Առողջություն 16:00 29/08/2023

Հնարավո՞ր է արդյոք բուժել պսորիազը

Մաշկային հիվանդությունները բազմաթիվ են և բազմազան։ Ինչ-որ տարիքում  մարդկանց մոտ ի հայտ է գալիս որևէ մաշկային հիվանդություն, ալերգիաներ, որոնց բուժման համար երբեմն բավականին երկար ժամանակ է պահանջվում։

Դրանցից մեկն էլ պսորիազն է, որով տառապում է աշխարհի բնակչության մոտ 2-3%-ը։
Օգոստոսը պսորիազ հիվանդության իրազեկման ամիսն է։ Ինչ է իրենից ներկայացնում պսորիազը, որոնք են ախտանիշները, հնարավո՞ր է արդյոք ազատվել այդ հիվանդությունից, ինչ բուժման մեթոդներ կան։ Այս և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է մաշկաբան Դավիթ Հարությունյանի հետ։

- Շատ մարդիկ, ներառյալ պսորիազով տառապողները, այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ հիվանդություն է դա: Պատմեք, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

- Պսորիազային հիվանդությունը  բազմապատճառագիտական, բազմախտածագումնային, բազմագենային ժառանգմամբ, աուտոիմուն բորբոքային, էրիթեմային-թեփուկային խրոնիկական մաշկախտ է:

Հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Նոր դեպքերի մոտավորապես 10-15%-ը հանդիպում է 10 տարեկանից փոքր երեխաների մոտ, սակայն հիվանդությունն առաջին անգամ ի հայտ է գալիս միջինը 28 տարեկանում։ Այն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ:

Պսորիազն ունի իր «սիրելի» լոկալիզացիան, որտեղ ավելի հաճախ է հանդիպում: Հիվանդությունը հիմնականում տարածվում է արմունկների, ծնկների, գլխի մազածածկ հատվածներում, երբեմն հանդիպում է նաև սեռական օրգանների շրջանում: Առավել ծանր դեպքերում ախտահարվում են նաև եղունգները:

Մաշկը պատվում է կարմրավարդագույն հանգույցիկներով և վահանակներով՝ արծաթասպիտակավուն թեփուկներով։ Գլխամաշկի պսորիազը շատ հաճախ արտահայտվում է քորով, բայց մարմնի մնացած հատվածներում քորը բնորոշ չէ:

- Պսորիազի ի՞նչ տեսակներ կան։

Լինում է վուլգար պսորիազ, թարախաբշտիկային, կաթիլային, արթրոպաթիկ և էրիթրոդերմիկ պսորիազ։ Թարախաբշտիկային պսորիազը հազվադեպ հանդիպող տեսակ է, այդ ժամանակ վահանիկները ծածկված են թարախաբշտիկներով։

Հիվանդների 30%-ի մոտ հանդիպում է պսորիազային արթրիտը, որը կարող է ախտահարել մանր և խոշոր հոդերը, ինչպես նաև՝ ողնաշարը։

Մյուս տեսակը էրիթրոդերմիկ պսորիազն է, որն ախտահարում է մաշկի 80 և ավելի տոկոսը։ Այս դեպքում պահանջվում է անհապաղ հոսպիտալացում։

- Կա՞ն հիվանդության առաջացման որոշակի պատճառներ:

- Պսորիազի առաջացման հստակ պատճառները վերջնական նկարագրված չեն։ Հիմնական գործոն համարվում է ժառանգականությունը։ Այո, այն ունի գենետիկ նախատրամադրվածություն, բայց ժառանգական հիվանդությունների շարքին չի դասվում։ Եւ կարող է մարդ լինի այդ գենի կրողը, բայց ոչ մի պսորիատիկ տարր չունենա։

Նշեմ նաև, որ պսորիազային հիվանդությունն ասոցացվում է ծխելու, ալկոհոլի, մետաբոլիկ համախտանիշի, լիմֆոմայի, սուիցիդների, վտանգավոր դեղամիջոցների և լուսային թերապիայի, ինչպես նաև, հնարավոր մելանոմայի և ոչ մելանոմային ուռուցքների հետ:

Հիվանդությունը գրեթե միշտ ուղեկցվում է սիրտ-անոթային, նյարդահոգեկան և այլ օրգան համակարգերի գործունեության խախտումներով, այսպես կոչված կոմորբիդ ախտաբանությամբ: Պսորիազի թեթև ձևերով հիվանդների մոտ, որևէ այլ պաթոլոգիայի հայտնաբերման հավանականությունը ավելի քան 11 % է, միջին ծանրության ձևերի դեպքում մոտ 15 % է, իսկ ծանր ձևերի դեպքում գերազանցում է 35%-ը:

- Հավանակա՞ն է, որ պսորիազ ունեցող ծնողների երեխաները նույնպես այս հիվանդությունը կունենան:

- Եթե հիվանդ է ծնողներից մեկը, ապա հիվանդության առաջացման ռիսկը երեխայի մոտ կազմում է 8%, երկու ծնողների հիվանդ լինելու դեպքում` 41%: Ժառանգական նախատրամադրվածությունը շատ կարևոր է, սակայն հիվանդության դրսևորման մեջ մեծ նշանակություն ունեն նաև միջավայրային գործոնները (մոտ 30 % է):

Ուզում եմ անպայման նշել՝  եթե ծնողներն ունեն այս հիվանդությունը , դա չի նշանակում, որ նրանց երեխաները ևս պարտադիր պետք է տառապեն պսորիազով։ Լինում են դեպքեր, որ մարդիկ ուղղակի երեխա չեն ունենում կամ սահմանափակվում են մեկ երեխայով՝ վախենալով, որ իրենց ժառանգները նույնպես կունենան այս հիվանդությամբ և կհայտնվեն նույն սթրեսային վիճակում։

- Այսօր ամենուրեք կարելի է տեսնել պսորիազի բուժման մեթոդների մասին գովազդներ, բայց արդյոք հնարավոր է պսորիազը բուժել, քանի որ այն համարվում է դժվար բուժվող մաշկային հիվանդություններից մեկը։

- Հիվանդության բուժման համար պետք է պարտադիր դիմել  բժիշկի, գայթակղիչ գովազդներով պետք չէ տարվել։ Ցավոք, ներկայում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում չկա պսորիազի վերջնական բուժում հասկացություն։ Նոր դեղամիջոցների, բժշկագիտության զարգացման շնորհիվ առավել վերահսկելի է դարձել, բայց իսպառ վերացնել հնարավոր չէ։

Իսկ նման գովազդները զուտ կոմերցիոն նպատակ ունեն։ Շատ հաճախ անհատներին, կլինիկաներին, հեքիմներին դիմելուց հետո հիվանդներն ավելի ծանր վիճակում հայտնվում են հիվանդանոցում։  Ի վերջո պետք է հասկանալ, որ անհայտ ծագման դեղեր օգտագործելով, որոնք չունեն բաղադրություն, կամ  ինչ-որ մեկի տատիկի սարքած դեղերն են, հնարավոր է կարճատև վիճակը բարելավվել,  բայց հետագայում էլի ավելի սրացնել հիվանդությունը։

Պսորիազի բուժումը պետք է լինի համալիր, ախտածագումնային, երկարատև (հաճախ ամբողջ կյանքի ընթացքում): Բուժման հիմնական նպատակն է կասեցնել գործընթացի սրվածությունը, նվազեցնել ռեցիդիվների հաճախականությունը, նվազեցնել կոմորբիդ ախտաբանության առաջացման ռիսկը և այսպիսով նպաստել պահպանելու աշխատունակությունը և բարձրացնել կյանքի որակը:

- Որոշ մասնագետներ ահազանգում են, որ վերջին տարիներին հիվանդությունը հաճախ սկսել են նկատել երեխաների մոտ: Ինչով է դա պայմանավորված։

- Այն, որ երիտասարդացել է հիվանդությունը, փաստ է։ Թե երեխաների, թե մեծասակների շրջանում  հիվանդության դեպքերի աճը պայմանավորում եմ երկու գործոնով։

Առաջինը՝ այսօր բժշկական հաստատություններ դիմելիությունն է ավելացել, մարդկանց վարքագիծն է փոխվել։ Եթե 20 տարի առաջ երեխան պսորիազ ունենար, հնարավոր է ծնողներն ամաչեին բարձրաձայնել այդ մասին։ Հիմա ժամանակները փոխվել են, ծնողները փորձում են անմիջապես դիմել բժշկի, հետազոտել և բարելավվել երեխայի վիճակը։

Նույնը վերաբերում է կանանց։ Հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ է նրանց մոտ ավելի հաճախ հանդիպում պսորիազ հիվանդությունը։ Կարծում եմ ՝ կանայք ավելի հաճախ են դիմում  բժշկի, քանի որ էսթետիկ առումով դա նրանց ավելի շատ է անհանգստացնում, դրա համար դիմելությունը մեծ է։

Երկրորդ գործոնը պայմանավորված է արտաքին միջավայրով՝ սկսած սննդամթերքից վերջացրած օդի աղտոտվածություն, սթրես։ Իրականում սթրեսները մեծ դեր ունեն պսորիազի ժամանակ։

- Մարդիկ մտածում են, թե պսորիազը վարակիչ է, խուսափում են հիվանդի հետ սերտ շփումից։ Ի վերջո այն վարակիչ հիվանդությո՞ւն է, թե ոչ։

- Պսորիազը համարվում է ոչ վարակիչ հիվանդություն։ Դա ապացուցելու կարիք չկա։

- Սնունդը կարո՞ղ է ազդել պսորիազի բուժման արդյունավետությանև  ընթացքի վրա։

- Շատ տարածված երևույթ է՝ ինչպես այլ հիվանդությունների, այնպես էլ պսորիազի ժամանակ հարևան-բարեկամների խորհրդով սննդակարգ են կազմում, չիմնավորված դիետաներ են պահում, իրենց զրկում են գրեթե ամեն ինչից, որը բացարձակ հիմնավորում չունի։

Պսորիազի համար դիետա հասկացությունն ապացուցված չէ, ուղղակի հիվանդներին խորհուրդ ենք տալիս առողջ ապրելակերպ վարել, լյարդը շատ չծանրաբեռնող սնունդ ուտել, ինչը սովորական առողջ մարդուն է ցուցված։ Պսորիազով հիվանդին կարելի է ամեն ինչ, եթե, իհարկե, նա չունի ուղեկցող մեկ այլ հիվանդություն, որի ժամանակ հակացուցված են որոշ մթերքներ։

Եղել են դեպքեր, որ երեխաներին կտրականապես արգելել են քաղցրը, բայց եթե նա չունի դիաբետ, այլ խնդիրներ, ապա  քաղցրը պսորիազի վրա չի կարող բացասաբար անդրադառնալ։ Դրանով միայն նրանց դեպրեսիան կխորացնենք, իսկ պսորիազով հիվանդները հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}