Հասարակություն 10:21 21/08/2023 Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն է

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։

«Որդիական սիրով շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին քրիստոսաշավիղ նվիրական առաքելության մեջ: Ի սրտե մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն այս դժվարին օրերին հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն մեր Հայրենիքի»,- նշում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան) ծնվել է 1951 թ. Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում: 1965 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան: 1970 թ. դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնին, ձեռնադրվել է սարկավագ: 1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հոգևոր ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական՝ միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան:

1972 թ., ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա՝ ուսումը շարունակելու Վիեննայի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: 1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը  Բոննի համալսարանում: 1979 թ. վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ (Ռուսաստան)՝ ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում:

1980 թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ. ապրիլին՝ առաջնորդական փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992 թ. ստացել արքության պատիվ և տիտղոս:

1989 թ. Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:

1990 թ. Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում էր թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը՝ թվով 56 հանրակրթական դպրոցներում:

1992 թ. Գարեգին արքեպիսկոպոսի ջանքերի շնորհիվ ՀՀ կառավարության որոշմամբ մայրաքաղաքում գտնվող պիոներպալատներից երեքը փոխանցվել են Հայ Առաքելական Եկեղեցուն և մանուկների ու պատանիների հոգևոր ու գեղագիտական կրթության նպատակով վերակազմավորվել են՝ կոչվելով Հայորդյաց տներ։ Այս կրթական հաստատությունների գործունեությունը հնարավոր է եղել շարունակաբար արդյունավորել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ մեծազնիվ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի ազնիվ աջակցությամբ։

1990 թվականից  Նորին Սրբազնությունը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է:

1993 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը նշանակվել է Տնտեսաֆինանսական հանձնաժողովի նախագահ և Մայր Աթոռի ներքին գործերի և բաժինների պատասխանատու ղեկավար։ Հանձնաժողովի կազմն ընդլայնվել է 1994 թ.։

1995 թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի:

1997-2000 թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր ներման հանձնաժողովի անդամ։

1998 թ. Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից  նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ:

1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական ժողովում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով կաթողիկոսական ձեռնադրություն և օծում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:56
Ինչպես է պետք պահել մանդարինները
Ռոսպոտրեբնադզորն առաջարկություններ է ներկայացրել մանդարինների ճիշտ ընտրության և պահպանման վերաբերյալ: Ռիա նովոսիի հաղորդմամբ, այս մասին նշել են...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արամ Առաջին. Անհրաժեշտ է համահայկական օրակարգի կետեր մշակել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնած մասնագիտական քննարկումներ հինգերորդ առցանց նիստը կայացել է դեկտեմբերի 7-ին: Կիլիկիայի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Մեր խնդիրն է, որ Հայաստանը ներկայանա որպես անկախ, ինքնիշխան երկիր. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը: Կառավարությունից նշում են,...
Աղբյուր` Panorama.am
14:25
Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում. ԱԳՆ
Հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ
Աղբյուր` Panorama.am
14:17
Սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ. Եղանակի մասին
Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը և 10-ի գիշերը սպադվում է  անձրև։ Հաջորդող օրերին՝ գիշերը և առավոտյան հնարավոր է մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և...
Աղբյուր` Panorama.am
14:00
Բժիշկը հորդորում է ձմռանը արևապաշտպան քսուք օգտագործել
Մաշկաբան Պոլինա Ռաժևան կարևորել է ձմռանը մաշկի համար արևապաշտպան քսուք օգտագործելը։ «Այդպիսով կպաշտպանեք մաշկը արևի ճառագայթներից,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Փաստաբաններ. Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին
Դեկտեմբերի 4-ին փաստաբանները ստացել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների...
Աղբյուր` Panorama.am
13:35
Երգիծաբանության հետ կապված խնդիր կա. Գրականագետ
«Արդի հայ գրականությունն այսօր զարգանում է, վատ չի զարգանում, կա ազատություն, ով ինչ մտածում է, գրում է։ Կան շնորհալի, միջին որակի...
Աղբյուր` Panorama.am
13:26
Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի 2024 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը
2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:24
Ելենա Զելենսկայան խնդրանքով դիմել է Արևմուտքին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ կապված ռազմական աջակցության վերականգնման հետ։ Նա հստակեցրել է,...
Աղբյուր` Panorama.am
13:14
«Երգեհոնային երաժշտության 500 տարին»՝ Կոմպոզիտորների միությունում
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Կոմպոզիտորների միության դահլիճում «Երգեհոնային երաժշտության 500 տարին» համերգի շրջանակներում Կոնստանտին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Աղմկահարույց տեսանյութերի հերոսները ձերբակալվել են․ Ոստիկանություն
Երեկվանից համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 ռուս քաղաքացիներ ակնհայտ խուլիգանական վարք դրսևորում Երևանում՝  վնաս...
Աղբյուր` Panorama.am
13:00
Տիգրան Հարությունյանը «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարում առաջատարների շարքում է
Տիգրան Հարությունյանը առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարում: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Մաշտոցի քննչական բաժնում ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպան է եղել
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը գրում է, որ Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սեբաստիայում ողբերգական վրաերթի զոհը Ալլա Իգնատենկոն էր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում ոստիկանությունը։ Դեկտեմբերի 8-ին,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»
«Ամեն հայկականը կմնա հայկական»
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայաստանն ու Ադրբեջանը գուցե ցանկանան Արցախի հարցը երկուսով լուծել, բայց դա նրանց թույլ չեն տա. Արմեն Բադալյան
Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը չի կարող լինել երկու երկրների երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ներողություն եմ խնդրում բոլոր զոհված տղաներից, որ մենք անշնորհ դուրս եկանք. Զոհրաբ Ըռքոյան
«Ես չգիտեմ, թե ինչ քաղաքական խաղերի պատճառով կորցրեցինք ողջ Արցախը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:06
Լարսը բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ազդարարները «գործ տվողներ» չեն. Կարեն Զադոյան
Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
11:49
Քաղաքացու ահազանգը. Ձվի գինը բարձրացավ
Սևանի բնակիչ Պապ Հայրապետյանն ահազանգում է՝ Ամանորին ընդառաջ ձուն թանկացել է։ «Ամանորի շեմին կրկին տհաճ անակնկալ են մատուցում ձու...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ալիև. Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում
«Շուրջ երեք տարի տևած բանակցային գործընթացում Հայաստանը մշտապես ցանկանում էր խաղաղության համաձայնագրում Ղարաբաղի հայ փոքրամասնությանը...
Աղբյուր` Panorama.am
11:30
ԵՄ երկրները, որտեղ ապրում են ամենաերջանիկ և դժբախտ մարդիկ
Ավստրիան, Լեհաստանը և Ռումինիան զբաղեցնում են լավագույն եռյակը Եվրամիության ամենաերջանիկ երկրների վարկանիշում։ Նման եզրակացության են եկել EU...
Աղբյուր` Panorama.am
11:20
Ոչ մի բան ձեզ չփոխեց. Ալեն և Կառլեն Սիմոնյանները՝ Գուրգեն Արսենյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ համատեղ փոքր հայտարարություն է տարածել ու շնորհակալություն հայտնել...
Աղբյուր` Panorama.am
11:11
Հայասաթ-1-ը իռլանդականից 2 անգամ փոքր է . Հրանտ Խաչատրյան
Գիտուժ նախաձեռնության անդամ, YerevaNNի տնօրեն Հրանտ Խաչատրյանը գրում է. «2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX-ի Falcon 9 հրթիռը...
Աղբյուր` Panorama.am
11:00
2023 թվականի աշխարհի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Bloomberg-ի
2023 թվականին աշխարհի ամենահարուստ ընտանիքը, ըստ Bloomberg-ի, ԱՄԷ Ալ Նահյան իշխող դինաստիան է  305 միլիարդ դոլար կարողությամբ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:51
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին «Օպել»-ը բախվել է «Գազել»-ին
Տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Աղբյուր` Panorama.am
10:46
Ո՞րն է «քո» Արմինկան»
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան, որ շատ ակտիվ է սոցցանցերում, ակտիվ ներկայացնումէ  իր ելույթներն ու առօրյան, երեք լուսանկար...
Աղբյուր` Panorama.am
10:39
Նրանք չհուսահատվեցին, հավատքը չկորցրին
Հղություն Սուրբ Աստվածածնի
Աղբյուր` Panorama.am
10:30
Կապանի «Սյունիք» օդանավակայան իրականացվել է 14 չվերթ
Ներկայումս հայկական ավիացիոն շուկայում գործում են 6 տեղական օդանավ շահագործողներ, որոնք իրականացնում են առևտրային միջազգային չվերթեր։ Եվս մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
13:52 08/12/2023

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}