
Արսեն Բաբայան. Ռուսաստանը և հավաքական արևմուտքը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառելու
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Ե՞րբ պիտի վերջապես նրանք հասկանան, որ ոչ Ռուսաստանը և ոչ էլ հավաքական արևմուտքը իրենց շահերը (հատկապես՝ տնտեսական) չեն ստորադասելու Հայաստանի շահերին:
Օրինակ՝ Ռուսաստանը և հավաքական արևմուտքը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառելու, քանի դեռ իրենց շահերից դա չի բխում: Հավանաբար դա նորմալ է:
Բայց աննորմալը հայ հանրության այսքան ծանր բաժանվածությունն է այդ երկու ուղղությունների մեջ, որի ընթացքում հայկական շահն ընդհանրապես դադարել է գոյություն ունենալուց»։
Լրահոս
Տեսանյութեր



