Մակրոնը հնարավոր է համարել Ուկրաինայի հարցով ապագա բանակցություններ ՌԴ մասնակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ապագա բանակցությունները, որին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։
Մակրոնի խոսքով, կարող է գալ «արդար և լավ բանակցությունների և Ռուսաստանի հետ (բանակցությունների) սեղան վերադառնալու և լուծում գտնելու ժամանակը»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ մասին որոշումն ամբողջությամբ կախված է Կիևից, քանի դեռ չի հասել բանակցությունների պահը։
Մակրոնը նաև նշել է, որ բոլոր պետությունները պարտավոր են շարունակել աջակցել Ուկրաինային։
Նա հավելել է, որ դեկտեմբերը շատ կարևոր կլինի ուկրաինական հակահարձակման համար։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել Անկարայից
- Ամստերդամում բողոքի ակցիա է կայացել Ուկրաինային զենք մատակարարելու դեմ
- Ուկրաինան հուլիսին ստացել է Թուրքիայում արտադրված կասետային զինամթերք
- Կիևը հայտարարել է, որ Ուկրաինայում և ամբողջ աշխարհը կա զինամթերքի դեֆիցիտ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը