Քաղաքական 17:42 27/09/2023 Հայաստան

Ինչո՞ւ չի կարող միջանցքն անցել Իրանի տարածքով. Քաղաքագետի դիտարկումները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը՝ «եթե ​​Հայաստանը կանխի «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այն կարող է անցնել Իրանով», համարեց մանիպուլյացիա, բացահայտ կեղծիք։ Ըստ նրա, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն այն է, որ Հայաստանի տարածքով բացվի «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի ոչ մի բեռ չստուգվի։

Այսինքն՝ Հայաստանը, բացելով այդ ենթակառուցվածքը, ոչ մի լիազորություն չունենա, չվերահսկի։ Իսկ իրենք այդ միջանցքով կարողանան անցկացնել ինչ ցանկանան, այդ թվում ռազմական բեռներ՝ առանց զննման։ Նման պայմանի, բնականաբար, ոչ մի դեպքում չի համաձայնի Իրանը, հետևաբար և Իրանի տարածքով միջանցք ստանալու մասին հայտարարությունը պարզապես մանիպուլյացիա է։ Իսկ Իրանի դեմ պատերազմով այն ստանալն ուղղակի անիրականանալի է։

Գագիկ Համբարյանի համոզմամբ, Հայաստանին վերահսկողական գործառույթից զրկելն է թերևս խոչընդոտ հանդիսանում, որ նույնիսկ Հայաստանի իր ձևակերպմամբ՝ «թրքամետ իշխանությունը» համաձայնություն տա այդ միջանցքի բացմանը։ Ռուսական կողմն էլ, ըստ քաղաքագետի, համաձայն է այդ միջանցքի գործարկմանը՝ պայմանով, որ ինքը ստուգի բեռները։ «Որևէ մեկի նույնիսկ հիվանդ ուղեղում չի կարող տեղավորվել, որ այդ միջանցքը կանցնի Իրանով, անհնար է մտածել, որ այն, ինչ պահանջում են թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները Հայաստանից և չեն ստանում, հանկարծ տրամադրի Իրանը։

Չի կարող լինել նման բան, ավելին ասեմ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Նախիջևանը մինչ 44-օրյա պատերազմը միշտ էլ ցամաքային և օդային կապ է ունեցել Ադրբեջանի հետ Իրանի ցամաքային և օդային տարածքով։ Բաքվից դեպի Նախիջևան թռնող ինքնաթիռներն անցել են Իրանի օդային տարածքով, Բաքվից դեպի Նախիջևան ուղարկվող բեռներն անցել են Իրանի ցամաքային տարածքով, և որևէ անգամ պաշտոնական Թեհրանը չի խոչընդոտել, որպեսզի քաղաքացիական բեռներն անխափան անցնեն Ադրբեջանից դեպի Նախիջևան։

Հաշվի առնելով սա, ինչպես նաև այն փաստը, որ պաշտոնական Բաքուն և Անկարան ջանադրաբար, ամեն մեթոդի դիմելով՝ պարտադրում են իրենց կողմից նվաստացված, նսեմացած Նիկոլ Փաշինյանին տրամադրել իրենց «Զանգեզուրի միջանցքը», որը բացահայտ հարձակում է Հայաստանի վրա, տարածքային ամբողջականության խախտում է, ապացուցում են, որ Բաքուն և Անկարն այդ միջանցքի տոտալ վերահսկողությունն են իրականացնելու։ Հայաստանին զրկելն այդ վերահսկողությունից ունի մեկ նպատակ․ ռազմական բեռների տեղափոխում այդ ճանապարհով, որն արգելում է անել Իրանը։ Ի դեպ, պետք է նաև նշեմ, որ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապ ունի Թուրքիայի և Վրաստանի տարածքով, որովհետև Նախիջևան-Թուրքիա կամրջով բավական մեծ քանակությամբ բեռներ նաև Վրաստանի տարածքով են տեղափոխվում Ադրբեջանից դեպի Նախիջևան և Նախիջևանից դեպի Ադրբեջան։ Հասկանալի է, թե ինչ բեռներ են ցանկանում տեղափոխել թուրքերն ու ադրբեջանցիները, որի մասին չեն ցանկանում, որ տեղեկացված լինեն նաև Վրաստանի նման երկրում, որտեղ բավական ուժեղ թուրք-ադրբեջանական տանդեմ կա և որտեղ կան քաղաքական ուժեր, որոնք սպասարկում են այդ տանդեմի շահերը»,-ասել է Գագիկ Համբարյանը։

Վերջինս առավել հավանական է համարում, որ Էրդողանը ու Ալիևն ամեն գնով պարտադրեն Նիկոլ Փաշինյանին բացել այդ միջանցքը։

Էրդողանը հայտարարել էր․ «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս միջանցքը (Զանգեզուրի միջանցք) հնարավորինս արագ բացելու համար։ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական բնույթ է կրում և պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենաներն ու գնացքներն անմիջապես կհասնեն Կարս»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:30
Ստամբուլում ամեն պահ ավերիչ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է տեղի ունենալ.Գյորուր
Թուրք գիտնական, պրոֆեսոր Նաջի Գյորուրը «CNN Türk»-ին հայտնել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլի նահանգում հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային ժառանգության 55 նոր տարրերի մեջ, ներառել է Գյումրիու դարբնագործության ավանդույթները
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեն, որը դեկտեմբերի 5-ից 8-ը հանդիպում է ունեցել Բոտսվանայի...
Աղբյուր` Panorama.am
16:12
Այսօրվանից ընդունվում են արցախցիների կենսաթոշակների նշանակման դիմումները
Կենսաթոշակի (այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
16:04
Կստեղծվի Ցանցային հայագիտական համալսարան
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը, որով սահմանվում են...
Աղբյուր` Panorama.am
15:49
ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վերջին 10 օրում մի քանի բեռնատար է Լարսից հետ վերադարձվել՝ հիմնականում բանջարեղեն.Վահան Հակոբյան
Արտահանողներից  շարունակվում է տեղեկություններ ստացվել, որ Վերին Լարսի անցակետում հայկական բեռների համար շարունակվում են որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի բանտում է, քանի որ ավելին գիտի, քան իշխանությունը կցանկանար լսել. Խաչատրյան
«Արցախցիներից որևէ մեկը չի պարտադրել Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ։ Ինչպես է եղել Արցախում իշխանության փոփոխություն, մի օր...
Աղբյուր` Panorama.am
15:12
Չինաստանի նոր գլխացավանքը. Գնանկումը զսպել չի լինում
Մինչ աշխարհի շատ կենտրոնական բանկեր  փորձում են զսպել գնաճը, Չինաստանը պայքարում է գների անկման դեմ: CNN-ը գրում է՝ սպառողական գների...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մեր խնդիրը հավաքականի մարզիչը չէ. Արաս Օզբիլիզ
«Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ֆոկուս չեմ կարող անել ու երկու տարում ամեն հարց լուծվել։ Ոչ։ Բոլորը պետք է դա հասկանան, որ մենք ռեալ...
Աղբյուր` Panorama.am
14:17
Խաչատուր Սուքիասյանը լրատվամիջոցին սպառնում է դիմել դատարան
«Ի պատասխան լրատվամիջոցներում տարածված կեղծ տեղեկատվության, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է ձեռք բերել «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ուրախ եմ հայ և ադրբեջանցի զինվորների ազատ արձակման համար.Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 10-ին, Անգելոսի աղոթքը կարդալուց հետո, ուրախություն է հայտնել «զգալի թվով հայ և ադրբեջանցի գերիների և...
Աղբյուր` Panorama.am
14:07
Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան, Հայաստանը վարի տա՞ն. ՔՊ-ական պատգամավոր
«Չի կարելի գնալ, կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ այստեղ, Հայաստանի Հանրապետության տակ ռումբ դնել։ Փորձեր կան, ամեն օր, անընդհատ, այդ...
Աղբյուր` Panorama.am
13:44
ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու մասին հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու գրությունը ստացա. Փաստաբան
«Ստացել եմ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:31
«Մեզ մի ամիս է՝ խաբում եք». Ձկնաբույծը՝ նախարարին
«Մեզ արդեն մի ամիս է՝ խաբում եք։ Մոտեցեք, երկու հարց  ունենք»,-բողոքի դուրս եկած ձկնաբույծները դիմեցին շրջակա միջավայրի նախարար...
Աղբյուր` Panorama.am
13:24
Ամանորյա «Ջազի սերունդ» խորագրով համերգ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում
Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 23-ին կկայանա ամանորյա նախատոնական «Ջազի սերունդ» խորագրով համերգային երեկոն, որը...
Աղբյուր` Panorama.am
13:05
2023 թ.-ը պատերազմից հետո ժողովրդի մոտ առաջացած ապատիան չբեկեց.Հոգեբան Արկադի Մեհրաբյան
2023 թվականը  հագեցած էր  իրադարձություններով՝ թե՛ արցախյան հիմնահարցի ոլորտում, թե՛ ներքին հասարակական-քաղաքական կյանքում։ Ինչ...
Աղբյուր` Panorama.am
12:58
Տիգրան Առաքելյանի «Զակո» անիմացիոն նախագիծն ընտրվել է Անսիի կինոփառատոնի ծրագրում
Ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «ԶԱԿՈ» լիամետրաժ անիմացիոն նախագիծն ընտրվել է մասնակցելու Անսիի միջազգային կինոփառատոնի 4-րդ RESIDENCY...
Աղբյուր` Panorama.am
12:31
Մեր ժողովուրդը ոչ միայն տուգանքի, նաև տուրքի մատերիալի է վերածվել. Խաչատրյան
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Սիրուշո. Ինձ թվում է՝ Ամանորին դեռ մեկ տարի կա
«Փորձում եմ չտրվել հոգնածությանը..այս ամիս անելիքները ՇԱԱԱՏ են, ինձ թվում է Ամանորին դեռ մեկ տարի կա»,-սոցցանցրի իր էջերում գրել է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Նախարարությունների շենքի դիմաց բազմաթիվ սևբերետավորներ բերվեցին
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից քիչ այն կողմ գտնվող նախարարությունների շենքի դիմաց, որտեղ այսօր բողոքի ակցիա են...
Աղբյուր` Panorama.am
11:57
Արարատ Միրզոյանը ժամանել է Բրյուսել
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ժամանել է Բրյուսել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։...
Աղբյուր` Panorama.am
11:54
Եթե ինձ ընտրելու եք, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է չընտրեք. Արաս Օզբիլիզ
«Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, կարծում եմ, շատ մեծ է շանսերս, զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է...
Աղբյուր` Panorama.am
11:40
Ուշագրավ մի ժեստ. Էմանուել Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու մասին
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է նաև Հայաստանին՝ Հռոմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի. Անհնար բան են առաջարկում
Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասում են՝ վարկերի տակ են, կառավարության կողմից փոփոխություններն ավելի են...
Աղբյուր` Panorama.am
11:15
Հայաստանում հոգեկան խնդիրներով առաջնակի հիվանդացության ցուցանիշի աճ է գրանցվել երեխաների շրջանում
Հոգեկան առողջությունը հանդիսանում է մարդու առողջության և բարեկեցության անբաժանելի մասը: Միջազգային տվյալները վկայում են, որ բնակչության շուրջ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սա վեր է այն ամենից, ինչ տեսել եմ. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ իրականացված սեռական...
Աղբյուր` Panorama.am
10:41
1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան
Ազգային ժողովում անցած շաբաթ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:25
Էջմիածնում այրվել է երկհարկանի տուն, հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան
Դեկտեմբերի 11-ին, ժամը 07:07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան
12:14 11/12/2023

1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}