Հասարակություն 17:38 04/10/2023 Հայաստան

Մայր Աթոռ. Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի ընթացքին քննարկվել են  Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափման և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հետ առնչված հիմնախնդիրները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ քննարկումների արդյունքում ընդունվել է հետևյալ հայտարարությունը.

«Արցախում Ադրբեջանի չդադարող ցեղասպան գործողությունների հետևանքով վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Արցախի հայության բռնի տեղահանությունը նոր ցավով և տագնապի ծանր զգացումներով է համակել մեր ժողովրդին: Սեփական ինքնության համար պայքարող Արցախի հայության դեմ իրականացված հրեշավոր ոճրագործությունները իրական պատկերն են Ադրբեջանի հակահայկական պետական քաղաքականության:

Առավել քան հիասթափեցնող են Արցախում տեղի ունեցած ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրության անհամաչափ արձագանքները, որոնք, ըստ էության, որևէ ազդեցություն չունեցան հանցագործությունների կանխարգելման և հակազդման համար:
Առկա ծանր փորձությունների հանդիման՝ խիստ մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որ աշխարհաքաղաքական խիստ վտանգավոր զարգացումների պայմաններում գոյաբանական նոր սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար:
Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք անում ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ գնահատել մեր ժողովրդին սպառնացող վտանգները, վերջ դնել արկածախնդրություններին և արտաքին քաղաքականության շրջանակներում՝ հատկապես դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, հանդես բերել զգոնություն և խելամտություն: Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա:

Մեր քաջալերանքը և խոնարհումն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին, որ հարազատական ամենաջերմ զգացումներով լծվել են Արցախից բռնությամբ տեղահանված արցախահայերի կարիքների հոգածությանը:

Մեր Եկեղեցու հավատավոր հոտին հորդորում ենք նույն նախանձախնդրությամբ շարունակել արցախահայության աջակցության ծրագրերը: Հորդորում ենք նաև որևէ ձևով տուրք չտալ համերաշխությունը խարխլող, ապազգային խմբերի ու խմբակների շահերն սպասարկող կործանարար քարոզչությանը և, մասնավորաբար, հեռու մնալ արցախցի-հայաստանցի հակադրություն հարուցանող ամոթալի եզրաբանությունից: Հայ ժողովուրդը մեկ է իր ինքնությամբ, իր անցյալով և իր տեսիլքներով: Համազգային մեր կյանքից դուրս պիտի մղվեն հակազգային գաղափարները և մեր ինքնությանն ու գոյությանը հակադրվող հոսանքները:
Մեր սուրբ եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ու հոգևոր դասով հավատում է մեր ժողովրդի հարատևմանը և հանապազ աղոթքով ու գործով լծված է համայն հայության գոյաբանական խնդիրների հաղթահարմանն ու հայոց լուսավոր ապագայի կերտմանը:

Ի Քրիստոս Հիսուս միասնական աղոթքով հայցում ենք երկնավոր Տիրոջ հանապազ օրհնությունը և պահպանությունը մեր հայրենիքին և ապահով ու անվտանգ կյանք՝ բարեպաշտ մեր ժողովրդին:
«Եղբայրնե´ր, ո´ղջ եղեք, հաստատո´ւն եղեք՝ մխիթարվեցե´ք ու միաբա´ն մնացեք, խաղաղությո´ւն արարեք, և խաղաղության ու սիրո Աստված թող լինի ձեզ հետ» (Բ Կորն. ԺԳ 11) այժմ և հավիտյանս. ամեն»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Երբվանի՞ց են մասնավոր բանկերը դարձել ՀԿ-ների գրասենյակների հարցերով «տեսչական մարմին. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Բանկում հրաժարվել են նորաստեղծ ու նոր գրանցված ՀԿ-ի համար հաշիվ բացել, (ի թիվս այլ...
Աղբյուր` Panorama.am
23:18
ՀՀ ստորագրած ոչ մի փաստաթուղթ չի կարող խանգարել, որ արցախահայությունն իրացնի ինքնորոշման իրավունքը. Վահրամ Բալայան
Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ինքնորոշման իրավունքի հիման վրա և ՀՀ ստորագրած որևէ փաստաթուղթ չի կարող արցախահայությանը զրկել այդ...
Աղբյուր` Panorama.am
23:03
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին
Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում  գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
22:47
Բռնապետը պատերազմ կսանձազերծի… եթե անգամ ազգովի կզենք, որ այդ բարբարոսը մեր վրայով հավալա թռնի. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Մեզանում հանրային տրամադրություններում փորձում են արմատավորել թուլամորթի մի մտայնություն, թե, իբր,...
Աղբյուր` Panorama.am
22:33
«Կարմիր բերետավորը» բռունցքով հարվածել է «Զանգ» հասարակական շարժուման ակտիվիստի գլխին.«Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են. «Զանգ / Zang» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել այն...
Աղբյուր` Panorama.am
22:21
Գազայում զոհված լրագրողների թիվը հասնում է 86-ի
Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական սրացման ժամանակ զոհված լրատվամիջոցների աշխատակիցների թիվը հասել է 86-ի: ՏԱՍՍ-ը գրում է, որ թիվը...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ռևանշ էլ պետք է լինի,հայկական «Նյուրնբերգ»՝ էլ.Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ռևանշ էլ պետք է լինի,հայկական «Նյուրնբերգ»՝ էլ։ Չեմ ասում՝ հենց վաղը դիմենք...
Աղբյուր` Panorama.am
21:50
Ծանր վիրահատությունից հետո Գաբին էլ ավելի մեծ հավատով է սպասում իր լիարժեք ապաքինմանը.Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է: «Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված հրաշք աղջնակին՝ 4-ամյա...
Աղբյուր` Panorama.am
21:38
Նոր բացահայտումներ «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքից
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ 19-ամյա Ռուբեն Գ.-ն, ով հետախուզվում է ՀՀ քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:25
Միրզոյանը և Կոլոնան անդրադարձ են կատարել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
21:04
Բորելը հայտարարեց Հայաստանում ԵՄ առաքելությունը մինչև 209 մարդու հասցնելու մասին
ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունների թիվը 50%-ով ավելացնել՝ 138-ից հասցնելով 209-ի։...
Աղբյուր` Panorama.am
20:41
Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց ծառայությունը շարունակելու են Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում
.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց...
Աղբյուր` Panorama.am
20:25
Խնդրում եմ՝ մերժել միջնորդությունը, Գագիկ Խաչատրյանի վիճակը բավականին վատ է․ փաստաբան
«Կարծում եմ՝ գործ ունենք խայտառակ միջնորդության հետ։ Նման բանն անթույլատրելի է ցանկացած իրավաբանի համար , այդ թվում՝ պաշտոնյայի համար։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Խնդրում եմ՝ իմ հեղինակությանը ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն․ Գագիկ Խաչատրյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է  ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, դատավորը խոսքի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Աշխատանքից ազատվել են Երևանի հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը և մեկ պաշտոնյա
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, համայնքային ենթակայության հ. 94...
Աղբյուր` Panorama.am
19:40
ՀԱՊԿ անդամ պետությունները քննարկում են կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցությունը
Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների լիազոր մարմինների՝ կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող...
Աղբյուր` Panorama.am
19:34
Չի՛ կարելի միանգամից «բոբիկանալ», թե բա՝ բարի կամքի դրսևորում․Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «2023 թվականի սեպտեմբերի 19-ի ահաբեկչական գործողությունճց առաջ Ադրբեջանը համաձայնության եկավ Ակնայի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Լիտվայի ԱԳ նախարարները
Բրյուսելում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սա և՛ ներկայի, և՛ մոտ ապագայի ռազմավարական, առողջապահական հրատապ խնդիր է․ Ինեսսա Գաբայան
 Ձկնաբույծները բողոքում են օրենսդրական փոփոխություններից, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն ամփոփվել է էլեկտրոնային գրքի հրատարակությամբ
ԿԳՄՍՆ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության...
Աղբյուր` Panorama.am
18:16
Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկայացել է շտապօգնության ուղեկցությամբ
Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտնում է․ «Այս պահին ընթանում է  դատական նիստը, որին Գագիկ Խաչատրյանը ներկայացել է ստացիոնար...
Աղբյուր` Panorama.am
18:13
Ադրբեջանն Արցախում ոչնչացնելով հուշարձանները՝ խեղաթյուրում է Արցախի բնակավայրերի ինքնությունն ու ինքնատիպությունը. Ավանեսով
«Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ն օրեր առաջ ահազանգել էր՝ Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Հադրութում շարունակում է իր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Իրանը հայտարարել է, որ Հեզբոլլահը և Համասը կարող են հեշտությամբ զենք գնել Ուկրաինայից
Լիբանանի շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարող են անօրինական ճանապարհով գնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Չհարկվող գործունեության քողի տակ թուրքական ապրանքներ են ներմուծվում Հայաստան.Նաիրի Սարգսյան
Պարզվում է, որ Հայաստանում կա տնտեսական գործունեության տեսակ, որ մեր հանրապետությունում առկա բավականին խիստ հարկային դաշտում չի հարկվում, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:36
ՄԱԿ. 2023-ին համաշխարհային առևուրն անկում է ապրել
Ապրանքների և ծառայությունների համաշխարհային առևտուրը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 1,5 տրիլիոն դոլարով (5%)՝ հասնելով մոտ 30,7...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սերգեյ Մելքոնյան. Ուկրաինական պատերազմի շուրջ երկու դաշինք է ձևավորվում
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին վաղը՝ դեկտեմբերի 12-ին կմեկնի Վաշինգտոն։ Սա պատերազմից  ի վեր Զելենսկու երրորդ այցն է ԱՄՆ։ CNN-ը գրում է՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Գրականության Նոբելյան մրցանակակիրը սխալ է գրել «գրականություն» բառը
2023 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր, նորվեգացի գրող Յուն Ֆոսեն սխալ է գրել «գրականություն» բառը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:04
Թուրքիան չունի «վատնելու» ոչ մի կաթիլ ջուր.Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բնակչությանը հոգ տանել երկրի ջրային պաշարների մասին՝ պարենային անվտանգության հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
16:47
Էջմիածնեցի 15-ամյա աշակերտի մահվան փորձաքննության արդյունքները դեռ չկան
Վաղարշապատի Մ. Գորկու անվան դպրոցի 15-ամյա աշակերտի մահվան փաստով քրեական վարույթով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան
12:14 11/12/2023

1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերվում. Թունյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}