Ալլա Լևոնյանը՝ վթարի մասին. Անփութություն էր իմ կողմից
Երգչուհի Ալլա Լևոնյանը երեկվա վթարից հետո իրեն լավ է զգում, այս պահին արդեն աշխատանքի է շտապում։
«Տհաճ միջադեպ է, բոլորի հետ էլ պատահում է։ Պարզ է, որ վատ է անդրադառնում, բայց ֆիզիկապես չեմ տուժել։ Հիմա ես գալիս էի տանից, ճանապարհին արդեն երեք վթար տեսա, ուղղակի որևէ հայտնիի մասնակցությամբ ինչ-որ բան, դե գիտեք»,-Panorama.am-ին ասաց երգչուհին։
Նա պատմեց, որ իր վարած մեքենան երեկ բախվել է ավտոբուսի հետ։
«Ոչ մեկի ոչինչ չի եղել։ Մի ուղևորի, որ ասում են հիվանդանոց են տեղափոխել, երբ ավտոբուսը կտրուկ արգելակել է, մեկ այլ ուղևոր դրա հետևանքով առաջ է եկել, կպել է այդ կնոջը, ընկել են։ Մինչ ես տուն կհասնեի, կինը հիվանդանոցից արդեն տուն էր գնացել, ոչ մի լուրջ բան չկա»,-ասաց երգչուհին։
Վթարի հետևանքով Ալլա Լևոնյանի մեքենայի ետևի աջ դուռն է վնասվել. «Ուրիշ ոչ մի բան, քանի որ շատ դանդաղ էինք վարում, անփութություն էր իմ կողմից, անուշադրություն»։
Նշենք, որ դեպքի վայորւմ եղել են ոստիկանության աշխատակիցներ, իրականացվում է նախաքննություն։
Երգչուհին իր համար անհանգստացողների համար փոքրիկ տեղեկատվություն է հրապարաել նաև սոցցանցի իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը