Իրավունք 17:00 27/09/2023 Արցախ

Վիրավոր որդու հետևից Ստեփանակերտի հիվանդանոց հասած Զարինեին հայտնել են՝ երկու որդիները զոհվել են. BBC-ի պատմությունը

BBC-ին հրապարակել է ականատեսների վկայություններ Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են երեք երեխա և երկու տարեց:

Ադրբեջանը պնդում է, որ հարվածել է  միայն «ռազմական թիրախներին», սակայն BBC-ն զրուցել է Զարինե Ղազարյանի հետ, որը  կորցրել է երկու որդիներին, երրորդ որդին ծանր վնասվածքներ է ստացել։

Ադրբեջանի ռազմական գործողությունները վերապրածները որակում են որպես «անխտիր հարձակում»:

Սառնաղբույր գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այն շրջապատված է անտառներով և հեռու է որևէ նշանակալի ռազմական թիրախից: Սեպտեմբերի 19-ին, երբ սկսեց ադրբեջանական հարձակումը, Զարինե մոտակա Ասկերան քաղաքում էր։  Նա փորձում էր մանկական կաթնախառնուրդ գտնել կրտսեր որդուն՝ Կարենին կերակրելու համար:

Ավելի քան ինն ամիս շրջափակման պայմաններում ապրելը հանգեցրել է սննդի, վառելիքի և ջեռուցման պակասի: Լսելով պայթյունների ձայները՝ կինը փորձել է տուն վերադառնալ, բայց  իրեն կանգնեցրել է ուժգին կրակը:  Զարինեին հայտնել են, որ իր որդին՝ Սեյրանը, ծանր վիրավորվել է, և տեղափոխվել  են Ստեփանակերտի հիվանդանոց։ Նրա մյուս երեք երեխաներին տարհանում էին ռուս խաղաղապահները։ Բայց երբ կինը հասել է հիվանդանոց, իմացել է, որ ռումբերը սպանել են իր երկու որդիներին՝ ութամյա Միքայելին և տասնամյա Նվերին։



BBC-ն Զարինեի հետ խոսել է հիվանդանոցում։ Մորը թույլ են տվել տեսնել որդիների մարմինները, որոնք գլխի հատվածում լուրջ վնասվածքներ ունեին։

«Ես տեսա նրանց։ Սարսափելի էր։ Ես ուզում եմ, որ նրանց հայրը գա»,-ասել է որդիներին կորցրած մայրը։

15 տարեկան Արմանը եղել է երեխաների հետ, երբ նրանք հայտնվել են թշնամու կրակի տակ։ Արմանն էլ վնասվածքներ ունի մեջքի, ուսերի ու ձեռքերի շրջանում։

«Նրանք սկսեցին ռմբակոծել ամենուր։ Որոշ մարդիկ սպանվեցին։ Մի քանիսը վիրավորվեցին։ Ես տեսա մարդկանց, որոնց գլուխները արյունոտ էին։ Ահավոր էր»,-պատմել է Արմանը։

Նա ասել էր, որ իր կողքին երեք արկ է պայթել։

«Մենք երեխաներին հավաքեցինք ծառերի տակ, որպեսզի տեսնենք, կարո՞ղ ենք նրանց ապահով տեղ հասցնել,  այնտեղ էլ նրանք ռմբակոծեցին»,-ասել է 15-ամյա տղան։

Տեղական իշխանությունները հայտնում են, որ այդ օրը ևս երեք մարդ է սպանվել:

Գյուղապետ Գարիկ Ալեքսանյանը կորցրել է որդուն՝ Դավիթին, հորը՝ Ալեքսանդրին և կնոջ մորը՝ Գոհարին։ Որդու վնասվածքների մասին նրա նկարագրությունը չափազանց պատկերավոր է կրկնելու համար։

Սառնաղբյուրի ևս 15 բնակիչ վնասվածքներ է ստացել։ Շատերը ստիպված են եղել լքել իրենց տները։ Նրանք միացան հարձակման հետևանքով իրենց տներից տեղահանված հազարավոր այլ էթնիկ հայերի արտագաղթին: Նրանցից շատերը փորձել են հասնել Ստեփանակերտ, կամ ռուս խաղաղապահները նրանց տարել են տեղի օդանավակայանում գտնվող իրենց բազա: Շատերը հույս ունեին, որ օդանավով Հայաստան կհասնեն, բայց փոխարենը մնացին արգելափակված թռիչքուղում:

Զարինեն ուզում է որդու մարմինները տանել Հայաստան՝ հուղարկավորելու, սակայն ուղղաթիռները հիմա Ղարաբաղից միայն վիրավորներին են դուրս բերում, իսկ ցամաքային ճանապարհով  մեքենաների հերթը հասնում է տասնյակ կիլոմետրերի։

Այսպիսով, նա և իր ընտանիքը սպասում են:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:23
Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին շտապ հեռանալ Թուրքիայից
Ներկայումս Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիները պետք է շտապ լքեն այս երկիրը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նման  հանձնարարական է տրվել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
23:17
Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածները ստացել են ռուսական օգնություն
Ռուսաստանի տան (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) թիմը և Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը երեքշաբթի Հայաստանի ինը բնակավայրերում...
Աղբյուր` Panorama.am
23:16
Հարութ Սասունյան. Ինչո՞ւ է ԱՄՆ կառավարությունն այդքան ուշադիր Իսրայելի նկատմամբ, բայց ոչ Հայաստանի
Այս օրերին հայության շրջանակում ամենատարածված հարցն է, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգների կառավարությունն այդքան վճռականորեն և արագորեն աջակցեց...
Աղբյուր` Panorama.am
23:05
Քաղաքագետ. Սա իսկապես բարձր ռազմավարական միտք ունեցող պետության մոտեցում է
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իրանի Արտաքին գործերի նախարարը այսօր հայտարարել է. «Եթե մենք այսօր չպաշտպանենք Գազան, ապա...
Աղբյուր` Panorama.am
22:59
Ո՞վ և ե՞րբ պետք է վճարի արցախցիների կենսաթոշակները
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված շուրջ 21 հազար արցախցի ամբողջ ընթացքում ստանում էին իրենց...
Աղբյուր` Panorama.am
22:55
Գազայում ավելի քան 500 մարդ է զոհվել հիվանդանոցին Իսրայելի հարվածի հետևանքով
Մի քանի հարյուր մարդ է զոհվել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին իսրայելի հարվածի հետևանքով: Այդ մասին հայտնում է Al-Jazeera-ն՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
22:05
Իրանում օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
5,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում՝ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքից 54 կմ հեռավորության վրա: Տարերային աղետի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Վրաստանի նախագահը վետո է դրել հանրահավաքների ժամանակ վրանների տեղադրումն արգելող օրենքի վրա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել խորհրդարանի ընդունած օրենքը, որն արգելում է բողոքի ակցիաների ժամանակ վրանների...
Աղբյուր` Panorama.am
21:21
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ներկայցրել է Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկած թեման
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն անդրադարձել է Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։...
Աղբյուր` Panorama.am
20:41
Շոտլանդիան հայտարարել է Գազայից փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին
Շոտլանդիան պատրաստ է ապաստան տրամադրել Գազայի հատվածից փախստականներին և նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել պաղեստինա-իսրայելական...
Աղբյուր` Panorama.am
20:31
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:22
Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով չի լինում․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Ես վստահ եմ, որ Քննչական կոմիտեն (հատկապես մամուլի քարտուղարը) այս աղջկան բլոկ ցանկ է գցել, այլապես,...
Աղբյուր` Panorama.am
20:06
Եվրոելույթը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ թշնամուն ուղղված ուղիղ հրավեր՝ հարձակվելու Հայաստանի վրա․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ ազգակործանի այսօրվա եվրոելույթը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝...
Աղբյուր` Panorama.am
19:50
Դիրքը ընտանիքի փոքրիկ մոդելն է, այստեղ ամեն ինչ ընդհանուր է, բացի զենքից․ զինծառայող
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը մեջբերել է զիծառայող Ա. Նազլուխանյանի խոսքերը՝ գրելով․ «Դիրքը ընտանիքի փոքրիկ մոդելն է… Այստեղ ամեն...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հորդանանը փախստականներ չի ընդունի․ Euronews
Մերձավոր Արևելքի ճգնաժամի շուրջ ակտիվանում են դիվանագիտական ​​ջանքերը։ Euronews-ը գրում է,որ  Հորդանանը չի ընդունի փախստականներ,իսկ՝ ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հրապարակվել են այն բուհերի ցանկերը, որտեղ կարող են ուսումը շարունակել Արցախից բռնի տեղահանված ուսանողները
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի)...
Աղբյուր` Panorama.am
19:08
Գազայում իրավիճակի սրման սկզբից մոտ 3000 մարդ է մահացել
Ընթացիկ էսկալացիայի սկզբից Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է մոտ երեք հազար մարդ, ավելի քան 12,5 հազարը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն
Հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:...
Աղբյուր` Panorama.am
18:34
ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Տաթևիկ Վիրաբյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են դիմել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Տաթևիկ Վիրաբյանի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Կեցցե՜ հայկական «դիմոքրսին»....Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ես էլ ասում եմ ինչի՞ բանակին ուշադրություն չենք դարձնում, դու մի ասի, անվտանգության ապահովման մի նոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Բասկետբոլի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Թադե Մարտիրոսյանը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Թադե Մարտիրոսյանը: ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ալիև. Մենք կվերադառնանք Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացրած Վարանդա քաղաքում հայտարարել է, որ իրենք «վերադառնալու» են Զանգեզուր։ «Նաև...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արցախի ինքնորոշումն իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունը և Արցախի նախկին իշխանությունը. Սարգսյան
«Դժվարանում եմ ասել՝ իրավիճակը երբ կփոխվի, բայց որ փոխվելու է, դա միանշանակ է։ Իսկ հիմա այդ թեմայով  խոսելը ես ճիշտ չեմ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 514 մլն դրամ վնասը
Այս տարվա հունիսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ստացվել Քննչական կոմիտե՝ անհատ ձեռնարկատեր Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ստրասբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը
Ստրասբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Վարչապետի աշխատակազմից...
Աղբյուր` Panorama.am
17:37
Գեղամյան. Մեծ պատերազմի կարիք չի լինի, Երևանից խաղաղության դիմաց կհանձնեն նաև Սյունիքը
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Մինչև Հայաստանի դե-ֆակտո վարչապետը եվրոպական ինչ-որ բեմահարթակներում կոչ է անում...
Աղբյուր` Panorama.am
17:28
«Նիկոլն առավոտյան կարող է մոլի ռուսամետ լինել, երեկոյան` թունդ արևմտամետ, իսկ գիշերը՝ երդվյալ չինացի»
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽ-ում այսօր ունեցած ելույթին, գրում է. «Շատ եմ ասել, կրկնեմ։ Նիկոլի...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրենց ցանկությունը ո՞րն էր՝ մինչև վերջին մարդը կռվեի՞ն, զոհվեի՞ն, իսկ կանայք, երեխաներն էլ դառնային թուրքի փա՞յ. Սերժ Սարգսյան
«Ով այդպիսի փորձեր է անում, կներեք, բառիս համար, ղալաթ է անում։ Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել և ինչպես են հանձնել»,-...
Աղբյուր` Panorama.am
17:10
Նարեկ Մկրտչյան. Նոյեմբերին 10 հզ և 40 հզ դրամ աջակցությունը ստանալու համար պետք է դիմում գրել
«Այսօր կարող ենք արձանագրել, որ ավելի քան 80 հազար մարդու կարողացել ենք վճարել 100 հազարական դրամները»,-հայտարարեց Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
16:45
Պարո՛ն նախագահ, ինձ ասացին՝ առողջական խնդիր ունեք…Դատավոր՝ Սերժ Սարգսյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվեց դիզվառելիքի գործով դատական նիստը։ Դատավորը նախ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խնդրելով որևէ մեկը խաղաղություն, տարածքային ամբողջականություն չի պարգևելու․ Սերժ Սարգսյան
17:37 17/10/2023

Խնդրելով որևէ մեկը խաղաղություն, տարածքային ամբողջականություն չի պարգևելու․ Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}