Քաղաքական 16:27 19/09/2023 Հայաստան

Փաշինյան. Հայաստանի որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել

«Մեզ համար տարօրինակ ու տարակուսելի է այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանը գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ռուսական կողմին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, սա Ադրբեջանի հայտարարությունն է, բայց փաստն այն է, որ ռուս գործընկերներից հայկական կողմը նման տեղեկատվություն չի ստացել։

«Ասել, որ այս գործողություններն անկախատեսելի էին, այդպես չէ»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է իրադրությունը.

«Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ հայության էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիա, ինչպես արդեն ԱԳՆ հայտարարության մեջ նշված է,  ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Այս ընթացքում արդեն կան մեկնաբանություններ, որոնք, ցավոք, փորձ են անում այս գործողությունները կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։ Ուզում եմ ասել այն, ինչ բազմիցս ասել, եմ։ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է ու մնում է ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովումը»։

Նա տարօրինակ համարեց Ադրբեջանի հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են տրամադրելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար։

«Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել: Եվ այս տրամաբանությունը, որ զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը:

Բայց ես ուզում եմ նաև գնահատել իրադրությունը Հայաստանի տեսակետից: Նախ ասեմ, որ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, այսինքն իրադրության տեսանելի և էական փոփոխություն մենք չունենք: Բայց ինչպես ասել եմ և ասում եմ, հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է: Տեսեք, այսօր մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ և նաև պաշտոնական լրատվամիջոցներ, կամ իշխանությունների հետ կապ ունեցող լրատվամիջոցներ, տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը: Եվ, ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները:

Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

Եվ նաև մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն  լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ: Բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր՝ արտաքին, նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ: Ցավոք պիտի արձանագրեմ, որ, ինչպես և սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են, ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր:

Ահա Հայաստանի պետականությունը և պետությունն այս պայմաններում պետք է  արձագանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց, իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որոնք, իմ խորը համոզմամբ, պիտի սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դա դժվար է: Պիտի կռահեք, որ ինչքան դժվար է յուրաքանչյուրի համար, առնվազն նույնքան դժվար է նաև ինձ համար, Անվտանգության խորհրդի անդամների համար, երկրի ղեկավարության համար, բայց մենք այս պահին որևէ չհաշվարկված, որևէ կտրուկ գործողություն, որևէ արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք:

Իհարկե ես հասկանում եմ նաև, որ տեղեկատվության որոշակի պակաս կա և տեղեկատվության պակասը նաև պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նշեցի, հրետանային հարվածների պատճառով կապի հանգույցներ են վնասված և այդ պատճառով տեղեկատվության հոսքի որոշակի դժվարություններ կան, բայց այնուամենայնիվ, կարծում եմ մեր լրատվամիջոցները և մարմինները, ըստ հնարավորի, կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի հետ և նրանց հումանիտար բնույթի աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ ըստ իրավիճակի:

Այս պահին կարծում եմ այսքանն ունեմ ասելու և կրկին անգամ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ չտրվել սադրանքների, պահպանել սառնասրտություն, հետևել պաշտոնական տեղեկատվությանը և պաշտոնական լրահոսին: Իհարկե, բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պատշաճ կարգով բոլոր իրադարձություններից տեղեկացված լինի: Եւ, իհարկե, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կարգով գործի իրավակարգը և պահպանվի կայունությունը, որովհետև բոլորիս հասկանալի է, որ իրավակարգի և կայունության խաթարումը հենց այն նպատակն է, որ իրենց առաջ դրել են այն ուժերը, որ գործում են և նպատակադրված են գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Այսքանն այս պահին, սիրելի հայրենակիցներ, ըստ անհրաժեշտության, նաև ես անձամբ, ձեզ տեղեկատվություն կտամ իրադրության վերաբերյալ, իրադրության իմ գնահատականները կիսեմ ձեզ հետ, և նաև պետական մարմինները՝ Արտաքին գործերի նախարարությունը, ըստ անհրաժեշտության մյուս պետական մարմինները, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:00
Բարձր տնտեսական աճ ապահոված օտարերկրյա փողը «փախնում է» Հայաստանից. Ավետիսյան
2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է (մեր երկիր է մտել) շուրջ 1,88 տրիլիոն դրամ, ինչն...
Աղբյուր` Panorama.am
15:51
Հայաստանն ակնկալում է Իրանի անմիջական ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող գաղափարը կյանքի կոչելու գործում. Կոստանյան
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բացել ու վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, առանց որևէ խտրականության...
Աղբյուր` Panorama.am
15:41
Իսրայելը ավերել է Գազայի հատվածում գտնվող Մեծ մզկիթը
Իսրայելցի զինվորականները հարձակվել են Գազայի հատվածում գտնվող Մեծ մզկիթի վրա։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Al Ghad հեռուստաալիքը։...
Աղբյուր` Panorama.am
15:31
Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակը կնշվի նվիրված հոբելյանական համերգով
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Օպերայի և Բալետի ազգային թատրոնում տեղի կունենա Ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ինչպե՞ս պաշտպանվել շների հարձակումից
 Օրերս համացանցում բուռն քննարկումների առիթ դարձած շների հարձակման դեպքը, որը դարձել էր երեխայի մահվան պատճառ, անհանսգտություն է առաջացրել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Վրաստանի կրթության և գիտության նախարարը հանդիպել է Ջավախքի ուսուցիչների հետ
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին հանդիպել է  Սամցխե-Ջավախեթիի շրջանի շուրջ 400 ուսուցիչների հետ և նրանց անձամբ...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ինչպես պահել մանդարինը
Ռոսպոտրեբնադզորն առաջարկություններ է ներկայացրել մանդարինի ճիշտ ընտրության և պահպանման վերաբերյալ: Ռիա նովոսիի հաղորդմամբ, այս մասին նշել են...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արամ Առաջին. Անհրաժեշտ է համահայկական օրակարգի կետեր մշակել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնած մասնագիտական քննարկումներ հինգերորդ առցանց նիստը կայացել է դեկտեմբերի 7-ին: Կիլիկիայի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Մեր խնդիրն է, որ Հայաստանը ներկայանա որպես անկախ, ինքնիշխան երկիր. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը: Կառավարությունից նշում են,...
Աղբյուր` Panorama.am
14:25
Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում. ԱԳՆ
Հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ
Աղբյուր` Panorama.am
14:17
Սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ. Եղանակի մասին
Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը և 10-ի գիշերը սպադվում է  անձրև։ Հաջորդող օրերին՝ գիշերը և առավոտյան հնարավոր է մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և...
Աղբյուր` Panorama.am
14:00
Բժիշկը հորդորում է ձմռանը արևապաշտպան քսուք օգտագործել
Մաշկաբան Պոլինա Ռաժևան կարևորել է ձմռանը մաշկի համար արևապաշտպան քսուք օգտագործելը։ «Այդպիսով կպաշտպանեք մաշկը արևի ճառագայթներից,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Փաստաբաններ. Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին
Դեկտեմբերի 4-ին փաստաբանները ստացել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների...
Աղբյուր` Panorama.am
13:35
Երգիծաբանության հետ կապված խնդիր կա. Գրականագետ
«Արդի հայ գրականությունն այսօր զարգանում է, վատ չի զարգանում, կա ազատություն, ով ինչ մտածում է, գրում է։ Կան շնորհալի, միջին որակի...
Աղբյուր` Panorama.am
13:26
Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի 2024 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը
2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:24
Ելենա Զելենսկայան խնդրանքով դիմել է Արևմուտքին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ կապված ռազմական աջակցության վերականգնման հետ։ Նա հստակեցրել է,...
Աղբյուր` Panorama.am
13:14
«Երգեհոնային երաժշտության 500 տարին»՝ Կոմպոզիտորների միությունում
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Կոմպոզիտորների միության դահլիճում «Երգեհոնային երաժշտության 500 տարին» համերգի շրջանակներում Կոնստանտին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Աղմկահարույց տեսանյութերի հերոսները ձերբակալվել են․ Ոստիկանություն
Երեկվանից համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 ռուս քաղաքացիներ ակնհայտ խուլիգանական վարք դրսևորում Երևանում՝  վնաս...
Աղբյուր` Panorama.am
13:00
Տիգրան Հարությունյանը «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարում առաջատարների շարքում է
Տիգրան Հարությունյանը առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարում: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Մաշտոցի քննչական բաժնում ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպան է եղել
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը գրում է, որ Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սեբաստիայում ողբերգական վրաերթի զոհը Ալլա Իգնատենկոն էր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում ոստիկանությունը։ Դեկտեմբերի 8-ին,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»
«Ամեն հայկականը կմնա հայկական»
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայաստանն ու Ադրբեջանը գուցե ցանկանան Արցախի հարցը երկուսով լուծել, բայց դա նրանց թույլ չեն տա. Արմեն Բադալյան
Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը չի կարող լինել երկու երկրների երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ներողություն եմ խնդրում բոլոր զոհված տղաներից, որ մենք անշնորհ դուրս եկանք. Զոհրաբ Ըռքոյան
«Ես չգիտեմ, թե ինչ քաղաքական խաղերի պատճառով կորցրեցինք ողջ Արցախը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:06
Լարսը բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ազդարարները «գործ տվողներ» չեն. Կարեն Զադոյան
Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
11:49
Քաղաքացու ահազանգը. Ձվի գինը բարձրացավ
Սևանի բնակիչ Պապ Հայրապետյանն ահազանգում է՝ Ամանորին ընդառաջ ձուն թանկացել է։ «Ամանորի շեմին կրկին տհաճ անակնկալ են մատուցում ձու...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ալիև. Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում
«Շուրջ երեք տարի տևած բանակցային գործընթացում Հայաստանը մշտապես ցանկանում էր խաղաղության համաձայնագրում Ղարաբաղի հայ փոքրամասնությանը...
Աղբյուր` Panorama.am
11:30
ԵՄ երկրները, որտեղ ապրում են ամենաերջանիկ և դժբախտ մարդիկ
Ավստրիան, Լեհաստանը և Ռումինիան զբաղեցնում են լավագույն եռյակը Եվրամիության ամենաերջանիկ երկրների վարկանիշում։ Նման եզրակացության են եկել EU...
Աղբյուր` Panorama.am
11:20
Ոչ մի բան ձեզ չփոխեց. Ալեն և Կառլեն Սիմոնյանները՝ Գուրգեն Արսենյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ համատեղ փոքր հայտարարություն է տարածել ու շնորհակալություն հայտնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
13:52 08/12/2023

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}