիրառվել»։

Նա ասաց, որ իրենք ուզում են ապացուցել և մեր բնակչությանը, և  այսօրվա գործող և արդեն  ոչ լեգիտիմ դարձող  իշխանություններին, և նրանց արտասահմանյան հովանավորներին, որ Հայաստանում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը և այդ չաջակցելը  ոչ թե պարզապես խոսակցության, սոցիոլոգիական հարցումների մակարդակով է, այլ  վճառական «ոչ»-ի տեսքով է, որ մարդիկ գալիս են ու բաց քվեարկությամբ իրենց բողոքն են արտահայտում։

Ա. Չալաբյանն ասաց, որ այս նախաձեռնության հետ կապված Արցախից շատ դրական արձագանքներ են ստացել։

«Մենք  «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հետ համագործակցության հուշագիր ունենք, իրենք համարում են կարևորագույն նախաձեռնություններից մեկն է, որով Հայաստանի բնակչությունը կարող է իր վճռական խոսքն ասել Արցախի հայկականությանը պահպանելու խնդրում»,- նշեց նա։

Հարցին՝  հնարավո՞ր է խոչընդոտեն մարզպետարանները, համայնքապետարանները, Ա.Չալաբյանն ասաց. «Այո, հնարավոր է, չենք էլ կասկածում, որ նման խոչընդոտներ կարող են առաջանալ, բայց մյուս կողմից էլ այդ խոչընդոտներից չենք էլ վախենում, դրանց հաղթահարելու լավագույն միջոցն այս նախաձեռնության համաժողովրդական բնույթն է, ինչքան շատ մարդ դրան մասնակից, այնքան ավելի մեծ հավանականությամբ մենք այս գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցնենք։

Եթե այս իշխանությունները փորձեն վարչական մեթոդներով մեզ խոչընդոտել, մենք էլ կմտածենք, թե ինչ մեթոդներով այդ խոչընդոտները  շրջանցել։ Կառաջարկեի այս իշխանություններին  ընդհանրապես չփորձեն խոչընդոտել»։

Ա. Չալաբյանի խոսքով, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 90  տոկոսը դեմ է  Արցախի հանձնմանը։ 

«Ո՞նց եք պատերացնում, ո՞նց է այս իշխանությունը հանրավքեի բերելու մարդկանց և  ստիպելու, որ  քվեարկեն Արցախի հանձնման օգտին։ Դա անհնար է, չեմ պատկերացնում։
Չի կարող  իշխանությունը հանրաքվեն օգտագործել Արցախը հանձնելու համար։ Չի կարող, դա բացառում եմ։ Ընդհակառակը, մենք  պետք է հանրաքվեն օգտագործենք, որպեսզի դելեգիտիմացնենք այս իշխանությունը Արցախի  հանձնումը, արգելենք իրենց Արցախը հանձնել»,- ասաց Ա.Չալաբյանը։

Իրավաբան Արամ Պետրոսյանը ներկայացվեց, թե ինչ օրենքի նախագծեր են ներկայացնում։ Առաջարկվում է երկու հոդվածով լրացում կատարել Քրեական  օրենսգրքում.

Առաջինը՝ «Հայաստանի Հանրապետության անունից Արցախը  որևէ այլ պետության կազմում ճանաչելը  պատժվում է ազատագրկմամբ 10-15 տարի ժամկետով»։

Երկրորդ՝ «Հայոց  ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը  հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա  վտանգավորությունը նսեմացնելը»։

Նա ասաց, որ իրենց նախաձեռնությունը միացած 66 քաղաքացիների անձնագրերի պատճեներով ու մնացած անհրաժեշտ փաստաթղթերով այժմ փաթեթը կհանձնեն ԿԸՀ։

Իրավաբանը հայտնեց, որ օրենքով սահմանված ժամկետը  մինչև 60 օր է  50 հազար ստորագրություն հավաքելու համար։ Նա հույս ունի, որ իրենք 15-20 օրում կհավաքեն այդ ստորագրությունները, որից հետո կդիմեն ԿԸՀ, ստորագրությունների վավերականությունը կհաստատվեն, հաջորդ փուլում կդիմեն ԱԺ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}