Կրթություն, գիտություն 14:47 05/11/2023 Հայաստան

Թումանյանի թանգարանի տնօրենինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար  Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու շուրջ ստեղծված աղմուկին, գրել է․

«Քանի որ տեղեկատվություն ստանալու համար ինձ դիմել են մարդիկ, որոնց կարծիքը և մասնագիտական փորձառությունը գնահատում եմ, հարկ եմ համարում անդրադառնալ թեմային, չնայած նախարարությունն արդեն իսկ պարզաբանել է եղած իրավիճակը։ Թումանյանի տուն-թանգարանը պետական կառույց է, որ գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։

Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր և բազմաթիվ կարգավորման ենթակա հարցեր, որոնք հոգալու համար տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին ներկայացված նախահաշիվը՝ ըստ անհրաժեշտության քննարկելով, օրինակ, գործուղումների մեկնելու նպատակահարմարությունը՝ թե ֆինանսական, թե հիմնանորոգման ընթացքում երկարատև բացակայության տեսանկյունից։

Հարկ է նշել, որ տնօրենը ոչ միայն չի կատարել նշվածը, այլև այս ընթացքում ոչ բավարար կազմակերպման արդյունքում մի քանի ամիս ուշացրել է հիմնանորոգման մեկնարկը, ինչը հանգեցրել է այս տարվա ընթացքում թանգարանի հիմնանորոգման աշխատանքների պլանավորված տեմպի հետաձգման։ Այնուհետև տնօրենը դիմել է ավելի քան քսան օր տևողությամբ գործուղում մեկնելու համար, որին ստացել է պաշտոնական գրավոր պատասխան, որ գործուղման մեկնելը նպատակահարմար չէ` նշածս պատճառներով։

Քանի որ, ցավոք, տարրական իրավագիտակցության և օրենսդրական դաշտի իմացության խնդիր եմ տեսնում, այսպես՝ նախկին տնօրենը հարցադրել էր, թե ինչու իրեն չի տրվել չմեկնելու հրաման, ինչը, օրենսդրությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար ակնհայտ է, որ անհեթեթ հարցադրում է, ապա պարզաբանեմ․ առանց նախարարի կողմից գործուղման հրամանի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող գործուղվել։ Նույնը կլիներ օրինակ, հաշվի առնելով, որ նախարարները գործուղվում են վարչապետի որոշմամբ, որևէ նախարար որոշեր մեկնել գործուղման առանց վարչապետի համապատասխան որոշման։

Գործուղման հրամանով կարգավորվում է նաև դրա ֆինանսավորման հարցերը, տնօրենի բացակայությամբ պաշտոնային պարտականությունների կատարումը։ Տնօրենը, ով ի պաշտոնե պարտավոր է իմանալ այս տարրական ընթացակարգը, հատկապես ոչ առաջին տարին պաշտոնավարելով, այդուհանդերձ, ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, այլ կերպ ասած՝ ավելի քան քսան օր անհարգելի բացակայել է աշխատանքից, այս ընթացքում նույնիսկ չմտածելով այն մասին, որ իր բացակայությամբ որևէ մեկը պետք է պարտականություններ կատարեր, օրինակ՝ ստորագրեր անհրաժեշտ փաստաթղթերը, կառավարեր կառույցի գործունեությունը։

Ավելին, ինքնակամ բացակայության ընթացքում տնօրենը, նախարարության տեղեկություններով, ծախսել է նաև պետական կառույցի ֆինանսական միջոցներ, ինչի իրավունքը բնականաբար չուներ։ Այս ընթացքում նախարարությունը, տեղեկանալով տնօրենի փաստացի բացակայության մասին՝ իր իրավասությունների շրջանակում կարգավորել է պարտականությունների կատարման հարցը։

Տնօրենի վերադարձից հետո, նրանից ըստ ընթացակարգի պահանջվել է գրավոր պարզաբանում՝ առանց հրամանի գործուղման մեկնելու, կառույցը փաստացի առանց ղեկավարման թողնելու, իր պարտականություններն ըստ էության չկատարելու մասով։ Գրավոր պարզաբանումը ստանալուց հետո որոշում է կայացվել տնօրենին ազատել աշխատանքից, որովհետև պետական կառույցի ղեկավարումը պահանջում է առաջին հերթին պաշտոնային պարտականությունների իմացություն և պատասխանատվություն, որոնք ցավոք, այս դեպքում բոլորովին չեն դիտարկվել։

Միաժամանակ, նախարարությունը որևէ դիտարկում չի ներկայացրել տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձի՝ որևէ բնագավառում մասնագիտական ունակությունների և գիտելիքների մասին, քանի որ խնդիրը վերաբերում է կառավարման պարտականությանը, դրա չկատարմանը և աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմանը։

Բոլոր այլ դիտարկումները, ընդհուպ մինչև անհեթեթ քննարկում այն մասին, թե ով ինչ ստեղծագործություններ է մեջբերել և հղել, անտեղին են։ Սա պետություն է և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:02
«Վրացական երազանք»-ը 90 մանդատ կստանա. Մամուկա Մդինարաձե
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնություն կամ 150 մանդատից մոտ 90-ը։ «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
22:47
Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին մեքենաներ են բախվել
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 20:14-ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Լուկաշին...
Աղբյուր` Panorama.am
22:42
Տեր Հեթում. Հանցագործներն անպայման կհայտնաբերվեն և կստանան իրենց պատիժ
Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը, անդրադառնալով Ախթալայի վանքի կողոպուտին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
22:06
Նարեկ Սամսոնյան. Հետևեք վրացական զարգացումներին ու հասկացեք ինչ կարգի կրակի մեջ ենք մենք
Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, արձագանքելով վրացական ԶԼՄ-ների հետընտրական հրապարակումներին, գրում է. «Հենց...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է քվեաթերթիկների 69.94 տոկոսը։ Նախնական տվյաներով, խորհրդարան կանցնի հինգ ուժ։...
Աղբյուր` Panorama.am
21:42
Վրաստանի ընտրություններում հաղթանակ է տոնում թե ընդդիմությունը, թե իշխանությունը
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տոնում թե իշխող «Վրացական երազանքը», թե ընդդիմությունը։ «Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:53
Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն
Ըմբշամարտիկներ  Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից ու նաև տեղեկացնում,...
Աղբյուր` Panorama.am
20:33
3 էքզիթ փոլ. Երկուսի արդյունքներով Վրաստանում հաղթում է ընդդիմությունը
Վրաստանում քիչ առաջ փակվել են ընտրատեղամասերի դռները։ Մինչ կհրապարակվի մասնակցության վերաբերյալ վերջնական ցուցանիշը, արդեն մի քանի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Տարածաշրջանի երկրները չպետք է ներքաշվեն Իսրայելի խաղում. Էրդողան
«Իսրայելն Արևմուտքի աջակցությամբ փորձում է տարածաշրջանային պատերազմ հրահրել։  Մերձավոր Արևելքի երկրները չպետք է ներքաշվեն այդ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջերս խրախուսել է նախընտրական շրջանում  տեղի ունեցած բռնությունները, և այժմ նրա կոկորդիլոսի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Mercedes-Benz-ն ամբողջությամբ այրվել է
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 18:11-ին  ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ճամբարակում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
Վրաստանում, ինչպես և սպասվում էր, խորհրդարանական ընտրություններն անցկացվում են լարված մթնոլորտում։ Տելեգրամ տարբեր ալիքներ տեսանյութեր են...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կայծակի հարվածից հետո Wizz Air-ի օդանավը վերադարձել է Քութայիսի
Քութայիսիից Պրահա թռչող Wizz Air ընկերության ինքնաթիռը կայծակի հարվածից հետո վերադարձել է մեկնման օդանավակայան։ Այս մասին հայտնում են վրացական...
Աղբյուր` Panorama.am
17:44
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-ից 27-ը մասնակցում է Հայաստանի ամենամեծ Տուն էքսպոյին։ Տուն էքսպոյի այցելուներն...
Աղբյուր` Panorama.am
17:38
ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է». Legist Advocates Team
«ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն...
Աղբյուր` Panorama.am
17:26
Օձունում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Ավանտա»-ի հիմնադիր ամուսինները բաժանվել են
«Ավանտա» կլինիկայի հիմնադիր ամուսինները՝ Կարեն Գրիգորյանն ու  Լիլիթ Թումանյանն ամուսանլուծվել են։ «Թվում էր` բիզնեսն...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մահացածը երգչուհու քույրն է
Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ Տեղեկությունը հաստատել է երգչուհու...
Աղբյուր` Panorama.am
16:39
Տիգրան Ղազարյանը նույնպես դուրս եկավ 1/4 եզրափակիչ
70 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Ղազարյանը 5։3 հաշվով հաղթել է ամերիկացուն ու դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մանվել Խնձրցյանը հաղթեց թուրք և ադրբեջանցի ըմբիշներին
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում հաղթել է ադրբեջանցի և թուրք ըմբիշներին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Վորոնեժի բնակչուհին բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել Հայաստան գալ, դատի է տվել տուր օպերատորին
Վորոնեժի բնակչուհին, որ նախատեսել էր Հայաստան գալ անցած աշնանը, բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել այցելել։  Tourdom.ru...
Աղբյուր` Panorama.am
16:00
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
Գետառի կամուրջը կառուցվել է 12-րդ դարում, այն Երևանում ամենահինն է։ Այսօր այդ կամուրջը ու դրանից հետո կառուցված բազմաթիվ կամրջային հանգույցներ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Երևանում բախվել են ավտոբուսն ու մարդատար մեքենան, կա տուժած
Այսօր  հասարակական տրանսպորտի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ,  ժամը 13:00-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
Բերդի նախկին ղեկավարը կրկին դատարանի առաջ է կանգնել
Բերդ համայնքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա` կրկին կանգնել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Միխայիլ Գալուստյանը նշել է 45-ամյակը
Ազգությամբ հայ դերասան ու հումորիստ Միխայիլ Գալուստյանը նախօրեին նշել է 45-ամյակը։ «Գազետա.ռու»-ն հիշեցրել է, որ դերասանը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ֆիլիպիններում զոհերի թիվն ավելացել է
Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Լուսոն  կղզում «Տրամի» փոթորիկի հետևանքով  ավերածություններ են եղել, զոհվել է 81 մարդ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
14:42
Թևանյան. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ։ Անունը դրել են «Անդամակցում ենք ԵՄ–ին», բայց իրականությունն...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
Վրաստանում ընդդիմությունը մտադիր է հանրահավաքներ անցկացնել ընտրատեղամասերի փակումից հետո՝ ժամը 20:00-ին։ «ՏԱՍՍ» գործակալության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
19:51 25/10/2024

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}