53 հազար ռուսալեզու գիրք կհամալրի Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցների գրադարանային հավաքածուները
«Ռուսական մարդասիրական առաքելությունը» Հայաստանի դպրոցների համար դասագրքերի մեծ խմբաքանակ է բերել, մասնավորապես, ռուսերեն լեզվով 53 հազար դասագիրք և գեղարվեստական գրականություն, դրանք կուղարկվեն հանրապետության դպրոցներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գրքերը կհամալրեն 50 դպրոցների գրադարանային ֆոնդը ինչպես Երևանում, այնպես էլ Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերում։ Կրթական հաստատություններ գրքերի փոխանցումը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ։
Նվիրատվությունն իրականացվելու է «Ռուսական մարդասիրական առաքելության» կրթության աջակցման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՌԴ դաշնային խորհրդի և Ռոսսոտրուդնիչեստվոյի նախաձեռնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան