Քաղաքական 21:13 28/09/2023 Հայաստան

Դուք իրավունք չունեք մեր անունից նման որոշում կայացնելու․ Նաիրա Մելիքյանը՝ «Մայր Հայաստան»-ից դուրս գալու պատճառների մասին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ներկայացրել է «Մայր Հայաստան» շարժմանն իր անդամակցությունը դադարեցնելու պատճառները։ Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի ընկերներ և հետևորդներ,

Կրկին հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը վստահության և աջակցության համար:
Ինչպես և խոստացել էի, ներկայացնում եմ «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբին իմ անդամակցության դադարեցման որոշման պատճառները:

1. Երեկ, 27.09.2023թ.-ին, «Մայր Հայաստան» շարժման ՖԲ էջում տեղադրված հայտարարությունն առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է աջակցել Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, բաձարձակապես անընդունելի է ինձ համար, քանի որ Հայկ Մարությանն, ըստ իս, նիկոլի շարունակությունն է, մարդ ով սպասարկել ու սպասարկում է ՔՊ-ի շահերը:
Ավելին, ես չեմ մասնակցել վերոնշյալ հայտարարության կայացմանը, իմացել եմ նման որոշման մասին ՖԲ-ից՝ մեր բազմաթիվ այլ քաղաքացիների նման, և ինձ համար առնվազն տարօրինակ է, որ հայտարարության տեքստը չի քննարկվել ու համաձայնեցվել շարժման նախաձեռնող խմբի անդամների՝ ներառյալ ինձ հետ:

2. Այն պահից, երբ հրապարակում հայտարարվեց Ազգային կոմիտեի կազմը, իսկ անդրանիկ Թևանյանը համաձայնվեց մտնել կոմիտե այդ կազմով՝ նորից, առանց քննարկելու այդ որոշումը նախաձեռնող խմբի անդամների հետ, ինձ մոտ արդեն իսկ առաջացան հարցեր, քանի որ «Մայր Հայաստան» շարժման հռչակագրում ամրագրված ամենակարևոր սկզբունքներից մեկը վերկուսակցականությունն է:
Այսինքն, տեղի է ունեցել մեր կողմից հռչակված սկզբունքների խախտում, ինչը ևս անընդունելի է ինձ համար:

3. Կոմիտեի կազմում հայտնված մարդկանց մեծ մասը հակառուսականության ջատագովներ են: Դա էին վկայում նրանց ելույթները, գրառումները, և նրանց քաղաքական հետագիծը:
Ես ինքս հիացած չեմ Ռուսաստանի, որպես մեր բնական դաշնակցի վարած քաղաքականությամբ, բայց կարծում եմ, որ նման օրհասական իրավիճակում, մեր թշնամիների շրջանակը մեծացնելու ցանկացած փորձ ոչ միայն քաղաքական տհասություն է, այլ նաև հակապետական, հակազգային, հակահայկական ու դավաճանական քայլ:

4. Հանրահավաքների և բողոքի ակցիաների չեղարկումը Ազգային կոմիտեի որոշ անդամների կողմից:
Դուք իրավունք չունեք մեր անունից նման որոշում կայացնելու, դուք իրավունք չունեք մենաշնորհներ հաստատելու, դուք իրավունք չունեք ժողովրդին նորից ապատիկ վիճակի մեջ դնելու համար:
Եվ Աստված չանի, եթե պարզվի, որ դուք սա անում եք միտումնավոր, բողոքի ալիքը մարելու համար: Համենայն դեպս, ինձ մոտ նման տպավորություն է:

Եզրափակելով հայտարարությունս, կրկնեմ, որ ես միացել եմ «Մայր Հայաստան» շարժմանը, քանի որ այն վերկուսակցական էր, ձգտում էր ամբողջական իշխանափոխության  ժողովրդական լայն կոնսոլիդացիայի միջոցով, քանի որ շարժման շրջանակներում ստեղծվել էր շատ լավ թիմ, որի անդամները ոչ միայն արհեստավարժ էին, այլ նաև պատրաստ էին լինել ազնիվ ու անկեղծ մեր քաղաքացիների հետ, չշեղվել «Մայր Հայաստան» շարժման հռչակագրով ամրագրված սկզբունքներից, անել առավելագույնը մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների բարելավման ուղղությամբ, առաջնորդվել միայն մեր ազգային շահով, իրականացնել ծանր ու քրտնաջան աշխատանք մեր ժողովրդին ապատիկ վիճակից դուրս բերելու և վերջինիս վստահությունը շահելու համար, մերժել «ընտրությունից ընտրություն» քաղաքական ուժ դառնալու արատավոր ավանդույթը՝ այսպես կոչված «ռեալ պոլիտիկ»-ի անվան տակ գնալով ինչ ինչ կարճաժամկետ գործարքների, այդպիսով ոչ միայն հերթական անգամ հիասթափեցնելով մեր  հանրությանը, այլ նաև ոչնչացնելով քաղաքական դաշտում ձևավորվող որևէ առողջ ծիլ, և շարունակելով քաղաքական դաշտը ամայացնելու խայտառակ գործընթացը:

Հ.Գ.
Խնդրում եմ չհիասթափվել, չհրաժարվել պայքարից որևէ պարագայում, տեր կանգնել ձեր քվեին, թույլ չտալ հարթակ բարձրանալ մարդկանց, ովքեր աթոռակռիվ տվող պոպուլիստներ են: Դժվարինն առջևում է, և մենք պետք է ամուր լինենք»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:25
Ժամում 20-30 կմ արագությամբ չես կարող այնպես հարվածես, որ մեքենայի մասերը ցիրուցան լինեին, խեղճ կանայք էլ փռվեին գետնին.Պատմում են ականատեսները
Մաշտոցի պողոտայում գետնանցումի դիմաց տեղի ունեցած վրաերթի մասին factor.am-ին պատմել են  ականատեսները: Սփյուռքահայ մի կին պատմեց....
Աղբյուր` Panorama.am
23:57
Ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն չի կարող ընթանալ ճնշումների, շանտաժի միջոցով.ՀԿ-ներ
Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին, որում ասվում է. «2023թ․...
Աղբյուր` Panorama.am
23:48
Սոցցանցերում Էրդողանին սպառնացող թուրքը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական ցանցերում սպառնալու մեջ մեղադրվողին դատարանը դատապարտել է 4 տարի 2 ամիս ազատազրկման: ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Մայր Աթոռն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր
Մայր Աթոռից հայտնում են, որ Սուրբ Էջմիածինն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր: «Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
23:24
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
Դեկտեմբերի 4-9-ը Կասանե քաղաքում (Բոտսվանա) ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին»...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը փորձում է հերքել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին տեղեկությունը
Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հաղորդագրությունները Ադրբեջանի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին չեն...
Աղբյուր` Panorama.am
22:51
Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկվածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիայի թղթակիցը ժամեր առաջ տեղեկացրել էր, որ չթույլատրված հատվածով Մաշտոցի պողոտան հատած երեկ անձ վրաերթի էին ենթարկվել: ...
Աղբյուր` Panorama.am
22:35
Ֆիլիպիններում ավտոբուսն ընկել է ձորը, 25 մարդ է զոհվել
Ֆիլիպինների արևմտյան Անտիկ նահանգում ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է 25 ուղևոր: Այդ մասին հայտնում է Philippine News Agency...
Աղբյուր` Panorama.am
21:58
Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է. «Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում,...
Աղբյուր` Panorama.am
21:38
Պետդումայից հայտարարել են, որ Հայաստանը պաշտպանում է ՀԱՊԿ ԽՎ բոլոր որոշումները
Հայաստանի ներկայացուցիչներն աջակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ընդունած բոլոր որոշումներին:...
Աղբյուր` Panorama.am
21:06
Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածվելու վտանգ կա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է տարածաշրջանի երկրներին Գազայի հատվածում հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել
«Հետքը» գրում է․ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է...
Աղբյուր` Panorama.am
20:52
Լոռու մարզում նոր անտառ է հիմնվում
Ակբա բանկի աշխատակիցները Լոռու մարզի Ուրասար գյուղում հավաքվել են հոգ տանելու բնության մասին և ստեղծելու ավելի կանաչապատ երկիր։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ճշմարտությունից այս իշխանությունները վախենում են․ Հայկ Դերզյան
Կալանքի տանելն այս իշխանությունների սիրելի բնավորության գիծն է դարձել։ Այս մասին Մամիկոն Ասլանյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
20:23
Եթե այդ որոշումներն օրինական են, ապա ի՞նչ է քննում դատարանը․ Մամիկոն Ասլանյանի պաշտպան
որ վաղը դատարանը կկայացնի այնպիսի դատական ակտ, որով կփոխարինվի Ասլանյանի նկատմամբ ընտրված կալանքը։ «Մեզ ցանկանում ենք, որպեսզի կալանքը...
Աղբյուր` Panorama.am
20:10
Խորհրդարանական ընդդիմությունն առկա օրակարգով և մեթոդաբանությամբ վաղուց հասել է իր մաքսիմումին․ Աշոտյան
«Հրապարակը» ներկայացնում է  հարցազրույց ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
20:03
«ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում կա շուրջ 50 քաղբանտարկյալ․ Մամիջանյան
 Մամիկոն Ասլայանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 11․00-ին։ «Շատ խորհրդանշական օր է ընտրված Մամիկոն Ասլանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:54
«Հավերժի վավերագրություն․ Արցախ»-ը՝ Panorama.am-ի լուսանկարչի ֆոտոխցիկում. նա մրցանակի է արժանացել
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում տեղ են գտել...
Աղբյուր` Panorama.am
19:36
Հայաստանը բռնցքամարտի մրցաշարեր անցկացնելու առումով օրինակ է համաշխարհային բռնցքամարտում․ ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը գրում է․ «Հայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության...
Աղբյուր` Panorama.am
19:24
Մաշտոցի պողոտայում վրաերթի են ենթարկվել 3 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա
Քիչ առաջ երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով։ Sputnik Արմենիայի թղթակիցին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երևանում առգրավվել է բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ
Նախորդ շաբաթվանից սկսած մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության կողմի Երևանի փողոցներից առգրավվել է...
Աղբյուր` Panorama.am
19:00
Վերջում պարզվում է, որ «խաղը ծախված էր»․ Մամիկոն Ասլանյան
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Իր ելույթում Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
18:35
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է. «Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և...
Աղբյուր` Panorama.am
18:26
Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում ուղղակի ջախջախեց «ժողովրդավարության բաստիոնի» շոուն․ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Վանաձորի քաղբանտարկյալ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այս...
Աղբյուր` Panorama.am
18:19
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկում դասավանդող ուսուցչի մոտից հայտնաբերել են կասկածելի ծխախոտի տուփ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Վարվող տնտեսական քաղաքականությունն ամբողջապես հակասում է մեր երկրի ազգային շահերին. Թադևոս Ավետիսյան
«Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է օգտվել ՌԴ-ի հետ ազատ առևտրի բոլոր հնարավորություններից, ինչի պարբերական ձախողումներին հաճախ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դանիել Իոաննիսյան. Ալավերդիում տեղի ունեցած մեկ դրվագով կներկայացնենք հանցագործության մասին հաղորդում
«Մեր թիմը պատրաստվում է դատախազություն ներկայացնել հանցագործության մասին հաղորդում՝ կապված այն փաստի հետ, որ Ալավերդիի՝ փաստացի գործող...
Աղբյուր` Panorama.am
17:49
Խաբեբան այդպիսին է լինում բոլո՛ր հարցերում՝ կարմիր կետագծերից մինչև Արցախ. Արեգնազ Մանուկյան
«Արագաչափերը վերացնել խոստացող Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուց հետո ոչ միայն չվերացրեց դրանք, այլ ավելացրեց»,-ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Անի Քրիստին բալիկ է ունեցել
Երգչուհի Անի Քրիստին այսօր ուրախություն է պարգևել իր ընկերներին։ Նա հրապարակել է լուսնակարներ հղիության ընթացիքց ու տեղեկացրել, որ բալիկն արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ զոհված զինծառայողի հիշատակը
10:59 05/12/2023

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ զոհված զինծառայողի հիշատակը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}