Իրավունք 12:59 02/10/2023 Հայաստան

Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ

Ադրբեջաի կողմից գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.

«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել  նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք մեր հոր առողջության և կյանքի համար:

Մոտ մեկ տարի առաջ մեր հայրը բարդ որոշում կայացրեց՝ ապրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի հետ, քանի որ ցանկանում էր պաշտպանել արցախահայությանն ու նրանց իրավունքները։ Նրա այդ ցանկությունն այնքան ուժեղ էր, որ թողեց ամեն ինչ և գնաց զրկանքների մեջ ապրելու` նրանց հետ կիսելով նաև շրջափակման ողջ ծանրությունը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի իշխանության վերջին՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով սկսվեց տեղի բնակչության բռնի տեղահանումն ու  արտագաղթը դեպի Հայաստան: Նրանց թվում էր նաև մեր հայրը, որն ադրբեջանական անցակետում հատուկ կերպով առանձնացվել է ու կալանավորել։

Մենք չենք ցանկանում, որ նա դառնա տարածաշրջանում քաղաքական լարվածության ևս մեկ զոհ, հատկապես, որ նրա առաքելությունը մշտապես եղել է հենց այդ նույն լարվածության նվազեցումն ու  ձգձգված հակամարտության համար խաղաղ լուծում գտնելը։

Մեր հայրը մարդասիրական գործիչ է և երբեք ներգրավված չի եղել ռազմական գործունեության մեջ։ Նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ամենամեծ մարդասիրական հիմնադրամներից մեկը, որն ուղղված է հենց խաղաղության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Հենց այս նպատակով էլ վերջին տասնամյակների ընթացքում նա մեծ ներդրումներ է արել տարածաշրջանի կրթության և մշակույթի պահպանման, եկեղեցիների վերանորոգման, ինչպես նաև Շուշիի մզկիթի վերականգնման գործում:
Մարդասիրության ոլորտում հայտնի և ակտիվ հայ առաջնորդն  այս պահին հայտնվել է ձգձգված քաղաքական հակամարտության և ոչ թափանցիկ արդարադատության համակարգի զոհի կարգավիճակում:

Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր պահին մեզ աջակցում ու զորակցում են: Դա մեզ ուժ է տալիս,  բայց չենք կարող հանգիստ լինել, քանի դեռ մեր հայրը և մյուս գերիներն ազատ չեն արձակվել։ Օր օրի ավելի է  մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին:

Մենք՝ որպես նրա զավակներ, կոչ ենք անում  ձեզ՝ պաշտպանելու մեր հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները և կոչ անել, որպեսզի նրանց շուտափույթ, անվտանգ և առանց վերապահումների ազատ արձակեն: Ոչ մի մարդ չպետք է կալանավորվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի իր համոզմունքների, կրոնի կամ ազգային պատկանելության համար:
Մենք աղոթում ենք մեր հոր անվտանգ վերադարձի համար և հայցում ձեր օգնությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:04
Թուրքիան չունի «վատնվելու» ոչ մի կաթիլ ջուր.Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բնակչությանը հոգ տանել երկրի ջրային պաշարների մասին՝ պարենային անվտանգության հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
16:47
Էջմիածնեցի 15-ամյա աշակերտի մահվան փորձաքննության արդյունքները դեռ չկան
Վաղարշապատի Մ. Գորկու անվան դպրոցի 15-ամյա աշակերտի մահվան փաստով քրեական վարույթով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։...
Աղբյուր` Panorama.am
16:39
Սպասվում են տեղումներ և մառախուղ
 Դեկտեմբերի 12-ի գիշերը շրջանների զգալի մասում, 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ստամբուլում ամեն պահ ավերիչ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է տեղի ունենալ.Գյորուր
Թուրք գիտնական, պրոֆեսոր Նաջի Գյորուրը «CNN Türk»-ին հայտնել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլի նահանգում հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային ժառանգության 55 նոր տարրերի մեջ, ներառել է Գյումրիու դարբնագործության ավանդույթները
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեն, որը դեկտեմբերի 5-ից 8-ը հանդիպում է ունեցել Բոտսվանայի...
Աղբյուր` Panorama.am
16:12
Այսօրվանից ընդունվում են արցախցիների կենսաթոշակների նշանակման դիմումները
Կենսաթոշակի (այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
16:04
Կստեղծվի Ցանցային հայագիտական համալսարան
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը, որով սահմանվում են...
Աղբյուր` Panorama.am
15:49
ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վերջին 10 օրում մի քանի բեռնատար է Լարսից հետ վերադարձվել՝ հիմնականում բանջարեղեն.Վահան Հակոբյան
Արտահանողներից  շարունակվում է տեղեկություններ ստացվել, որ Վերին Լարսի անցակետում հայկական բեռների համար շարունակվում են որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի բանտում է, քանի որ ավելին գիտի, քան իշխանությունը կցանկանար լսել. Խաչատրյան
«Արցախցիներից որևէ մեկը չի պարտադրել Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ։ Ինչպես է եղել Արցախում իշխանության փոփոխություն, մի օր...
Աղբյուր` Panorama.am
15:12
Չինաստանի նոր գլխացավանքը. Գնանկումը զսպել չի լինում
Մինչ աշխարհի շատ կենտրոնական բանկեր  փորձում են զսպել գնաճը, Չինաստանը պայքարում է գների անկման դեմ: CNN-ը գրում է՝ սպառողական գների...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մեր խնդիրը հավաքականի մարզիչը չէ. Արաս Օզբիլիզ
«Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ֆոկուս չեմ կարող անել ու երկու տարում ամեն հարց լուծվել։ Ոչ։ Բոլորը պետք է դա հասկանան, որ մենք ռեալ...
Աղբյուր` Panorama.am
14:17
Խաչատուր Սուքիասյանը լրատվամիջոցին սպառնում է դիմել դատարան
«Ի պատասխան լրատվամիջոցներում տարածված կեղծ տեղեկատվության, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է ձեռք բերել «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ուրախ եմ հայ և ադրբեջանցի զինվորների ազատ արձակման համար.Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 10-ին, Անգելոսի աղոթքը կարդալուց հետո, ուրախություն է հայտնել «զգալի թվով հայ և ադրբեջանցի գերիների և...
Աղբյուր` Panorama.am
14:07
Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան, Հայաստանը վարի տա՞ն. ՔՊ-ական պատգամավոր
«Չի կարելի գնալ, կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ այստեղ, Հայաստանի Հանրապետության տակ ռումբ դնել։ Փորձեր կան, ամեն օր, անընդհատ, այդ...
Աղբյուր` Panorama.am
13:44
ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու մասին հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու գրությունը ստացա. Փաստաբան
«Ստացել եմ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:31
«Մեզ մի ամիս է՝ խաբում եք». Ձկնաբույծը՝ նախարարին
«Մեզ արդեն մի ամիս է՝ խաբում եք։ Մոտեցեք, երկու հարց  ունենք»,-բողոքի դուրս եկած ձկնաբույծները դիմեցին շրջակա միջավայրի նախարար...
Աղբյուր` Panorama.am
13:24
Ամանորյա «Ջազի սերունդ» խորագրով համերգ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում
Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 23-ին կկայանա ամանորյա նախատոնական «Ջազի սերունդ» խորագրով համերգային երեկոն, որը...
Աղբյուր` Panorama.am
13:05
2023 թ.-ը պատերազմից հետո ժողովրդի մոտ առաջացած ապատիան չբեկեց.Հոգեբան Արկադի Մեհրաբյան
2023 թվականը  հագեցած էր  իրադարձություններով՝ թե՛ արցախյան հիմնահարցի ոլորտում, թե՛ ներքին հասարակական-քաղաքական կյանքում։ Ինչ...
Աղբյուր` Panorama.am
12:58
Տիգրան Առաքելյանի «Զակո» անիմացիոն նախագիծն ընտրվել է Անսիի կինոփառատոնի ծրագրում
Ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «ԶԱԿՈ» լիամետրաժ անիմացիոն նախագիծն ընտրվել է մասնակցելու Անսիի միջազգային կինոփառատոնի 4-րդ RESIDENCY...
Աղբյուր` Panorama.am
12:31
Մեր ժողովուրդը ոչ միայն տուգանքի, նաև տուրքի մատերիալի է վերածվել. Խաչատրյան
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Սիրուշո. Ինձ թվում է՝ Ամանորին դեռ մեկ տարի կա
«Փորձում եմ չտրվել հոգնածությանը..այս ամիս անելիքները ՇԱԱԱՏ են, ինձ թվում է Ամանորին դեռ մեկ տարի կա»,-սոցցանցրի իր էջերում գրել է...
Աղբյուր` Panorama.am
12:12
Նախարարությունների շենքի դիմաց բազմաթիվ սևբերետավորներ բերվեցին
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից քիչ այն կողմ գտնվող նախարարությունների շենքի դիմաց, որտեղ այսօր բողոքի ակցիա են...
Աղբյուր` Panorama.am
11:57
Արարատ Միրզոյանը ժամանել է Բրյուսել
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ժամանել է Բրյուսել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։...
Աղբյուր` Panorama.am
11:54
Եթե ինձ ընտրելու եք, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է չընտրեք. Արաս Օզբիլիզ
«Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, կարծում եմ, շատ մեծ է շանսերս, զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է...
Աղբյուր` Panorama.am
11:40
Ուշագրավ մի ժեստ. Էմանուել Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու մասին
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է նաև Հայաստանին՝ Հռոմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի. Անհնար բան են առաջարկում
Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասում են՝ վարկերի տակ են, կառավարության կողմից փոփոխություններն ավելի են...
Աղբյուր` Panorama.am
11:15
Հայաստանում հոգեկան խնդիրներով առաջնակի հիվանդացության ցուցանիշի աճ է գրանցվել երեխաների շրջանում
Հոգեկան առողջությունը հանդիսանում է մարդու առողջության և բարեկեցության անբաժանելի մասը: Միջազգային տվյալները վկայում են, որ բնակչության շուրջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան
12:14 11/12/2023

1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}