Քաղաքական 13:32 11/09/2023 Հայաստան

Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան

«Հայաստանի իշխանությունները վախենում են Ադրբեջանից, Ալիևից, դա է պատճառը, որ չեն շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս պահին, երբ Արցախն իր գոյության ընթացքում թերևս  ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբևէ անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը։

«Այդ քաղաքական աջակցությունն այսօր, ցավոք սրտի, Արցախի մեր հայրենակիցները, ողջ հայ ժողովուրդը չի տեսնում։ Դա  հերթական պարտվողական քաղաքականության շարունակությունն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն, առանց դրա իրավունքն ունենալու, դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է  Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ. «Սա նույն պարտվողական դավադիր քաղաքականության հետևանքն է»։

Ա. Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե փորձի ժամանակի ու տարածության  մեջ մեղավորներ գտնել. «Մեղավոր են համանախագահները, նախկինները, քովիդը, գլոբալ տաքացումները… այս իշխանության համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Հայաստանի իշխանությունը  պետք է հասկանա, որ իրենք են պատասխանատու  ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ճակատագրի համար»:

Ըստ Ա.Խաչատրյանի, ակնհայտ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա։

«Այն պայմաններում, երբ 120 հազար հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, այդ լարվածությունը բավականաչափ ռիսկային քայլ է։ Ես չեմ ուզում թյուր պատկերացում ստեղծվի, որ գոհ եմ խաղաղապահ առաքելության իրականացման որակից։ Ոչ, նույնպես բազմաթիվ հարցեր ունենք, բայց այս  պահին այդ ռիսկային  խաղն անհասկանալի է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, Ա. Խաչատրյանը պատասխանց. «Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, այլապես ի՞նչ պետք է լինի»։

Նա նաև նշեց, որ Փաշինյանն ու իր քաղաքական խմբակն իրենց քաղաքականության հետևանքով հայ-ադրդբեջանական հարաբերությունների մեջ բացեցին Թուրքիայի մուտքը, Թուրքիան հանդես է գալիս ոչ թե երրորդ կողմ, այլ  հակամարտության ուղղակի մասնակից և կարողանում է իր պայմանները թելադրել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:20
Երևանում կյանքն ավելի թանկ է, քան Մոսկվայում, Պեկինում, նույնիսկ Ռիո դե Ժանեիրոյում
Փաստորեն Երևանում ապրելն ավելի թանկ է, քան Մոսկվայում, Թբիլիսիում, Բաթումում, Պեկինում, Ռիոյում, Բուդապեշտում, Բաքվում և շատ այլ խոշոր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Թուրքիայում ձերբակալվել են կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Ժողովուրդների դեմոկրատական ​​կոնգրեսի» (HDK) դեմ հետաքննության շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
16:53
«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը
 «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են 4,5 ժամ. առաջին մեկնաբանությունները
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք տևել են 4,5 ժամ։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։...
Աղբյուր` Panorama.am
16:38
Անցած տարվա ընթացքում ձերբակալվել է 292 անձ, կալանավորվել՝ 123 անձ
Քննչական կոմիտեի գլխավոր վարչության ստորաբաժանումներում անցած տարվա ընթացքում քննվել է 19․971 քրեական վարույթ (2023 թվականին՝ 19․836), որոնցից...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ամենաուշը երեք ամիս հետո մենք կունենանք ընտրություններ՝ հնարավորություն զսպելու խելապակաս վարչապետին. Պարույր Հայրիկյան
«Մեր դժգոհությունների աղբյուրը չպետք է մեզ միավորի, այլ՝ այդ դժգոհությունները հաղթահարելու մեր միասնական ցանկությունը»,-Ազատության...
Աղբյուր` Panorama.am
16:16
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթների թիվն աճել է
2024 թվականի ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:35
Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնումը. ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակ
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին»,-նման...
Աղբյուր` Panorama.am
15:33
Քարդաշյանը հանրությանը ներկայացել է արծաթագույն զգեստով՝ 76 հազար դոլար արժողությամբ միկրո պայուսակով
Մոդել և ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է արծաթագույն զգեստով՝ 76000 դոլար արժողությամբ միկրո պայուսակով։ Նա իր...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ինչո՞ւ են ջրծաղիկի պատվաստանյութի տուփը և ներդիր-թերթիկը չինարեն. Ահազանգ
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է. «Ջրծաղիկի պատվաստումը պետք է ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ինձ համար 12 մասնակիցներից 2 մարդ կար մրցույթին պատրաստ.Նիկ Էգիբյանը՝ Պարգի «Եվրատեսիլ» մեկնելու մասին
«Շատ ագրեսիվ մեկնաբանություններ եմ տեսնում, որ ընտրությունը սխալ էր, որ պետք է նա չգնար, այլ՝ նա գնար»,- ինսթագրամի սթորի բաժնում...
Աղբյուր` Panorama.am
15:14
Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից
ԶՈւ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից։ Նա կալանավորված էր այս տարվա հունվարի 4-ից։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
15:07
Չեմ ասում՝ արդարացրեք Տիրան Խաչատրյանին, բայց դրա վախտն էլ կգա. Պաշտպան
Տիրան Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն այսօրվա դատական նիստին պնդեց՝ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման...
Աղբյուր` Panorama.am
14:58
Հայաստանում սպասվում է ցուրտ և տաք օդային հոսանքների ճակատամարտ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է, որ Հայաստան է ներթափանցելու տաք և ցուրտ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Մեր հիմնական հույսն այն է, որ պարոն Մակրոնը ասի՝ այդ «Վելոիայի» անունը ջնջեք այդտեղից. Ակցիա՝ կառավարության մոտ
Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերության դեմ։ Նրանք կառավարությունից պահանջում...
Աղբյուր` Panorama.am
14:16
Դատավորը հեռացավ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու Խաչատրյանի խափանման...
Աղբյուր` Panorama.am
13:54
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքո՞ւմ է, թե՞ ոչ. Տիրան Խաչատրյանի գործով նիստում
Ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում անցկացվում է  ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը։  ...
Աղբյուր` Panorama.am
13:45
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա Թբիլիսիում ձվեր է նետել
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ուղղությամբ ձվեր են նետել։ Նա վերադառնում էր Մյունխենի...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին
«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն,...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ռեյնոյի հիվանդություն`տարածված, բայց քիչ հայտնի
Ռեյնոյի հիվանդության իրազեկման միամսյակը, որն անցկացվում է ամբողջ փետրվար ամսվա ընթացքում, նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը Ռեյնոյի...
Աղբյուր` Panorama.am
12:56
Էր-Ռիայդում գրեթե մեկ ժամ է՝ շարունակվում են ԱՄՆ-Ռուսաստանի բարձր մակարդակի բանակցությունները
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիայդում գրեթե մեկ ժամ է՝ շարունակվում են ԱՄՆ-Ռուսաստանի բարձր մակարդակի բանակցությունները։ Պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
12:43
Արմինե Օհանյան. Այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել՝ չեն էլ նկատել
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մարդը հիշաչար արարած է` կարող է հարևանի հետ կատարված ողբերգությունը...
Աղբյուր` Panorama.am
12:30
Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ
Կոնվերս Բանկն ընդլայնել է իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Հանդես գալով որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Երևանում և առանձին շրջաններում սպասվում է շատ ուժեղ ձյուն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
12:22
Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպն արդեն Հայաստանում է, նա այցելել է Ֆուտբոլի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Անդրանիկի ու Սպարտակի արկածները Նովոսիբիրսկում. Կոտրել են օդանավակայանի դուռն ու փորձել հասնել թռիչքի պատրաստվող ինքնաթիռին
Բրատսկ չվերթից ուշացած երկու ուղևորներ Նովոսիբիրսկի օդանավակայանում վտանգավոր կերպով վազել են  ինքնաթիռի հետևից։ Տելեգրամի SHOT ալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով։ Իմ ընտանիքում նոր մարդ է...
Աղբյուր` Panorama.am
11:45
Դա վրիժառության ակտ է. Զատուլինը՝ Բաքվում Ալիևի բեմադրած դատական ֆարսի մասին
«Ես միշտ էլ պահանջել և սպասել եմ դրան... Չեմ կարող միանշանակ ասել,որ Ռուսաստանի կողմից նման փորձեր չեն եղել»,- Alpha News-ին տված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից
15:30 18/02/2025

Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}