
Ղարամյանը՝ Շահրամանյանին. Ընտրվել եք ԱՀ Նախախգահ, երբ կշեռքի նժարներին է դրված մեր լինել ու չլինելու հարցը
Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ԱՀ նորընտիր նախագահին.
«Հարգարժան Սամվել Սերգեյի, Դուք այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության համապատասխան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Արցախի Հանրապետության հինգերորդ Նախախգահ՝ մեր պատմության ծանրագույն ժամանակաշրջանում,երբ կշեռքի նժարներին է դրված մեր լինել ու չլինելու հարցը:
Սամվել Սերգեյի՝ մաղթում եմ Ձեզ ,հաջողություններ,կամք և տոկունություն,որպեսզի Արցախի ժողովուրդը՝ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ կարողանա հաղթահարել առաջին հայացքից տեսանելի ու գրեթե անելանելի իրավիճակը և նորից սկիզբը դնի նոր հաղթանակների ու նվաճումների»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Դավաճան իշխանությունների արցախյան թևն ամբողջությամբ կազմաքանդված է
- «Պատիվ ունեմ»-ը՝ Արցախի նորընտիր նախագահին. Վստահ ենք, որ կառաջնորդեք ԱՀ քաղաքացիներին դեպի սրբազան պայքարի հաղթական ավարտը
- Արթուր Վանեցյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
- Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր



